Նպատակը՝ նպաստել ՀՀ տնտեսության հետագա բարելավմանը

ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ

Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում տեղի ունեցավ «Հայաստանի տնտեսությունը երիտասարդ տնտեսագետների հայացքով» խորագրով հանրապետական գիտաժողովը:
 
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:
 
«Առողջապահության տնտեսագիտության  զարգացման անհրաժեշտությունը ՀՀ-ում», «Հարկային բեռի ազդեցությունը ՀՀ գյուղատնտոսության ոլորտի վրա», «Արհեստական բանականությունը տնտեսական զարգացման նպաստող գործոն», «Թվայնացման գնահատնան մեթոդաբանական մոտեցումները և դրանց տեղայնացման հնարավորությունները ՀՀ-ում» և այլ թեմաներով գիտական զեկուցումներ կարդացին ինստիտուտի երիտասարդ, շնորհակի գիտաշխատողները:
 
Գիտական քննարկումների արդյունքում նշվեց, որ առաջարկվող գիտական առաջարկությունները կարող են հիմք հանդիսանալ  ՀՀ տնտեսության հետագա զարգացման համար:
 
- Մեր գլխավոր նպատակն է գիտական  նոր առաջարկություններով նպաստել ՀՀ տնտեսության հետագա բարելավմանը: Ուրախալի է, որ ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողները շատ ակտիվ են: Դրա փայլուն վկայությունն այսօրվա գիտաժողովն է: Հուսով եմ՝ առաջիկայում կունենանք լավ արդյունքներ,- զրույցի ժամանակ ասաց ինստիտուտի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Մերի Մանուչարյանը:
 
Գիտաժողովն անցավ հետաքրքիր, աշխույժ մթնոլորտում: Քննարկված խնդիրներն անշուշտ, ունեն կարևոր նշանակություն և դրանցում արված առաջարկների օգտագործումը անչափ արդիական է մեր տնտեսության հետագա զարգացման համար:  
 
Ստեփան   ՊԱՊԻԿՅԱՆ