Ծանոթ ոճ է, չէ՞․ Ադրբեջանի՞ն են նմանակում, թե՞ ընդհակառակը

ՆԻԳԵՐԻԱՅՈՒՄ ԱՎԱԶԱԿՆԵՐՆ ԱՌԵՎԱՆԳԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 80 ՄԱՐԴՈՒ

Նիգերիայի հյուսիսում ավազակներն առևանգել են 87 մարդու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Daily Post Nigeria պարբերականը (տեղեկացնում է AntiFake.am-ը)։
 
Զինված անձանց խումբը Կաջուրուի շրջանի գյուղ է ներխուժել ուշ երեկոյան։ Նրանք կողոպտել են խանութներ և տներ՝ փնտրելով զարդեր ու պարեն։ Հեռանալիս ավազակները պատանդ են վերցրել 87 մարդու։
 
Երկու օր առաջ նույն համայնքից 15 մարդ էր առևանգվել։
 
Պարբերականի տվյալներով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում Կաջուրուի շրջանում 172 մարդ է գերեվարվել։ Իշխանությունները որոնում են առևանգվածներին։
 
Մեկ այլ հրապարակման մեջ Daily Post Nigeria-ն նշում է, որ մարտի 6-ից մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում երկրի հյուսիսային տարբեր շրջաններում առևանգվել է, ընդհանուր առմամբ, 800 մարդ, հիմնականում՝ դպրոցականներ։