Փորձագետների ոդիսականը

Բոլորս հիշում ենք «բնապահպան-ակտիվիստների» ֆինանսավորման աղբյուրների բացահայտման ոդիսականը:
 
Այս բացահայտումները վերաբերում են փորձագիտական շրջաններում հայտնի «փորձագետներ» Սեյրան Մինասյանի, Շահեն Խաչատրյանի, Արթուր Համբարձումյանի և Միքայել  Համբարձումյանի՝ 2017 թվականից մինչև 2021 թվականը ընկած ժամանակահատվածի ֆինանսավորման աղբյուրներին: Նշված «փորձագետները» միջնորդավորված ֆինանսավորվել են մեկ ընդհանուր աղբյուրից՝  հանքարդյունաբերական ընկերության գումարներից:
 
Հիշեցնենք, որ «Հանրային դիվանագիտություն» բարեգործական հասարակական կազմակերպությունը, որը պատկանում է Սյունիքի նախկին մարպետ Վահե Հակոբյանի կնոջը՝ Էլիզաբեթ Պետրոսյանին, 2016 թվականից տարեկան 1 մլն դոլար նվեր է ստացել «Զանգեզուրի պղնձամոլեպդինային կոմբինատ» ՓԲ ընկերությունից՝ Վահե Հակոբյանի մարզպետ և ԶՊՄԿ վարչական տնօրեն և տնօրենների խորհուրդի անդամ եղած տարիներին։ 
 
Ուսումնասիրելով վերը նշված «փորձագետների» 2017 թվականից մինչև 2021 թվականն ընկած ժամանակահատվածում իրականացրած գործողությունները և հայտարարությունները, պարզ է դառնում, որ հստակ պատվերով աշխատել են նույն օրակարգի շուրջ, որի շուրջ աշխատել են «բնապահպան-ակտիվիստները»։ Այսինքն, հանքարդյունաբերական ընկերության գումարներով պայքարել են այլ հանքարդյունաբերական ընկերության դեմ և/կամ ձախողել են դրա աշխատանքը: 
Հարց է առաջանում, ինչպե՞ս կարող են «փորձագետները» գործունեություն իրականացնել կամ կարծիք արտահայտել որևէ հանքարդյունաբերական ընկերության վերաբերյալ՝ այլ հանքարդյունաբերական ընկերության գումարներով:
 
«Լյուստրացիա» նախագիծ