Սա՞ է այն խաղաղությունը, որի ջատագովներն ենք մենք՝ 21-րդ դարի մտավորականներս

Ո՞ՒՐ Է ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԱԿԸ

«Հայաստանը վերջին շունչն է փչում, բայց նա կվերածնվի. այն մի փոքր արյունը, որ դեռ նրան սնում է, թանկագին արյուն է, որից ծնվելու է մի հերոսական սերունդ, մի ժողովուրդ, որը չի ցանկանում մեռնել, չի մեռնում»։
Անատոլ Ֆրանս
 
Սիրելի բարեկամներ ու միջազգային գործընկերներ, այսօր Ամանոր է։ Ի սրտե շնորհավորում եմ բոլորին, ովքեր անհոգ են, իրենց ընտանիքի գրկում, ներդաշնակության մեջ։ Թող գալիք տարին բերի նոր նշաձողերի հաղթահարման ներուժ և կարողություն, քանզի կյանքը հավերժական պայքար է։ Կյանքի գեղեցկություններից մեկն էլ հենց նրա հավերժականության պատրանքի մեջ է։ Բայց, սիրելի գործընկերներ, ամանորյա ճոխ սեղանների շուրջ նստած կենաց բարձրացնելիս և միմյանց բարեկեցություն մաղթելիս, խնդրում եմ, հիշեք նաև նրա՛նց, ովքեր զրկված են այս հնարավորությունից։
 
Ավելի քան երեք շաբաթ, Արցախի Հանրապետության (որը հայտնի է ձեզ հավանաբար Լեռնային Ղարաբաղ անվամբ) հայությունը մեկուսացված է արտաքին աշխարհից, գերի է սեփական տան մեջ։ 
 
Ամիսներ առաջ մենք խոսում էինք հայ ռազմագերիների մասին, որոնք գերի են Ադրբեջան կոչվող պետությունում, և աշխարհը լուռ էր՝ զբաղված իր առօրյա հոգսերով։ Եվ այս անտարբերությունը ծնեց մի նո՛ր չարիք, մի չլսված բան․ այսօր գերի է 120․000 մարդ, և այս գերիները մահանում են բուժօգնության պակասից, իսկ շուտով, եթե այս ամենաթողությունը շարունակվի՝ կսկսեն մահանալ սովից։ Այսպիսի սառնասիրտ դաժանությամբ հազարամյակներ առաջ՝ Հուլիոս Կեսարի օրոք պաշարվեց ու նվաճվեց Գալիան։ Պատմության մեջ նման օրինակները շատ են ու անգամ, երբ կարդում ենք այս պատմությունները որպես հեռու-հեռվում մնացած, վերացական երևույթի մասին, որի սարսափը մեզ բաժին չի հասել, սահմռկում ենք։ Սահմռկում ենք, որովհետև մարդ ենք, ու մեզ ծանոթ է կարեկցանք հասկացությունը։ Նույնը կատարվում է այսօր Հայաստանում, Հովհաննես (Իվան) Բաղրամյան ծնած Արցախում․․․
 
Տասնյակ միջազգային գրական կազմակերպություններ, որոնց մի մասին անդամակցում եմ նաև ես, խոսում են խաղաղության մասին: Հազարավոր գրողներ տարբեր երկրներից ձոներ են նվիրում խաղաղություն կոչվածին, բայց լուռ են, երբ կացնահարվում է մի ամբողջ ազգ։ Եվ ո՞ւր եք, մարդիկ։ Ո՞ւր եք, ընկերներ։ Քանի՞սը ձեզնից ունի ադրբեջանցի ընկեր և քանի՞սդ եք հետաքրքրվել, կո՛չ արել, որ իրենք էլ անմասն չմնան, վասն խաղաղության դիմեն իրենց կառավարությանը․․․ որովհետև առիթի դեպքում պնդում են, թե մշակույթը չի՛ ճանաչում ազգություն։ Իսկ հետաքրքրվու՞մ եք ձեր հայ ընկերներից ու գործընկերներից, թե ինչպես են հայերն Արցախում, ինչպես են ծնողներից ադրբեջանական կառավարության այս լկտի գործողության հետևանքով մեկուսցված, Հայաստանում գտնվող երեխաները․․․ Չէ՞ որ Ամանոր է։ Ամանորին երեխաները սովորաբար խաղալիք են երազում, երազում են նոր հեծանիվ, կամ գուցե՝ այֆոն․․․ Բարեկամներ, Արցախում հայ երեխաները երազում են վերամիավորվել իրենց ծնողների հետ, որոնք հայտնվել են «բարիկադի» մյուս կողմում։ Սա՞ է այն խաղաղությունը, որի ջատագովներն ենք մենք՝ 21-րդ դարի մտավորականներս։ Մի՛ լռեք, բոլորի ձայնն էլ կարևոր է, քանզի ասված է՝ ձայն բազմաց՝ ձայն Աստծո։
 
Քաղաքական հարցերին խառնվելու բնավ ցանկություն չունեմ, բայց, ինձ համար զարմանալի է ռուս խաղաղապահների անգործությունն այս ասպարեզում, ինձ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ խաղաղ կերպով ադրբեջանցի «բնապահպաններից» չեն ազատում Արցախ-Հայաստան ճանապարհը, այլ կերպ ասած՝ Լաչինի միջանցքը։ Յուրաքանչյուր համբերության բաժակ իր տարողությունն ու լցվելու ժամանակն ունի․․․ Ո՞ւր է քաղաքակիրթ աշխարհի համբերության բաժակը։
 
Շնորհավոր Նոր տարի․․․
 
ՄՈՒՇԵՂ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Ռուսական գրականության միջազգային 
ակադեմիայի (Ավստրալիա) և Գրականության 
զարգացման միջազգային ակադեմիայի (Կանադա) 
ակադեմիկոս, գրող․ դրամատուրգ, արձակագիր
31.12.2022թ.
 
А ГДЕ ЧАША ТЕРПЕНИЯ ЦИВИЛИЗОВАННОГО МИРА?
 
Армения при последнем вздохе, но она возродится, та капля крови,  которая поит её, дорогая кровь, от которой родится героическое поколение,
народ, который не хочет умирать, не умирает.
                                                                         АНАТОЛЬ ФРАНЦ
 
    Дорогие друзья и международные коллеги, сегодня Новый год. От всего сердца поздравляю всех, кто беззаботен, в объятиях своей семьи, в гармонии. Пусть наступающий год принесет потенциал и способность преодолевать новые цели, ибо жизнь-вечная борьба. Одна из прелестей жизни заключается в иллюзии ее вечности. Но, дорогие коллеги, сидя за роскошными новогодними столами, поднимая тост и желая друг другу благополучия, пожалуйста, помните и тех, кто лишен этой возможности. Около трех недель армянство Республики Арцах (которая известна вам, вероятно, как Нагорный Карабах) изолировано от внешнего мира, находится в плену в собственном доме.
 
Несколько месяцев назад мы говорили об армянских военнопленных, которые находятся в плену в государстве под названием Азербайджан, и мир молчал, занят своими повседневными заботами. И это безразличие породило новое зло, что-то неслыханное: сегодня в плену 120000 человек, и эти пленные умирают от нехватки медицинской помощи, а скоро, если эта вседозволенность продолжится, начнут умирать от голода. С такой хладнокровной жестокостью тысячи лет назад Галлия была осаждена и завоевана  Цезарем. Таких примеров в истории много, и даже когда мы читаем эти истории как об абстрактном явлении, оставшемся далеко-далеко, с которым нам не пришлось боротсья, мы смиряемся, потому что мы люди, и нам знакомо понятие сострадания. То же самое происходит и сегодня в Армении, в Арцахе, породившего Ованеса (Ивана) Баграмяна․․․
 
Десятки международных литературных организаций, частью которых являюсь и я, говорят о мире. Где вы, народ? Где вы, друзья? Сколькие из вас имеет друзей-азербайджанцев и сколькие из вас поинтересовались, призвали, чтобы и они не остались в стороне, во имя мира обратились к своему правительству ... потому что при случае утверждают, что культура не признает национальность. Вы заинтересованы в том, чтобы ваши друзья и коллеги знали, как это работает?, как дети, находящиеся в Армении, изолированные от родителей в результате этого наглого действия азербайджанского правительства ... На кануне Новый года дети мечтают (просят у Санты) новые игрушки, велосипед а может айфон.
 
Друзья, в Арцахе армянские дети мечтают о воссоединение со своими родителями, которые оказались по ту сторону «баррикады». Это тот мир, апологетами которого мы, интеллигенты 21-го века.?! Не молчите, голос всех важен, ибо сказано: глас многолюдный, глас Божий. У меня совсем нет желания вмешиваться в политические вопросы, но для меня удивительно бездействие российских миротворцев в этой сфере, мне непонятно, почему мирным путем не освобождают дорогу Арцах-Армения, иными словами, Лачинский коридор от азербайджанских «экологов». У каждой чаши терпения есть своя вместимость и время наполниться... Где чаша терпения цивилизованного мира? 
 
С Новым Годом․․․ 
 
МУШЕГ МХИТАРЯН
Академик Международной академии 
русской словесности (Австралия) и 
 Международной Академии 
развития литературы и искусства (Канада), 
писатель, драматург, прозаик
 
31.12.2022г.