Կնորոգվեն Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը

ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից տեղեկացնում են, որ մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի Սբ Աստվածածին (7-րդ դար) եկեղեցու տանիքածածկերը խիստ քայքայված են, ծածկասալերը՝ մաշված և վնասված, մթնոլորտային տեղումների արդյունքում առաջացած խոնավությունը ներթափանցում է եկեղեցի։
Մշտադիտարկման արդյունքերի ամփոփումից հետո կազմվել են եկեղեցու տանիքածածկերի նորոգման գիտանախագծային փաստաթղթերը։ Սահմանված կարգով դրանք հաստատելուց և փորձաքննելուց հետո կհայտարարվի աշխատանքների իրականացման մրցույթը։