Ռուսները Վրաստանում ամսական միջինը 1300 ընկերություն են գրանցում․ Transparency International

JAMnews-ի տեղեկացմամբ՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանի (TI) տվյալներով՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստանի քաղաքացիները Վրաստանում գրանցել են ամսական միջինը 1300 ընկերություն։
 
Հրապարակված վիճակագրության համաձայն՝ պատերազմի սկզբից (այսինքն՝ 2022 թվականի մարտից) Ռուսաստանի քաղաքացիները գրանցել են 21․326 ընկերություն։ Այս թվերը գրեթե երեք անգամ գերազանցում են վերջին 27 տարիների տվյալները։
 
TI-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի քաղաքացիների կողմից 1995-2022 թվականներին գրանցվել է 7788 ընկերություն:
 
«Մինչ մենք սովորում ենք, նրանք հաստատվում են»․
ծովափնյա սեզոնը «օկուպացված» Բաթումում
 
Բելգիան Վրաստանը հանել է անվտանգ երկրների ցանկից. կարծիքներ Թբիլիսիից
Կառույցի փոխանցմամբ՝ Ռուսաստանի քաղաքացիները փորձում են կոռուպցիոն եղանակներով բնակելի համալիր (Salibauri Hills) կառուցել Աջարիայի շրջանում՝ Բաթումիից ոչ հեռու, Սալիբաուրի գյուղի բլրի վրա գտնվող 16000 քմ-անոց հողատարածքի վրա։
 
Ինչպես նշում է կազմակերպությունը, նախագծի հետ կապված կասկածելի հանգամանքներ կան։ Նրանք մատնանշում են, որ ՌԴ քաղաքացիները, հավանաբար, Վրաստանի քաղաքացիների միջոցով գումար են նվիրաբերել Վրաստանի իշխող կուսակցությանը, ինչի շնորհիվ էլ ստացել են անհրաժեշտ շինթույլտվությունը։
 
Ռուս-ուկրաինական պատերազմը կտրուկ փոխել է իրավիճակը նաև Վրաստանի անշարժ գույքի շուկայում։ CNBC-ի ամերիկյան պարբերականը գրում է, որ այն նույն ընթացքում, երբ շատ տնտեսություններ տուժում են Ուկրաինա ռուսական ներխուժումից, մի քանի երկրներ շահույթ են ստանում ռուս միգրանտների հոսքից, և դրանց շարքում է նաև Վրաստանը։
 
Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի 1 մլն 45 հազար 614 քաղաքացի։ Միայն սեպտեմբերին, մասնավորապես՝ ՌԴ նախագահ Պուտինի՝ մոբիլիզացիայի մասին հայտարարությունից հետո Վրաստան է ժամանել 222․274 ռուսաստանցի։