Մուրացկանի երգը
«Բարեկամություն» մետրոյի մոտ մի մուրացկան կին երգում էր գուսան Աշոտի «Դու ծաղկավառ Զանգեզուրի բարի ծնունդ» երգը: Երգելիս «բարի ծնունդ»-ի փոխարեն ասում էր «բարի սնունդ»:
- Ընկերուհի ջան, այդ հրաշալի երգը մի աղավաղիր, ոչ թե «սնունդ», այլ` «ծնունդ» երգիր,- նրան փորձեց ուղղել Հորիզոնը:
- Խի´, ախպեր ջան, սնունդ կա՞, որ ծնունդ էլ ըլի...