Միացում մեր ինքնության հետ

ԻՍԿ ՄՆԱՑՅԱԼԸ ԿԿԵՐՏԵՆՔ․ Շնորհավորական ուղերձ Հայությանը

Բնության մեջ երկու բան չի հոգնում՝ Ժամանակը և Հայը:                                                                      
35 տարի առաջ սկվեց Արցախյան շարժումը և սկսվեց մեկ հաստատակամ բառով` «Միացում»: Այն ժողովուրդի կողմից ընկալվեց որպես Արցախի միացում, որպես ուժերի միացում, լուծելու համար պետականաշինության, բանակի և այլ խնդիրներ: Բայց կարևորագույնը այդ պահին Հայության միացումն էր իր ինքնության հետ, ինչը հազարամյակները մեկ է լինում, այն ինչը մոռացել էինք, որը ինչ-որ ձևով լցվեց մեր մեջ:
 
Այստեղից էր այդ անսահման ջերմությունը, որով տոգորվել էինք բոլորս: Այն անսահման մարդկայնությունը, որ կարծես իջել էր մեր հինավուրց օրհներգերից, այն անսպառ եռանդն ու գիտակցումը, որ մեզ համար անլուծելի խնդիրներ չկան:  Եվ հանկարծ գողը դադարեց գողություն անելուց, կաշառակերը՝ կաշառք  վերցնելուց: Մերժվեց անբարոյականությունը, դավաճանությունը, օտար «արժեքներին» երկրպագելը:
 
Եվ երկու, երեք տարիների ընթացքում Հայությունը զգաց իր ներուժը, իր առաքելությունը, որը բերեց նյութական հաջողությունների՝ Արցախ աշխարհի ազատագրմանը ու միացումին՝ Մայր Հայրենիքին: Բայց Կարևորագույնը այդ բոլորի հիմքում մեր Միացումը պիտի լիներ մեր էության՝ արժեհամակարգի հետ: 
 
Հայության սիրտը սկսեց բաբախել միասին, մեկ նպատակով ու կարգախոսով՝ Հայությունը  ամբողջականանալու է իր հայրենիքում, իր Ինքնության շուրջ:  Այն աննկատ չէր կարող մնալ օտարների կողմից: Հայությանը սկսեցին հարգել ու արժանվույնս գնահատել նաև օտարները: Օրինակ պարզվեց, որ Լեհաստանում գոյություն ունի  ավելի քան 300000 Հայ, որոնք ձգտում էին միանալ իրենց Ինքնությանը, զգալով իրենց Հայկական պատկանելությունը ու լինել հպարտ, որ Հայ են, ձգտելով ապրել ու իրենց տեսնել Հայկական արժեհամակարգում: Եվ այդպես շատ երկրներում: 
 
Բայց մենք հեռացանք մեր իքնությունից, ստացանք օտար համակարգերին տրված զավթված հոգիներ, արդյունքում նոր զիմզիմովները և նրանց կամակատար ճորտերը  իրականացրեցին սեփական երկրի համատարած թալանը՝ առաջին հերթին բարոյահոգեբանական ոլորտում, իրականացնելով հոգևոր կոռուպցիա, սեփական ժողովրդի ճորտացման գործընթացը, երբ դրանց պատճառով, ցանկությամբ և որոշումով սկսվեց արհեստական խավերի ձևավորումը, երբ իրենց Ինքնությունից հեռացած ու ճորտային հոգեբանությունը վերագտած ժողովրդի մեջ մտցվեց «իրենցից ոչինչ կախված չլինելու» գաղափարը, երբ մեզանում սկսեցին խոսել ու երկրպագել նոր «թագավորներին» և «ցարերին», եղավ այն, ինչ պիտի լիներ նման դեպքում: Եվ հասկացանք ևս մեկ ճշմարտություն, որ այն պետությունը, որը մարդկանց վերածում է թզուկների, որպեսզի նրանք լինեն  հնազանդ զենք իր ձեռքում, անգամ եթե այն արվում է վսեմ նպատակով, իր համար կհայտնաբերի, որ մեծ գոր¬ծերը  չեն իրականացվում մանր մարդկանցով: Եվ այն կատարյալ մեքենան, որի համար զոհաբերվել է ամեն ինչ, վերջնականապես ոչինչ է, որովհետև կյանքի ուժը՝ ինքնության զգացումը, որը ոչնչացվել է, բավարար չէ, որ այդ մեքենան աշխատի:
 
Սիրելի Հայություն: Շնորհավորելով բոլորիս Արցախյան շարժման 35 ամյակը, կուզենայինք մեզ հիշեցնել մեր ոչ վաղ անցյալում ունեցած որակները, մեր կերտած հաջողությունները և կերտել այն Մարդկային աշխարհը, որը գենետիկ կրում ենք մեր հոգիներում՝ այն է մեր ինքնությունը, հիշեցնել շարժման խորհուրդը, վերադարձնել մեր Ինքնությունը, որպես միակ ուղի, որով կարող ենք վերադառնալ Հայ Մարդու պատկերացրած Մարդկայնության աշխարհը:
 
Եվ այսպես՝ Միացում մեր Ինքնության հետ: Իսկ մնացյալը կկերտենք: 
 
Հայություն(Հայք)
Քաղաքական խորհրդակցական  խորհուրդ