Սի՞ն, թե՞ իրական խոստումներ

Պատվիրված հոռետեսությունը`ցանկալի իրականություն

Հայաստանի  կառավարության առաջնահերթություններից մեկը  մեր երկիր  ներդրումներ  բերելն է, որի մասին խոսում են իշխանությունն ու ընդդիմությունը: Մասնավորապես  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վերջերս  կոչով դիմել է  սփյուռքահայերին` հորդորելով մասնակցել ՀՀ-ում իրականացվելիք բարեփոխումներին: Մինչ այդ էլ Սերժ Սարգսյանն է տարբեր այցելությունների  ժամանակ  խոսել Հայաստանի ներդրումային դաշտի  բարենպաստ միջավայրի մասին՝ դարձյալ օտարերկրացիներիններդրումներ անելուհորդոր հղելով և վկայակոչելով «Դուինգ» բիզնեսի  ցուցանիշները՝ հօգուտ մեր երկրի:

 

Ընդդիմադիրները ևս նախընտրական այս շրջանում ահռելի ներդրումներ բերելու խոստումներ են տալիս ընտրողներին: Սակայն այստեղ  հարցեր են առաջանում: Խնդիրն այն է, որ ներդրումներ բերելը մեկ օրվա,  մեկ-երկու ամսվա ու նույնիսկ մեկ տարվա հարց չէ: Թե՛ օտար, թե՛  ներսի  ներդրողների գրպանները դատարկելու համար անհրաժեշտ է հավատ ու վստահություն ներշնչել:  Երբ ներդրումներ բերելու   խոստումներ են տալիս, դիցուք, վարչապետ Կարեն Կարապետյանը, «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ որպես հաջողած բիզնեսմեններ, հասկանալի է և հավատընծա:  Բայց երբ այս մասին խոսում են  քարոզարշավորդ մյուս ուժերի ներկայացուցիչները, անհասկանալի է, թե ինչի կամ ում հույսով են նման խոստում շռայլում:

Ի դեպ, երբեմն ներդրումներ բերելու իրենց  կարողությունը գերագնահատողները, երևի գործող իշխանությանն է՛լ ավելի նսեմացնելու մարմաջով, վկայակոչում են միջազգային որոշ կառույցների պատվիրված կանխատեսումներն առ այն, թե Հայաստանն աստիճանաբար դառնում է ոչ գրավիչ ներդրումների համար: Այսինքն, իրենք կգան ու մեկեն երկիրս գրավիչ կդարձնե՞ն: Նորից հարցնենք՝ ի՞նչ հիմքով. Մանավանդ՝ այս խոստումը հնչեցնողներից շատերը, երևի, մի կարգին ներդրողի հասցե էլ չունեն:

Բացի այդ, հիշեցնենք, որ Հայաստանի մասին հոռետեսական կանխատեսում կատարած այդ նույն կառույցները հաճախ պատվեր են կատարում: Օրինակ, արդեն տասը տարի է՝ գրում են, թե Չինաստանի տնտեսությունը փլուզվելու է: Մինչդեռ իրականությունն  այլ է: Չինաստանը ոչ միայն սրընթաց զարգանում է, այլև  հետաքրքրված է նաև Հայաստանի ներուժով...