Վ. Պուտին. Մենք Հայաստանի եւ Ռուսաստանի երկկողմանի հարաբերությունների հետագա զարգացման հույս ունենք


Մոսկվայում այցով գտնվող Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը: -Նախ եւ առաջ, ցանկանում եմ շնորհավորել Ձեզ ընտրությունների արդյունքների կապակցությամբ: Գիտեմ, որ քաղաքական գործընթացները Հայաստանում բարդ են ընթանում, սակայն մենք հույս ունենք, որ ինչպես էլ զարգանա Հայաստանի ներքաղաքական գործընթացը, Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության երկկողմանի հարաբերություններում անցած տարիներին արձանագրած հաջողությունը կպահպանվի եւ կզարգանա ապագայում,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը: Իր հերթին, Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին Ռուսաստան այցելելու հրավերի համար: -Մենք միշտ զգացել ենք Զեր օգնությունը. ե°ւ նախընտրական, ե°ւ հետընտրական գործընթացում, ինչի համար ես իրոք շնորհակալ եմ: Ինձ ե°ւ նախագահը, ե°ւ մեր դեսպանը հաղորդել են Ձեր անձնական ուղերձները: Անկեղծ կլինեմ, մենք առաջ երբեք չէինք սպասում նման միանշանակ մոտեցում: Շնորհակալություն Ձեզ դրա համար: Իմ հերթին, եւս ցանկանում եմ շնորհավորել Ձեզ նախագահական հաջող ընտրարշավի կապակցությամբ: Մենք Դմիտրի Մեդվեդեւին գիտենք որպես Ձեր համախոհ, եւ Հայաստանում հուսով են, որ նա եւս կզարգացնի մեր հարաբերությունները: Մենք դրա կարիքն ունենք եւ կաշխատենք այդ ուղղությամբ,- հայտարարել է Սերժ Սարգսյանը: PanARMENIAN.Net m Պրագմատիկ ԱՄՆ-ն հակահայկական միտում չունի. նրանք ուզում են կարգավորել Ղարաբաղյան հիմնախնդիրը: Երկու կարգավորման ձև կա: Մեկը փոխզիջումային, մյուսը` թույլին պարտադրել: Իրենց մոտ կա տպավորություն, թույլը հայկական կողմն է: Սա մեր համար ևս խորը դաս պետք է լինի, որ ցանկացած ներքաղաքական կյանքում կա մի շեմ, որը չի կարելի անցնել: Եթե դու անցնում ես այն` վտանգելով պետական խնդիրները, դա արդեն ուրիշ բան է դառնում: Արդեն դու դառնում ես լավ թատերաբեմ, խաղադաշտ արտաքին ուժերի համար: m 1996 թ. միանշանակ էր, որ հաղթել էր Վազգեն Մանուկյանը: Այս ընտրություններում միանշանակ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի հաղթել: Ընդամենը կասկածի տակ է` առաջին փուլում հաղթել է Սերժ Սարգսյանը, թե ոչ: Ես համոզված եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրողների ձայների կեսից ավելին չի ստացել: Ինն օր հանրահավաք էին անում ու չէին իրազեկում. ոնց որ ասեին` էստի° համեցեք: Ի՞նչն էր խանգարում մի հատ թուղթ ուղարկել: 1996-ին ընդդիմության բոլոր լիդերները առաջին շարքերում էին, այստեղ, որպես կանոն ստվերում էին: Ինչո՞ւ չենթարկվեցին Դավիթ Շահնազարյանի որոշմանը: Պատասխանատվությունը երկկողմանի է: Հիմա Ս. Սարգսյանը, փաստացի դառնալով նախագահ, կարող է, այնուամենայնիվ, կատարել քայլեր, որոնք կարող են քչից շատից որոշակի սպասելիք առաջացնել: m Ստացվում է, որ իր խաղաթուղթը պետք է լիներ իրոք ատելությունը: Մենք առաջին անգամ ունեցանք մի նոր ընտրազանգված. մարդիկ, ովքեր իշխանության օգտին երբեք չէին քվեարկի, բայց քանի որ տեսնում էին վտանգը այս քաղաքական ուժի, ձայնը տվեցին հենց իշխանության ներկայացուցչին: m Ակնհայտ է, որ ամերիկյան կառույցները ամեն կերպ փորձում են օգտագործել այս իրավիճակը, որպեսզի կորզեն իրենց համար որոշակի ցանկալի արդյունքներ: Փոքր Հայաստան, և արդեն մեկ տարուց ավելի էր` չէին կարողանում Հայաստանում դեսպան նշանակել. գլխացավ էր Սպիտակ տան համար: Հաջորդը. 106 բանաձևը: Հիմա ամեն մի նախագահական ընտրությունից առաջ ամերիկահայերը հարց են դնում. ես քեզ կսատարեմ, եթե դու ցեղասպանությունը գոնե քո ուղերձում նշես: Պրոբլեմ է: Քանի որ նրանց ընտրություններում պարտվողի և հաղթողի ձայների տարբերությունը չնչին է, ուստի 300 միլիոնանոց Ամերիկայում մեկ միլիոն հայերը որոշիչ դեր են խաղում: Ու հիմա հայ համայնքը պառակտելու գործընթացն է գնում, և մասամբ հաջողվում է դա, որը ԱՄՆ վարչակազմի երազանքն է: Ամեն գնով մեզ ճնշելով` փորձում են ԼՂ հարցը լուծել` Կոսովոյի նախադեպի հականախադեպը ստեղծելու համար, որովհետև Արցախի` անկախության նախադրյալները Կոսովոյի համեմատ շատ են: m Միջազգային հարաբերություններում առաջին հերթին բոլորը ելնում են իրենց շահերից: Ավելին, երբ Եվրոպան, Ամերիկան փորձում են ներմուծել ժողովրդավարություն` դա էլ իրենց շահն է...