Ինչո՞ւ է Եվրամիության տնտեսությունը խոցելի

Անցնող տարում Եվրոպայի տնտեսական վիճակն է վերլուծել ֆրանսիական հանրահայտ Liberation լրագիրը: «Եվրամիությունը մնում է խոցելի» վերնագրով հոդվածը վեր է հանում Վաշինգտոնից Բրյուսելի կախվածության հետևանքները:
Վերլուծական հոդվածի հեղինակը նշել է, թե Միացյալ Նահանգների տնտեսության անկումը նախկինի նման լրջորեն ներգործում է Եվրոպայի իրավիճակի վրա:
 
Հոդվածագրի կարծիքով՝ իր կառուցվածքային առանձնահատկությունների պատճառով Եվրամիության տնտեսությունը անընդհատ ենթարկվում է դրսից հասնող հարվածների: Եվրամիության տնտեսության վրա բացասաբար են անդրադառնում Վաշինգտոնի սանձազերծած առևտրային պատերազմը, ինչպես նաև դիվանագիտական լարվածությունը, որը հետևանք է Դոնալդ Թրամփի ագրեսիվ քաղաքականության:
 
Եվրոպայի տնտեսության վրա, ըստ հոդվածագրի, նկատելիորեն բացասաբար են անդրադարձել նաև Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը և «դեղին բաճկոնների» բողոքի գործողությունները: