Ո՞ւմ ենք վստահում մեր որդիների կյանքը՝ ամբողջ երկու տարի

ԻՍԿԱՊԵՍ, ԲԱՆԱԿԻՆ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐՈՎ ՕԺՏՎԱԾ ՍՊԱՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ

Նաև հանրության մտահոգության արտահայտությունն է «Սասնա Ծռեր» Արցախյան կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի հայտարարությունը՝ բանակում հաճախակիացող մահվան ելքով դեպքերի, դժբախտ պատահարների առնչությամբ:
 
- Արցախի Պաշտպանության բանակում անցնող տարիների ընթացքում շատ սպաներ հալածվել և հալածվում են իրենց սկզբունքայնության և հայացքների համար: Նրանցից շատերին հեռացրել են կամ այնպես են արել, որ նրանք են հեռացել բանակից: 
 
Մինչդեռ այսպիսի սպաներն են բանակի մարտունակության և պետության պաշտպանունակության հիմքն ու առանցքը:
 
Կոչ ենք անում նման հայրենասեր, բանիմաց և պատվախնդիր պահեստի սպաներին դիմել մեզ՝ համատեղ ջանքերով բանակի պրոբլեմները վեր հանելու և դրանց լուծման նպատակով հանրությանը համախմբելու համար:
 
Եվ, իսկապես, ի՞նչ է կատարվում բանակում, ո՞ւմ ենք վստահում մեր որդիների կյանքը, հայ զինվորի ճակատագիրը՝ ամբողջ երկու տարի: Իսկ մթնոլորտ պղտորող, զինվորին որպես իրենց կատարածուն դիտարկող սպաներին, վստահ ենք՝ համակարգում լավ են ճանաչում: Համենայն դեպս, գոնե զորացրվող զինվորներից կարելի է և պե՛տք է ճշտել սպաների մարդկային նկարագիրն ու մասնագիտական արժանիքները: Հակառակ պարագայում ոչ մեկը չի մեղադրի այն ծնողներին, ովքեր ցանկացած ճանապարհով փորձում են իրենց որդիներին հեռու պահել զինծզռայությունից: Ոչ մեկը չի կամենում Հայրենիքի զինվոր ծնել ու մեծացնել՝ բանակային խարդավանքներում նրա կյանքը վտանգելու համար: