Էոլոսյան քնարի հայկական մեղեդիները

Պյատիգորսկում գործող «Ոսկե քնար» գրական ընկերակցությունը լույս է ընծայում ամենամյա ալմանախ՝ ներկայացնելով ռուսալեզու ստեղծագործող բանաստեղծներին և արձակագիրներին։ Այս տարի առաջին անգամ «Էոլոսյան քնար» հաստափոր ալմանախում տեղ գտան նաև Մշակույթի գործիչների միության անդամ հանդիսացող հայազգի գրողների ստեղծագործություններ։ Գրքում ներկայացվել են Մխիթար Մոս-Մուշեղյանի և Իրինա Արամյան-Մկրտչյանի բանաստեղծություններն, ինչպես նաև Գուրգեն Միքայելյանի «Առանց ստամոքսի քաղաքը» պատմվածքը։
 
Ստեղծագործությունները տպագրվել են ռուսերեն թարգմանությամբ։
     
 
Գրքի լույսընծայման կապակցությամբ Պյատիգորսկի կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ ցերեկույթ-շնորհանդես, որի ընթացքում հավաքված գրողները զրուցեցին գրականության արդի խնդիրներից, կարդացին ու ասմունքեցին միմյանց ստեղծագործությունները, այդ թվում հայազգի գրողների բանաստեղծությունները։ Ընկերակցության ղեկավար և գրքի խմբագիր Լյուբով Կոլոմիեցը իր խոսքում նշեց միջազգային գրական ընտանիքների հետ կապի կարևորությունը, հույս հայտնելով, որ հայազգի գրողների հետ համագործակցությունը կլինի շարունակական
     
Այսպիսի համագործակցությունները, շնորհիվ Հյուսիսային Ամերիկայի գրողների միության հայկական բաժանմունքի, Մշակույթի գործիչների միության և բարեկամ այլ կառույցների,կլինեն շարունակական։
   
Ներկայում պայմանավորվածություն կա մարտ-ապրիլ ամիսներին Բուլղարիայում տպագրվելիք ալմանախում նույմպես ՀԱԳՄ հայկական բաժանմունքի և ՄԳՄ անդամ մի շարք  գրողների ստեղծագործությունները տպագրելու մասին։ 
 
Լուսանկարում՝ մի խումբ գրողներ Պյատիգորսկի կենտրոնական գրադարանում, «Էոլոսյան քնար» գրքի լույսընծայման առթիվ միջոցառումից հետո։
 
Մշակույթի գործիչների միություն