Հայ կինոն տոնում է հիմնադրման 100-ամյակը

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է

Հայկական կինոն 2023 թվականին տոնում է հիմնադրման 100-ամյակը, և ապրիլի 16-ը հայտարարվել է Հայ կինոյի օր:
 
Այս առթիվ ձևավորվել է ՀՀ կառավարական հոբելյանական հանձնաժողով, որի գլխավորությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնել է տասնյակից ավելի միջոցառումներ և ծրագրեր մայրաքաղաք Երևանում և մարզերում:
 
Հայ կինոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների բացումը տեղի է ունեցել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ «Հանդիսավոր երեկո» մեկնարկային միջոցառմամբ։
 
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը, Արաքսիա Սվաջյանը, պաշտոնատար այլ անձինք։
 
Երեկոյին առաջին անգամ հանրությանը ներկայացվել է Համո Բեկնազարյանի «Երկիր Նաիրի» համր ֆիլմի վերականգնված տարբերակից հատված: Էկրանին ցուցադրվել են տարբեր տարիների ֆիլմերի ցուցապաստառները։ Կենդանի կատարումներով հնչել են հայ կինոյի երաժշտական ստեղծագործությունները։
Անդրադարձ է եղել նաև հայկական մուլտիպլիկացիայի հիմնադրման 85-ամյակին։
 
Միջոցառումը կայացել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։