Դուք չե՛ք հաղթի

ՖՐԱՆՍԻԱՑԻ ԴԵՐԱՍԱՆ ՍԻՄՈՆ ԱԲԳԱՐՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ ԷՐԴՈՂԱՆԻՆ, ՈՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՖՐԱՆՍԻԱԿԱՆ «LE FIGARO»-Ն

- Մենք՝ հայերս, պայքարում ենք մեր երեխաների ապագայի համար՝ հիշելով մեր մահացածներին, որոնք երկրորդ անգամ հրաժարվում են մահանալ:
 
Չնայած ձեր զենքին, չնայած ձեր կրոնական կարգախոսներին, չնայած ձեր ջիհադիստներին, որ ամիսը 2,000 դոլար են ստանում, դուք չեք հաղթի:
 
Վերցրե՛ք ձեր մեռելներին ու հեռացե՛ք: Հայերի երկիրը գիտելիքների երկիր է, մեղրի ու վարդերի երկիր: Դուք չգիտեք՝ ինչ անել դրա հետ: Այստեղ կանայք ուրախության թագուհիներ են:
 
Այստեղ երաժշտությունն ու գինին անփոխարինելի սպեղանի են: Այստեղ կարող ես հավատալ կամ չհավատալ: Քանի որ մեր երկիրը երկիր չէ, այն խաչմերուկ է: Իսկ դուք գիտե՞ք՝ ով է անցնում այստեղից… ամբողջ մարդկությունը:
 
Եթե մտածում եք մեզ գառների պես մորթելու մասին, իմացե՛ք, որ մենք մեծացել ենք առյուծ մայրերի արգանդում,- գրել է հայազգի դերասանը:
 
Նարե ԱԿԱՆՑ