Նախագահական տարօրինակություննե՞ր, թե՞․․․

Միջազգային լրահոսի ուշադրության կենտրոնում է Արգենտինայի նախագահը։ SputnikԱրմենիա-ն մեջբերել է ևս մի քանի լուր Խավիեր Միլեյի նախագահության առաջին ժամերից՝ վկայակոչելով  արգենտինական ԶԼՄ-ների հաղորդումները․
 
≈ Արգենտինայի նորընտիր նախագահ Խավիեր Միլեյը կատարել է նախընտրական խոստումը՝ իր առաջին հրամանագրով զգալիորեն կրճատելով երկրում նախարարությունների թիվը՝ դրանք 20-ից դարձնելով 9:
 
≈ Նա խնդրել է նախագահական գավազանի վրա պատկերել իր 5 կլոն շներին։ 
 
≈ Կառավարության անդամները առաջին անգամ երդվել են գաղտնի, առանց մամուլի և հեռարձակման։ 
 
≈ Երկրի արդարադատության նորանշանակ նախարարը մեկ ամիս բանտում է անցկացրել ապացույցները թաքցնելու համար, անվտանգության նախարարությունը գլխավորել է քաղաքական գործիչը, որը չի կարողացել անցնել ընտրությունների երկրորդ փուլ, իսկ արտաքին գործերի նոր նախարար Է դարձել տնտեսագետը, որը դիվանագիտական փորձ չունի։ 
 
≈ Մարդկային կապիտալի (կրթություն, մշակույթ, Սոցիալական քաղաքականություն) նախարարությունը կղեկավարի լրագրող, որը չունի կառավարչական որևէ փորձ։ 
 
≈ Իր քարտուղարության ղեկավար Միլեյը նշանակել է հարազատ քրոջը։