Տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական հանձնաժողովի հերթական նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի հերթական նիստը:
 
Քննարկվել են նիստի օրակարգում ներառված հարցերը, որոնք վերաբերել են աշխարհահռչակ շանսոնյեի հոբելյանին նվիրված համերգային ծրագրերի, ցուցահանդեսների, գիտաժողովի, տոնակատարությունների մեկնարկն ազդարարող միջոցառման կազմակերպմանն ու անցկացմանը: Անդրադարձ է կատարվել նաև  միջոցառումների հանրային իրազեկմանը վերաբերող հարցերի: 
 
Հանդիպմանը հստակեցվել են միջոցառումների անցկացման ձևաչափերն ու ժամանակացույցը: Քննարկումների արդյունքում հանձնաժողովը հաստատել է ծրագրի վերջնական տարբերակը: 
 
Արայիկ Հարությունյանը հանձնարարել է արդեն իսկ սկսել այն միջոցառումների կազմակերպման հետ կապված աշխատանքները, որոնք հանձնաժողովի կողմից հաստատվել են, իսկ այն հարցերը, որոնք բարձրացվել են այսօրվա նիստի ընթացքում, դրանց շուրջ կազմակերպել քննարկումներ և հաջորդ նիստին ներկայացնել համապատասխան առաջարկություններ և լուծումներ: