Հայ-իրաքյան քննարկումներ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՌՈՒՍՏԱՄ ԲԱՔՈՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԻԻՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՄՈՀՀԱՄՄԱԴԱԼ ՀԱԼԲՈՒՍԻԻ ՀԵՏ

Իրաքյան կողմի նախաձեռնությամբ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը երեկ  հանդիպում է ունեցել Իրաքի խորհրդարանի նախագահ Մոհհամմադ ալ Հալբուսիի հետ։
 
Հանդիպմանը ներկա են եղել նաև Իրաքի խորհրդարանի ազգությամբ եզդի պատգամավորներ Սաիբ Խըդըրը, Հոսեյն Հասան Նարմոն, Խալիդա Խալիլը և Իրաքի եզդի համայնքի ներկայացուցիչներ:
 
Հանդիպմանը քննարկվել են հայ-իրաքյան խորհրդարանական կապերի ընդլայնման և միջխորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության ակտիվացման վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել Սինջարի վերակառուցման աշխատանքերի ընթացքին, ինչպես նաև՝ տեղահանվածների վերադարձի հնարավորություններին, Սինջարում կայունության պահպանման հրաժեշտությանը վերաբերող մի շարք հարցերի:
 
Խորհրդարանի խոսնակը հայտնել է իր պատրաստակամությունը՝ աջակցելու Սինջարի եզդիներին իրենց հողում կայուն կենսապայմանների ապահովման և տեղահանվածների վերադարձի կազմակերպման հարցերում:
 
Ռուստամ Բաքոյանն էլ իր հերթին ներկայացրել է աշխարհի տարբեր ծայրերում ապրող եզդիների մտահոգությունները՝ Սինջարում շարունակվող ցեղասպանության վերաբերյալ: Վերջինս շեշտել է՝ անելու է ամեն հնարավորը սինջարյան ճգնաժամի լուծման հարցում իր ներդրումն ունենալու և եզդի ժողովրդին ճգնաժամից դուրս բերելու գործում: