ՓՈԽԼՐԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ, գնդապետ Դավիթ ՏՈՆՈՅԱՆԻ հետ շփման առաջին պահից հասկանում ես, որ գործ ունես բարեկիրթ, լայնախոհ, համակողմանի զարգացած ու ազնվաբարո զինվորականի հետ: Նրա խառնվածքի ցայտուն գծերից է պարկեշտությունն ու սեփական առաքինությունների մասին հնարավորինս քիչ խոսելու ցանկությունը: Միևնույն ժամանակ խորաթափանց լինելիս նկատում ես երիտասարդ զինվորականի բարձր ինքնագնա հատականը, վստահությունը սեփական ուժերին, կատարելության ձգտումը: Ռազմական դիվանագետը դիվանագետ է նաև լրագրողի հետ զրուցելիս: - Պարոն Տոնոյան, Դուք երկար տարիներ ծառայել եք ՆԱՏՕ-ի դաշնակցային ուժերի հրամանատարությունում, եղել եք Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը ՆԱՏՕ-ում և վերջերս եք վերադարձել հայրենիք: Կարծում եմ` պաշտպանության նախարարության արտաքին հարաբերությունների մասին խոսելուց առաջ կարելի է նախ անդրադառնալ Ձեր կենսագրությանը: - Ես ծագումով սասունցի եմ: Դաստիարակվել եմ «Ռանչպարների կանչի», «Խոդեդանի» գաղափարներով ու գեղագիտությամբ, մեծացել եմ խստաբարո ընտանիքում: Հայրս ճանաչված երկրաբան էր, ես ծնվել եմ արտերկրում` հորս աշխատանքի բերումով: Դպրոցում վատ չեմ սովորել, միևնույն ժամանակ եղել եմ աշխույժ, նույնիսկ չարաճճի: Շատ ընկերներ եմ ունեցել: Նրանք մինչ օրս կողքիս են: Աշխատել եմ լինել հետևողական ցանկացած գործում հաջողության հասնելու համար: Հորս մասնագիտությունն ընտրեցի` երկրաբանությունը, քանի որ այդ մասնագիտությունը լավ էի պատկերացնում և սիրում էի, սակայն նույն հաջողությամբ կարող էի ինժեներ, իրավաբան կամ զինվորական դառնալ: Ես երազող չեմ, երբեք անիրատեսական նպատակներ չեմ դնում իմ առջև, սակայն աշխատում եմ մշտապես հետևողականորեն առաջ շարժվել` ձգտելով առավելագույն հաջողությամբ կատարել պարտականություններս: -Պարոն Տոնոյան, Ձեր կենսագրությունը, մեղմ ասած, արտասովոր է£ Երկրաբանության ֆակուլտետն ավարտելուց հետո ծառայել եք ՆԳ նախարարության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում, 93-ին եղել եք Լեռնային Ղարաբաղի զինվորական պարետության օպերատիվ խմբում£ Այնուհետեւ անցել եք Հայաստանի պաշտպանության համակարգ£ Հետո ուսանել եք Մոսկվայի ռազմական ակադեմիայում եւ ծառայության անցել արտաքին հարաբերությունների վարչությունում£ Փաստորեն` երկրաբան-ոստիկան-ռազմական դիվանագետ. համաձայնեք, տարօրինակ անցումներ են, եւ ընդամենը 40 տարեկանում£ -Պատանեկության տարիներին ձյուդո եմ պարապել, լրացրել եմ սպորտի վարպետի թեկնածուի կարգը£ Այսինքն` ֆիզիկական ուժի հետ կապված մասնագիտությունները հասանելի են ինձ£ Ընդհանրապես, հակված եմ պայքարելու հանուն գաղափարի ու սկզբունքների£ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում ծառայել եմ այն տարիներին, երբ անկախացումից հետո Հայաստանում հանցավորությունն ակտիվացել էր, մարդիկ անպաշտպան էին, վտանգված, օրենքը ոտնահարվում էր£ Փորձում էի պայքարել անարդարության ու անօրինականության դեմ£ Հասկացել էի, որ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում կարող եմ կարեւոր գործ անել, ինձ սրտամոտ£ Կարծում եմ` կարիք չկա մանրամասնելու, թե ինչ է նշանակում 93-ին ծառայել Ղարաբաղի պարետության օպերատիվ խմբում£ -Իսկ ինչպե՞ս ռազմական ոստիկանի մեջ զարթնեց դիվանագետը£ -Ամեն դեպքում, ես էությամբ մտավորական եմ£ Երեւի սպորտի, ոստիկանական հմտությունների եւ մտավոր ունակություններիս համադրումից ծնվեց ռազմական դիվանագիտության հանդեպ հետաքրքրությունս£ Եվ ինձ հնարավորություն ընձեռվեց վերապատրաստվել համապատասխան ռազմական կրթօջախում, որից հետո ծառայության անցա արտաքին հարաբերությունների վարչությունում, որպես սպա£ 1998-2003թթ. ծառայել եմ ՆԱՏՕ-ի Դաշնակցային ուժերի հրամանատարությունում «Գործընկերություն` հանուն խաղաղության» ծրագրի համադրման օղակում, որպես փոխգործակցության սպա, իսկ 2003-2007թթ. եղել եմ ՀՀ ռազմական ներկայացուցիչը ՆԱՏՕ-ում£ -Դուք շփվել եք եվրոպացի, ամերիկացի զինվորականության հետ£ Ի՞նչ նմանություններ ու տարբերություններ ունեն նրանք` համեմատած հայ զինվորականների հետ£ -Եվրոպացի եւ ամերիկացի զինվորականներից յուրաքանչյուրը կրում է իր ազգի հոգեկերտվածքը, իր երկրի բարքերի, բարոյական ավանդույթների եւ մշակույթի ժառանգորդն է£ Այդ առումով տարբեր ազգերի զինվորականները տարբերվում են իրարից£ Սակայն զարգացած երկրներում զինվորականությունը հասարակության ամենաէլիտար խավն է, ունի հավաքական նկարագիր, դավանում է միեւնույն արժեհամակարգը, գաղափարախոսությունը£ Մեր երկրում զինվորական խավը միատարր չէ£ Ըստ իս, դեռեւս հավաքական նկարագրի մասին նույնպես չենք կարող խոսել£ Մենք ունենք այնպիսի զինվորականներ, որոնք կարող են չափվել ցանկացած քաղաքակիրթ երկրի լավագույն զինվորականների հետ, սակայն ընդհանուր մակարդակի առումով դեռ առաջապահ դիրքերում չենք£ Սակայն պետք է նշեմ, որ զարգացման տեմպերը մեծ են եւ հուսադրող£ -Պարոն Տոնոյան, ո՞րն է ռազմական արտաքին քաղաքականության փոխլրացման սկզբունքը£ -Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ստիպում է արտաքին քաղաքականության մեջ որդեգրել փոխլրացման սկզբունքը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը տարբեր շահերի կիզակետում է£ Ռազմական դաշնակցությունը Ռուսաստանի հետ մեր արտաքին քաղաքականության կարեւորագույն ուղղությունն է, նաեւ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում Հայաստանը որոշակիորեն ամրապնդել է իր անվտանգության երաշխիքները, կարեւոր է համագործակցութ յունը ՆԱՏՕ-ի, անդամ եւ գործընկեր երկրների հետ, ինչը հնարավորություն է տալիս ուսումնասիրել եւ անհրաժեշտության դեպքում տեղայնացնել արեւմտյան առաջատար չափանիշները, ստեղծել փոխգործակցելի ուժեր` խաղաղապահ գործողություններին մասնակցելու նպատակով£ -Որո՞նք են Ձեր ղեկավարած վարչության հիմնական գործառույթները£ -Օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների համապատասխան կառույցների հետ ռազմական, ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը եւ դրա շարունակական զարգացումը£ Միջազգային փորձի ուսումնասիրմամբ եւ ռազմական համագործակցության ընձեռած հնարավորությունների կիրառմամբ` ՀՀ ԶՈՒ մարտունակության ամրապնդմանն ուղղված պաշտպանական ծրագրերի մշակումը եւ իրագործումը£ Ռազմական ոլորտում ՀՀ միջազգային պարտավորությունների կատարման վերահսկումը, ՀՀ պաշտպանության նախարարության մասնակցությամբ միջազգային պաշտպանական ծրագրերի իրականացման համադրումը£ Վարչությունն ապահովում է ՀՀ պաշտպանության նախարարության մասով ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի ¥ԱԳԳԾ¤ իրականացումը, մշակում եւ ըստ անհրաժեշտության վերանայում է ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ գործողությունների պլանը, համադրում այս ուղղությամբ ՆԱՏՕ-ի կառույցների ու ՀՀ ՊՆ եւ ԶՈՒ ԳՇ ստորաբաժանումների աշխատանքը. միջազգային փորձի ուսումնասիրմամբ եւ ռազմական համագործակցության ընձեռած հնարավորությունների կիրառմամբ մշակում է ՀՀ զինված ուժերի բարեփոխումներին ուղղված պաշտպանական ծրագրեր, վերահսկում դրանց կատարման ընթացքը եւ ամփոփում արդյունքները£ -Ի՞նչ ոլորտներ է ներառում «Անհատական գործընկերության գործունեության ծրագիրը»£ -Առաջին հերթին համագործակցություն պաշտպանական բարեփոխումների շրջանակում, մասնավորապես` օրենսդրության, կրթության եւ պաշտպանական կարողություն ներն արդիականացնելու ասպարեզում£ Միջազգային ռազմական համագործակցությունն ունի երկու հիմնական միտում. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարեփոխումների ընթացքում օգտագործել առաջավոր երկրների փորձը եւ ունենալ ավելի շատ հուսալի դաշնակիցներ` այդպիսով մեծացնելով մեր երկրի անվտանգության երաշխիքները£ Մենք ստեղծում ենք համատեղ ռազմական կարողություններ, այսօր ունենք միջազգային առաջատար չափանիշներին համապատասխան փոխգործունակ ստորաբաժա նումներ, 116 խաղաղապահ Կոսովոյում եւ Իրաքում£

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ