Ռոբերտ Քոչարայն. «Երկրի եւ ժողովրդի անվտանգությունը բացարձակ արժեք է»


Այսօր բանակի մասին շատ են խոսում£ Խոսում են անգամ նրանք, ովքեր մեկ օր չեն ծառայել բանակում եւ փոքր-ինչ պատկերացում չունեն բանակի մասին, անվտանգության հարցերի մասին£ Առաջարկվում է կրճատել բանակը, առաջարկվում է անցնել միայն պրոֆեսիոնալ ծառայությանը£ Պարոնա°յք քաղաքական գործիչներ, զսպե°ք ձեր նախընտրական պոպուլիզմը, գտեք այլ` երկրի համար ավելի անշա°ռ թեմաներ լեզվային վարժությունների համար£ Երկրի ու ժողովրդի անվտանգությունը բացարձա°կ արժեք է, բացարձա°կ նպատակ է, որը որեւէ սակարկության, որեւէ տրամադրությունների ենթակա չէ£ Եվ, իհարկե, ոչ մեկին թույլ չենք տա թուլացնել այս կառույցը£ Բանակը մեր պետականության երաշխավորն է£ Այն ամենակայացած կառույցն է, որն ապահովում է մեր ժողովրդի անվտանգությունը£ Եվ մենք մտադրություն ունենք այս վերաբերմունքն ապահովել նաեւ ապագայում£ Ուժեղ, մարտունակ բանակը ոչ թե ծանր բեռ է տնտեսության համար, այլ կայունության երաշխիք, ինքնուրույնության պաշար, երկրի հանդեպ հարգանքի աղբյուր£ Սա° պետք է հասկանանք բոլորս£ Բանակի օրվա կապակցությամբ, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և անձնվիրության համար Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Պաշտպանության նախարարության մի խումբ աշխատակիցներ եւ ազատամարտիկներ պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության «Վարդան Մամիկոնյան» շքանշանով և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, Արիության, Մարտական ծառայության մեդալներով: «Հպարտության, ցավի եւ հուզմունքի զգացումներ եմ ապրում Եռաբլուր այցելելով»,- իր հույզերը հակիրճ խոսքով հայտնել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը£