Ինչո՞ւ չազատագրվեց Արևմտյան Հայաստանը․ գեներալ Սարգիս Մարտիրոսյանի խոստովանությունը

ՍՈՑՑԱՆՑԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ․ Edvard Sargsyan

- Ես պետք է գրավեի Արևմտյան Հայաստանը,- ասաց գեներալ Մարտիրոսյանը:
 
Ես նայեցի նրա աչքերի մեջ: Գեներալը չէր կատակում:
 
- Ինչպե՞ս թե «Ես պետք է ազատագրեի Արևմտյան Հայաստանը»: Եթե Արևմտյան
Հայաստանն ազատագրելն այդքան հեշտ լիներ, հիմա վաղուց ազատագրված կլիներ:
 
- Ինձ հրաման էր տրված ազատագրել Արևմտյան Հայաստանը,- կրկնեց գեներալը:
 
Ես տեղս չէի գտնում: Գիտեի, որ գեներալը ճիշտ է ասում, բայց  նրա հայտնած տեղեկությունն այնքան անսպաելի և ցնցող էր, որ մի պահ իմ շունչը կտրվեց: Գեներալը լուռ նայում էր ինձ և մեղմ ժպտում: Մի քիչ լռելուց հետո նա շարունակեց.
 
- Հայրենական պատերազմն ավարտվելուց հետո Ստալինը որոշել էր գրավել Արևմտյան Հայաստանը: Այդ գործողությունը հանձնարարված էր ինձ: Ես եկա Երևան և սկսեցի հարձակման նախապատրաստությունը: 
 
- Քան՞ի զինվոր ունեիք.- հարցրեցի ես:
 
- Ես հետս բերեցի իմ կորպուսը՝ 40 հազար զինվոր: Կորպուսիս միացրվեցին զանազան միավորումներ՝ թվով 20 հազար հոգի: Հարձակման համար ես ունեի 60 հազար զինվոր:
 
Ես հարձակման նախապատրաստություններն ավարտեցի ժամանակին: Հետո եկավ հարձակման հրամանը, և ես իմ զորքով մտա Արևմտյան Հայաստան և սկսեցի ազատագրել մեր հայրենիքը: Մենք սրընթաց առաջ էինք գնում, երբ ամերիկացիները ատոմային ռումբը գցեցին Ճապոնիայի վրա և Ստալինից պահանջեցին սովետական զորքը հանել Թուրքիայից: Ստալինը տեղի տվեց, որովհետև Սովետական Միությունն այդ ժամանակ դեռ ատոմային ռումբ չուներ: Ես իմ զորքը հանեցի Արևմտյան Հայաստանից:
 
- Որքա՞ն էիք առաջացել Արևմտյան Հայաստանում,- հարցրեցի ես:
 
- Հիսուն կիլոմետր,- պատասխանեց գեներալը:
 
Ամերիկացիներն առաջին ատոմային ռումբը գցել էին 1945 թվականի օգոստոսի 6-ին, իսկ երկրորդ ռումբը՝ օգոստոսի 9-ին: Հետևաբար՝ հենց այդ օրերին էլ տեղի էր ունեցել սովետական զորքերի ներխուժումը Արևմտյան Հայաստան:
 
Գեներալ Մարտիրոսյանն այլևս ոչինչ չպատմեց Արևմտյան Հայաստանի ազատագրման փորձի մասին ո՛չ այդ օրը, ոչ էլ ուրիշ օր: Այն տարիներին սովետական բանակի՝ Թուրքիա ներխուժման փաստը գաղտնի էր պահվում ժողովրդից:
 
Ծանոթություն․ Սարգիս Մարտիրոսյան (1900- 1984)-գեներալ-լեյտենանտ, Սովետական Միության հերոս, Կիևի և Պրագայի ազատարար, Կիևի առաջին պարետ: Մեկը սովետական 12 զորավարներից, ովքեր արժանացել են Ամերիկայի Միացյալ Նահանգների հերոսի կոչման: Չեխոսլովակիայի հերոս: Միակ հայ  եռակի հերոսը: Սովետական Միության առաջնորդ Նիկիտա Խրուշչևի և Չեխոսլովակիայի պրեզիդենտ Լյուդվիգ Սվոբոդայի հրամանատարը: 1945թ. Արևմտյան Հայաստանն ազատագրելու նպատակով Թուրքիա ներխուժած սովետական զորքերի հրամանատարը: