Դավաճանության հոգեվարքը

Վերջին ժամանակներում Ռուսաստանի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, վերլուծաբաններ, լրագրողներ Հայաստանին մեղադրում են դաշնակից Ռուսաստանից հեռանալու և նրա հակառակորդների ճամբարներում տարբեր հարցերի լուծումներ փնտրելու մեջ: Արդյունքում նվազում է Ռուսաստանի դերը Հայաստանում, տարածաշրջանում, բարձրացնելով հակառակորդների դերը: Այս իրավիճակի միակ պատճառաբանությունը, ըստ իրենց այն է, որ Հայաստանում թե՛ իշխող քաղաքական ուժը, թե՛ մի քանի ընդդիմադիր ուժեր իսպառ հայտնվել են արևմուտքի շահերը սպասարկողների դաշտում: Թե՛ այս ռուսաստանյան պաշտոնյաները և իրենց հայաստանյան կցորդները, թե՛ նրանց հակառակվող արևմտամետ ուժերը Հայ ժողովրդին ներկայանում են նույն կերպ. Որ հենց իրենք են Հայոց միակ փրկիչն ու բարեկամը: Իսկ հակառակ տեսակետը ներկայացնողները նրա թշնամիներն են:
 
Կարևորագույն հարցն այն է, թե այս ամենի շուրջ   ինչ է մտածում Հայ ժողովուրդը:
 
- Առաջինը, որ Հայ ժողովուրդը գիտի, դա այն է, որ  գործ ունի դավաճանների հետ:
 
- 44 օրյա պատերազմի ժամանակ Հայությունը տեսավ, որ  Իսրայելի, Պակիստանի, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից  հարձակման է եթարկվել, իսկ ՀՀ դաշնակից Ռուսաստանը ներկայացնող դավաճանների ոհմակը (Պուտին, Շոյգու, Լավրով, Գերասիմով) և նրանց խոսափող պատգամավորներ, լրագրողներ, վերլուծաբաններ պնդում են, որ մենք պատերազմում ենք ընդամենը Ադրբեջանի հետ, իսկ իրենք չպիտի միջամտեն, քանի որ Հայաստանը ղեկավարում են Արևմուտքի գործակալները:
Մինչդեռ Արցախում դաժանորեն սպանում էին Հայ ժողովրդի զավակներին, իսկ դուք՝ դաշնակից ձևացողներդ հորինեցիք իշխող արևմտամետներին, որպեսզի ծածկեք ձեր դավաճանությունը: Դուք դավաճանել , ծախել եք Հայ ժողովրդին:
 
- Դուք ստում էիք, թե իբր Ադրբեջանը պատերազմում է վերադարձնելու համար իր հողերը: Մինչդեռ այդ պատերազմի նպատակը «Թուրան» ծրագրի իրականացումն էր: «Թուրանի», որը դավաճաններիդ իրական  տերեր, աշխարհակալ ուժերի կարևորագույն գործիքն է, իրենց իշխանությունը ամրապնդելու, ժողովուրդներին կողոպտելու, հնազանդեցնելու նպատակով: Գործիք, որը ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի, Իրանի դեմ: Այն հարվածում է Արաբական երկրներին, Հնդկաստանին, Չինաստանին: Այն անշուշտ ողբերգություն է հենց թյուրք ժողովուրդների համար, որոնք պատուհաս էին դառնալու այլ ազգերի համար, արյունաքամ լինելով այն իրականացնելու ընթացքում:
 
Ձեր իրական նպատակը թաքցնելու համար, դուք՝ Ռուսաստանի կառավարման ղեկը զավթած աշխարհակալ  ուժերի գործակալներդ,  Ռուս և մյուս ժողովուրդների աչքերը շղարշելու համար, դավաճանների լայն շրջանակ ներառելով (Պուտին և մերձավոր շրջանակ, ընդհուպ  Մարգարիտա Սիմոնյաններ, Սերգեյ Կուրղինյաններ, Ստանիսլավ Տարասովներ, Մոդեստ Կոլերովներ, Վլադիմիր Սոլովյովներ, Վիկտոր Կորոտչենկոներ և այլն), ինչպես և ձեր տերերն ու  արևմուտքի երկրների նմամատիպ ուժերը,  44 օրեայի ընթացքում և դրանից հետո անգամ չէիք կարողանում պարզել, թե ով է հարձակվողը և չէիք տեսնում ոչնչացված գյուղերը ու քաղաքները, ոչ գլխատված մարդկանց: Այդ դուք հրահրեցիք այս անբարո պատերազմը:
 
Հայ ժողովրդի համար դուք՝ Ռուսաստանի կառավարման վահանակը զավթած պուտիններդ, լավրովներդ, շոյգուներդ և Եվրոպայի ու ԱՄՆ-ի կառավարման վահանակները զավթած միշելներդ, բորելներդ, բայդեններդ, նույն համակարգի գործակալներ եք, և բոլորիդ միացնում է մեկ բան: Դուք դավաճանել եք ձեր երկրներին, ժողովուրդներին, դավաճանել եք մարդկությանը:
 
Դուք ողջ մոլորակը, մարդկությանը մղում էիք դեպի մեծագույն ողբերգության, իսկ մեր ժողովուրդը արդեն որերորդ անգամ վերջին հարյուրամյակում, հսկայական կորուստների գնով խափանեց ձեր և ձեր տերերի ստորագույն նկրտումները: Մեր ժողովրդի ու ձեր միջև ոչ մի ընդհանուր եզր չի կարող լինել: Ձեզ վերաբերող միակ բանը որ անպայման իրականացվելու է, ժողովուրդների  Տրիբունալներն են, որոնք արդար վճիռ կկայացնեն սեփական դավաճանների և բոլոր  հանցագործ աշխարհակալ ուժերի նկատմամբ, ազատելով մոլորակը և մարդկությանը պատմության մեջ իր նմանը չունեցող ժանտախտից ,հանուն ազատ մարդկանց աշխարհի:
 
 Հայություն(Հայք)
Քաղաքական խորհրդակցական  խորհուրդ