ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը 2008թ. մայիսի 26-ին հրամանագիր է ստորագրել Ազգային անվտանգության խորհրդի կ


Համաձայն նախագահի հրամանագրի` Ազգային անվտանգության խորհուրն իրականացնում է ՀՀ ազգային անվտանգության և ազգային շահերի պաշտպանությանն առնչվող ներքին, արտաքին, քաղաքական, ռազմական, տնտեսական, սոցիալական, պարենային, էներգետիկ, բնապահպանական, տեղեկատվական, ժողովրդագրական, գիտատեխնիկական և այլ բնագավառ ներում առկա հիմնախնդիրների վերհանումը, ազգային անվտանգության ռազմավարական ծրագրով նախատեսված հայեցակարգերի և պետական ծրագրերի իրականաց ման ուղղությամբ կատարվող աշխատանքների կազմակերպումը, համակարգումը, վերահսկողությունը և դրանց իրականացման համար համապատասխան որոշումների ընդունումը: Ազգային անվտանգության խորհուրդը համակարգում է պետական մարմինների գործունեությունը և գնահատում է դրանց արդյունավետությունը ազգային անվտանգության ապահովման ոլորտում ընդունված որոշումների իրականացման ուղղությամբ, սահմանում է պետության ռազմավարական զարգացման, ազգային անվտանգութ յան և ազգային մրցունակության բարձրացման հիմնական ուղղությունները, որոշումներ է ընդունում դրանց իրականացման ուղղությամբ: Ազգային անվտանգության ռազմավարությանը համապատասխան իրականացնում է զինված ուժերի, իրավապահ մարմինների, հարկային և մաքսային համակարգի ռազմավարական բարեփոխում ները և գնահատում է դրանց արդյունավետությունը: Խորհրդի աշխատանքներն ի պաշտոնե գլխավորում է Հայաստանի Հանրապետության Նախագահը: