«Չօտարվող Հայրենիք. մեր անելիքը»
Փետրվարի 20-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում տեղի է ունեցել քննարկում` «Չօտարվող Հայրենիք. մեր անելիքը» խորագրով:
Քննարկումը նախաձեռնել էին Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները՝ նախանշելով նպատակը՝ Հայաստանին, Սփյուռքին ու աշխարհին ցույց տալ, որ մենք կանք և չենք կարող համակերպվել կատարվածի հետ ու համաձայն չենք շրջել Արցախի վերջին էջը ու հաշտվել դրա հետ:
Միջոցառումը բաց էր բոլոր ցանկացողների ու մամուլի ներկայացուցիչների համար:
Հանդիպմանը կարևորվել են Արցախի ձայնը չխլացնելուն ուղղված քայլերը, ինչպես նաև քննարկվել ձեռնարկվելիք գործողությունների քարտեզը: Ընդգծվել է նման նախաձեռնությունների ընդլայնման ու քննարկումներից կոնկրետ գործողությունների անցնելու անհրաժեշտությությունը: