Այլմոլորակայինները հարձակվել են Ֆինլանդիայում ապրող ընտանիքի վրա

Հաղորդագրությունը, որը ամերիկյան MUFON ուֆոլոգիական կայքին ուղարկել են Ֆինլանդիայից, եզակի է նախ և առաջ նրանով, որ այլմոլորակայիններ տեսնելու մասին հաղորդում են Ֆինլանդիայի բնակիչները: Ընդ որում՝ դա եղել է ոչ թե ուղղակի դիտում, այլ հարձակում ֆիզիկակկան ուժի գործադրմամբ:
 
paranormal-news.ru պարբերականը պնդում է, որ եկվորներին տեսել են Ֆինլանդիայի հարավում գտնվող Վիտխի քաղաքի ֆինն բնակիչների տանը: Իսկ դեպքը տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերի 30-ին: Եվ ահա թե ինչ է պատմել MUFON-ին ուղարկված հաղորդագրության հեղինակը:
 
Մենք տանն էինք և հեռուստացույց էինք դիտում: Հանկարծ հեռուստացույցն անջատվեց, հետո անջատվեցին նաև տան բոլոր լույսերը: Դադարեց նաև համակարգչի աշխատանքը: Երբ ես մոտեցա պատուհանին, նկատեցի, որ այնտեղ ավտոմեքենայի չափսերի մի սև առարկա է կախված՝ ողողված կարմիր ու կապույտ լույսերով:  
 
Հանկարծ կինս հայտնվեց մուտքի բացված դռան առջև, իսկ դռան շեմին կանգնած էին արտաքինով ու հասակով մարդու նման երկու էակ: Նրանց հագին սև արտահագուստ հիշեցնող ինչ-որ բան էր: Իսկ երբ ես հայացքս դարձրի նրանց դեմքերին, ոչինչ չտեսա: Երես ուղղակի չկար, ասես ինչ-որ մեկն անձեռոցիկն առել և նրանց երեսից սրբել էր աչքերը, քիթն ու բերանը:  
 
Ես վախեցած գոռացի, որ նրանք իմ տնից հեռանան, իսկ կնոջս ասացի, որ երկրորդ հարկ վազի և փրկի մեր դստերը: Սակայն կինս տեղից չէր շարժվում: Այնուհետև այդ երկու սևազգեստները մտան տուն, իսկ երբ ես ցանկացա փախչել, նրանք ինձ վրա ուղղեցին մագնիսական ճառագայթի նման մի բան, և ես այլևս չկարողանալով շարժվել՝ ընկա հատակին: 
 
Նրանք մոտեցան ինձ և գլխիս շուրջը մետաղական վանդակ տեղադրեցին: Երբ վանդակն սկսեց սպիտակ լույսով թարթել, ես շատ ուժեղ գլխացավ ունեցա: Դրանից հետո նրանք հարձակվեցին շանս, այնուհետև՝ կնոջս վրա: 
 
Կինս սկսեց իրեն շատ տարօրինակ պահել՝ ասես նրա բոլոր հույզերն անհետացել էին: Երբ ես ցավից լալիս էի, նա պահանջեց, որ ես լռեմ ու ասաց՝ դու լացելու պատճառ չունես:
 
Իսկ նրա աչքերի գույնը փոխված էր: Դրանք դարձել էին կարմիր՝ շրջանակված սև օղակով: Տարօրինակ էին նաև նրա շարժումները: 
 
Երբ ես ուշքի եկա, նրանք ինձ իմ մահճակալի վրա էին տեղավորել: Նրանք ցանկանում էին ինձնից սերմահեղուկ վերցնել, սակայն ոչինչ չստացվեց: Դրանից հետո ինձ տարան դստերս սենյակը, որտեղ մահճակալին պառկած էին կինս ու դուստրս: Երկուսն էլ մերկ էին, իսկ աչքերի շուրջը սև օղակներ կային: Նրանք ինձ ինչ-որ բան էին ասում, սակայն դրանք կնոջս ասած նույն անհույզ խոսքերն էին: Նրանք ասես ռոբոտի էին վերածվել: 
 
Ես նորից գոռացի, որ նրանք հեռանան, ապա լաց եղա այդ մղձավանջի հանդիման իմ անզորությունից: Հետո ինձ նորից իմ ննջարանը տարան, որտեղ բժշկական ձեռնածություններ արեցին և ուղիղ աղիիս մեջ ինչ-որ բան տեղադրեցին: Երբ դրանից հետո ուշքի եկա, դեմքիս խփեցին և քիթս ջարդեցին: Հետո ինձ քարշ տվեցին միջանցքով, որտեղ ես հայելու մեջ տեսա իմ արտացոլանքը: Ես մերկ էի, արյունաշաղախ, իսկ քիթս ջարդված էր: 
 
Այդ ամբողջ ընթացքում նրանք ինձ ասում էին, որ նրանց իմ սերմն է անհրաժեշտ, որպեսզի նրանք փորձարանում սերունդ ստանան, բայց երբ դարձյալ ոչինչ չստացվեց, նրանք մեզ թողեցին ու հեռացան: Նախքան հեռանալը նրանք սովորական քարի նմամվող ինչ-որ սարքի միջոցով վերացրին իմ բոլոր վերքերը:
 
Այդ ահավոր հարձակումից հետո մի քանի ամիս է անցել, և միայն ես եմ դա հիշում: Կինս ու դուստրս ոչինչ չեն հիշում: