Բուշն էլ երգեց


Առաջին անգամ Նահանգների նախագահը վաշինգտոնյան մի ընթրիքի ընթացքում զարմացրեց կառավարության անդամներին և դիվանագետներին` առաջին անգամ… երգելով` իր պաշտոնավարման ութ տարիների ընթացքում: Ինչպես հաղորդում է Reuters-ը, կովբոյի գլխարկը գլխին, նա իր ձևափոխմամբ կատարեց Green Green Grass of Home երգը` Տեխասի իր ագարակի և Բարնի շան, ինչպես նաև պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի, փոխնախագահ Դիկ Չեյնիի և Սպիտակ տան լրագրողների մասին: Մարտին Լյութերը կարդարացվի Դա Հռոմի Պապի ցանկությունն է: Հռոմի կաթոլիկ եկեղեցին գլխավորող Բենեդիկտոս XVI Հռոմի Պապը, այո, մտադիր է վերականգնել Լյութերի անունը: The Times-ի հավաստմամբ` Պապն այդ որոշումն արդարացնում է իր այն տեսակետով, որ Լյութերը ոչ թե ցանկանում էր պառակտել կամ հիմնավորապես մերժել քրիստոնեությունը, այլ ընդամենը փորձում էր եկեղեցին մաքրել կաշառակերությունից: Նույն աղբյուրի հաղորդմամբ` հոգևոր առաջնորդը Լյութերի մասին իր պատկերացումները կներկայացնի սեպտեմբերին կայանալիք աստվածաբանների ամենամյա սեմինարում: Մասնագետները գտնում են, որ Մարտին Լյութերին արդարացնելու փորձերը հաջողելու դեպքում երկխոսության նոր ուղի կբացվի կաթոլիկների և բողոքականների միջև: