Մայիս 28-ի խորհուրդը


q 1918թ. մայիս… Վեց դարերի խավարի վրա հառնում էր Եռագույնը` խորհրդանշելով հայոց պետականության վերածնունդը: q 1918-ի մայիսյան պատմական ճակատամարտերով հայությունը վերստին հաստատեց իր հարատեւելու կամքը` առաջ բերելով նույնիսկ թշնամու ակնածանքը: q Մայիսի 28-ը սերունդներին փոխանցեց այն խորհուրդը, թե հաղթանակը վերջնական է, եթե մշտարթուն է ինքնիշխանության բնազդը, եթե ներդաշնակ են գործում զենքն ու դիվանագիտությունը, եւ միասնական են ժողովուրդն ու իր ղեկավարությունը: q Ցավոք, այս խորհուրդները մենք հաճախ մոռացության ենք տալիս: Հայության մոտ թուլացել է ինքնիշխան լինելու, իր հաղթանակներին տեր կանգնելու կամքը: Արցախյան պատերազմում հաջողություններն ու մեր ժողովրդի այսօրվա պահվածքը աններդաշնակ են: Արտաքին սպառնալիքի հանդեպ մենք կարծես կորցրել ենք զգոնությունը` փոխարենը մեր եռանդը վատնելով դրսից հրահրվող ներքին պայքարներում: q Բայց արտաքին վտանգը եւ ազգի ճակատագրի խնդիրը, ինչպես 1918-ի մայիսին, կարող են համախմբել մեզ` անկախ քաղաքական համոզումներից, սոցիալական դիրքից ու աշխարհում գտնվելու վայրից: q Եվ նրանք, ովքեր մտահոգ են մեր ապագայով ու ելքեր են փնտրում, թո¯ղ վերստին հաղորդակցվեն Մայիսի 28-ի խորհրդին եւ անկեղծորեն գործեն` մեր ներքին միությունը վերահաստատելու եւ հնարավոր արտաքին վտանգին հավաքականորեն դիմակայելու համար: