Լեհաստանը գազ կգնի Միացյալ Նահանգներից

Ըստ էության՝ մարդկանց կենցաղին և պետությունների տնտեսություններին այդքան անհրաժեշտ գազը դարձյալ դարձել է քաղաքական պայքարի գործիք: 20-րդ դարի սկզբներին «պոռնիկ Եվրոպան» ու այլ պետություններ նավթագազային շահերին զոհաբերեցին քաղաքակրթությունների ակունքում կանգնած հայությանն ու նրա հնօրյա հայրենիքը: Շատ վերլուծաբաններ են նշում, որ հայերի տեղահանություններն ու սպանդը, հայոց հողն այդպես ծվատելը Կասպիականում ու Մերձավոր Արևելքում եղած նավթահանքերի եկամուտները տնօրինելու նպատակ էին հետապնդում նաև: Հարյուր տարի է անցել, սակայն մարդկությունն իր ձեռագիրը չի փոխում:
 
Մինչ եվրապատգամավորները Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին բաց նամակով կոչ են անում հրաժարվել «Հյուսիսային հոսք-2»-ից, այսինքն Ռուսաստանի հետ համագործակցությունից, Լեհաստանը գործնական քայլերի է դիմել: Բալթիականով անցկացվելիք գազամուղին խիստ դեմ Վարշավան արդեն Վաշինգտոնի հետ գազի ներկման մասին 24 տարով պայմանագիր է կնքել:  
Լեհական PGNiG ըներությունը հեղուկ բնական գազի մատակարարման այդ պայմանագիրը կնքել է ամերիկյան Cheniere Marketing International –ի հետ:
 
Տեղեկությունը տարածել է լեհական ընկերության կայքը: Նշվում է, որ 2019-2022թթ. մատակարարման ընդհանուր ծավալը կկազմի ընդամենը մոտ 0,52 մլն տոննա, սակայն 2023-2042թթ. այն կհասնի մոտավորապես 29 մլնի տաննայի: Այսպիսով՝ Լեհաստանն ամեն տարի ԱՄՆ-ից կգնի 1,45 մլն տոննա հեղուկ բնական գազ: 
 
PGNiG-ի վարչության ներկայացուցիչ Պյոտր Վոյնյակի խոսքով՝ պայմանագրի պայմանները լեհական կողմին լիովին բավարարում են: Լեհաստանն այն երկրների թվում է, որոնք «Հյուսիսային հոսք-2»-ը համարում են քաղաքական նախագիծ և այդ պատճառով էլ դեմ են դրա կառուցմանը:  Ինչ խոսք, սեփական մայրցամաքը թողած՝ հակոտնյա կիսագնդից գազ գնելը նույնպես հնարավոր չէ քաղաքականությունից վեր նախագիծ համարել: