Ո՞Վ ԷՐ ՀՐԱՀԱՆԳԵԼ


«Արարատ»-ի լեգենդար մարզիչ Արկադի Անդրեասյանի կողմից19- ամյա լուսանկարչին ծեծելու փաստը վերջին օրերին դարձել է մի շարք ԶԼՄ-ների քննարկումների գլխավոր նյութը: Հրավիրվում են ֆուտբոլի մասնագետներ, եթեր են հեռարձակվում հաղորդումներ, որոնցում բոլորը դատապարտում են Արկադի Անդրեասյանին: Մեր աղբյուրները պնդում են, որ այս արշավանքը հրահանգվել է Ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից, ուր կամենում են հաշվեհարդար տեսնել իրեն իսկապես վատ պահած մարզչի հետ` օգտվելով ստեղծված տհաճ իրավիճակից: Մի շարք լրագրողներ պնդում են, որ Ֆուտբոլի ֆեդերացիայում այսպես նաև կամենում են հանրության ուշադրությունը շեղել ֆեդերացիայի նախագահի կատարած ոտնձգություններից` գտնելով նոր «քավության նոխազ»…