Եթե բոլոր հող հափշտակողներն այսպիսին լինեին…

Լատվիայի բնակիչը էստոնական հողը էքսկավատորով տեղափոխել է Լատվիայի տարածք: Էստոնացի իրավապահները դրա առնչությամբ քննություն են սկսել: Այդ մասին հաղորդում է տարածել Sputnik Լատվիան:
 
Լատիշ Իվարս Գրուգինշը նման բովանդակությամբ մի անսովոր տեսանյութ է տեղադրել «Դիմագրքի» իր էջում:
 
«Շոկ: Միաջազգային աղմուկ: Լատիշները խլում են էստոնացիների հողը»,-ահա այսպես է նա վերնագրել իր տեսահաշվետվությունը: 
 
Իսկ իրականում նա էքսկավատորով ընթացել է սահմանային բաժանարար շերտով, որի ժամանակ շերեփով էստոնական հատվածից հող է վերցրել ու տեղափոխել լատիշական հատված: 
 
- Սա ձեզ Ռենյու կղզու համար, ա՛յ սատանաներ,- գրել է Գրաուդինշը: 
 
Նկատի է ունեցել Ռիգայի ծոցում Ռուհնու կղզին (լատիշերեն՝ Ռոնյու): Առաջին աշխարհամարտից հետո այն վեճի առարկա է դարձել Լատվիայի և Էստոնիայի միջև, սակայն տեղաբնակները ընտրել են Էստոնիան: 
 
Մի քանի օրում տեսանյութն ավելի քան 111 հազ. դիտում է ապահովել, իսկ մեկնաբանություններում քննարկումներ են ծավալվել, որոնք հիմնականում հումորային բնույթ են կրել: 
 
Էստոնական ոստիկանությունը մտադիր է այդ փաստով ստուգում անցկացնել: Իրավապահները կապվել են լատիշ գործընկերների հետ, որպեսզի պարզեն բոլոր հանգամանքները և որոշակիացնեն հետագա քայլերը: 
 
Իվարսը նաև Էստոնացիներին է դիմել. նա հարևաններին երջանիկ Ծննդյան տոներ է մաղթել և դարձյալ ընդգծել, թե ուղղակի կատակել է: Իսկ եթե մեկին մի քիչ լատիշական հող հարկավոր կլինի, հրավիրել է Լիմբաժիում գտնվող իր քարհանք: 
Մինչև վերջին միլիմետրը բռնազավթած կամ նվեր ստացած հողերի վրա նստած թուրքերն ու ադրբեջանցիները, սրա մասին իմանալով, երևի կսկսեն մտմտալ, թե ինչ հնարով ամբողջ մոլորակի հողը իրենց տիրապետության տակ առնեն: Չէ՞ որ նրանք մի շերեփով բավարարվող չեն, նրանցը համամոլորակային ծավալների հողաքաղց է: