ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ ՍՊՐԴԵԼԸ` ԳԵՐՆՊԱՏԱԿ

Քաղաքական դաշտի երևելիների անձնանպաստ գործունեության ենթագիտակցական թե նպատակային դրսևորումներն աստիճանաբար բարձրակետին են մոտենում: Այստեղ, թերևս առաջին անգամ, հավատընծա են դառնում խորհրդարանական ընտրությունները չկարևորող հավաստիացումները` զուգահեռաբար համոզելով, որ քաղգործիչները երբեմն նաև չեն ստում:

ԼԵՎոն Տեր-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «վերադարձի» առասպելը

Առաջիկա նախագահական ընտրությունների շուրջ գնալով թեժացող տուրևառումների առանցքը մեկն է` ո՞վ կամ ովքե՞ր են լինելու այն «քաջերը», որ ձեռնոց պիտի նետեն վարչապետ Սերժ Սարգսյանին: Անցյալ շաբաթը ցույց տվեց, որ այդպիսի «քաջերի» պակաս ամենևին չի զգացվում:

Ադրբեջանը սարսափում է հանրաքվեից

Անցած շաբաթ Արցախը նշեց իր անկախության 16-րդ տարելիցը: «Մենք արդեն 16 տարեկան ենք, և արդեն ժամանակն է Ղարաբաղի անկախ Հանրապետությանն անձնագիր տալու»,- ասում էին ԼՂՀ բարձրաստիճան այրերը:

«Թիվ 1 ահաբեկիչը» մեղադրում է

Անցած ուրբաթ Սպիտակ տանը ստացվել էր Ուսամա բեն Լադենի ելույթի տեսաերիզի պատճենը, որով, իբր, թիվ 1 ահաբեկիչը հանդես է գալու 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 6-րդ տարելիցի առթիվ:

ՀՀԿ-ն պատրաստվում է հերթական համագումարին

Անցած շաբաթ հրավիրված ՀՀԿ խորհրդի նիստում որոշվել է ընթացիկ նոյեմբերի 10-ին հրավիրել ՀՀԿ 11-րդ հերթական համագումարը: Կուսակցության կանոնադրությամբ սահմանված կարգով, հանձնարարվել է կազմակերպել և անցկացնել սկզբնական, տարածքային և մարզային կազմակերպությունների հաշվետու-ընտրական ժողովներ և ընտրել համագումարի պատվիրակներ:

Թեկնածուների երկիր Հայաստանս

Նորություն չէ, որ մեր հասարակության զգալի հատվածը հիասթափվում է կուսակցություններից: Ուստի Նախագահի ընտրություններին հայտ ներկայացրած կուսակցություններին դժվար կլինի միայն լավ կարգախոսով կամ ծրագրային դրույթներով հավատ ներշնչել հասարակությանը և շահել նրա վստահության քվեն:

«Պառլամենտում հայտնվել են օղի թորողները»

ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանն, անշուշտ, համոզված է, որ կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի համար պատգամավորական մանդատը քիչ է: Բա էն տեսակ մարդը, որը «տարաբնույթ մակարդակներով կազմակերպված ճնշումներից հետո կարողացավ պահպանել 100 հազար ձայն», մի՞թե արժանի է ԱԺ-ում «օղի թորողների» հետ նստելու բախտին:

«ՉԱՓԱՐՆԵՐԸ» ՀԱՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը շարունակում է մնալ քաղաքական տեսադաշտում, պահպանելով, իհարկե, դրական համբավը: Սակայն, ի սկզբանե այս անհատը այդպես էլ չդարձավ առաջին դեմք, ոչ միայն երկրի ղեկավարի պատասխանատու աթոռը զբաղեցնելու, այլև սեփական գաղափարների շուրջ լայն զանգվածներ համախմբելու առումով:

Յոթ հոգով նույն մեխն ենք մեխելու

(զրույց` առանց խմբագրական միջամտության) «Ժառանգություն» կուսակցության օրակարգում կա՞ Րաֆֆի Հովհաննիսյանին իբրև Նախագահի թեկնածու առաջադրելու հարցը:

2006-ի բյուջեն` անցյալ-կատարյալ

Հիմա` բյուջեի 2006 թ. կատարողականի մասին: Դուք այնտեղ էիք, և քանի՞ մարդ էր հարց տալիս:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ

Զորավարժության նախապատրաստական վարժանք Գերմանիայում Գերմանիայի Հայդելբերգ քաղաքում կանցկացվի «Համատեղ աղեղ 2007» զորավարժության թիկունքային մասնագետների նախապատրաստական վարժանք, որին ՀՀ զինված ուժերից կմասնակցի 1 սպա: Գիտագործնական համաժողով Մոսկվայում Մոսկվայում կկայանա «Տրանսպորտի դերը ՀԱՊԿ անդամ-պետությունների ազգային անվտանգության համակարգում» թեմայով գիտագործնական համաժողով, որին ՀՀ զինված ուժերից կմասնակցի 1 սպա:

Վերամշակված մելանժը` խաղաղ նպատակով

2005 թ. նոյեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարը և ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարը ստորագրեցին Իրականացման համաձայնագիր` մահացու վտանգավոր մելանժի պաշարները հողերի անվտանգ կերակրանյութի վերածելու համար հատուկ վերամշակման կայանքի կառուցման և շահագործման վերաբերյալ:

ՀՀ պաշտպանության նախարար ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ զեկույցը ՀՀ Ազգային ժողովի երեկվա նիստում

Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2006 թ.-ին ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի գործունեության հիմնական նպատակն է հանդիսացել զինված ուժերի մշտական մարտական պատրաստականության և մարտունակության համապատասխան վիճակի պահպանումը` մարտական գործադրման համար պատրաստ և սարքին վիճակում գտնվող սպառազինությամբ, տեխնիկայի, զինամթերքի, ռազմատեխնիկական գույքի և նյութական պաշարների անհրաժեշտ քանակությամբ:

Քաղաքապետարանը «մե փանջարա է» ԷԼՓԱՍ-ից մենք փաս

«Մեկ պատուհան» աշխատակարգի ներդրման մեկ տարին գլորեցինք: Նախ` գաղափարը, ապա ներդրման ու կիրարկման ընթացքը բազմիցս ներկայացվեց ու փառաբանվեց քաղաքապետարանի կողմից:

Պետությունը գումարը տվել է և աշխատանքը պահանջելու է

Լավ ծրագիր կազմել, լավ որոշում կայացնել, լավ հանձնարարական տալ միշտ էլ կարելի է: Կարելի է սևով սպիտակի վրա գրել բաներ, որից մարդիկ ուղղակի կերջանկանան, սակայն շարունակությունը կլինի հիասթափությունը:

1. Հայրենիքը արյան մորմոք է, ոգու կարոտ

(Լրագրողի մտորումներ) Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք Այս կարգախոսի հեղինակը ես չեմ, Հայերի համաշխարհային կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան, հանրահայտ բարերար և ազգային գործիչ Արա Աբրահամյանն է:

Երևան, 1990 մայիս, «Զվարթնոց» օդանավակայան

Օդանավակայանում սովորական ժխոր է, ներքին ռադիոյով թռիչքների հետաձգման մասին հայտարարություններ են լսվում: Դրսում անձրև է գալիս:

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

ԳԼՈՒԽ 1 Կիև, 2015թ. Կիևյան լայն պողոտաներից մեկով մեծ արագությամբ արծաթագույն «BMW -Z4» էր սլանում: Ղեկին նստած էր երիտասարդ կին, մոխրագույն փարթամ մազերը փռված էին ուսերին:

ՀԵՔԻԱԹԻ ԿԱՆՉՈՎ

ԸՆԴԼԱՅՆԵԼՈՎ Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի անցյալ տարվա նախաձեռնության սահմանները` Տիկնիկային գործիչների միջազգային միության հայկական կենտրոնը (նախագահ` Արմեն Սաֆարյան) սեպտեմբերի 6-11¬ը Դսեղ գյուղում անցկացրեց տիկնիկային թատերարվեստի միջազգային փառատոն£ Տեղի ընտրությունը հիմնավորված էր մի քանի նկատառումներով£ Նախ, գավառային մշակութային կյանքի աշխուժացման «Սորոս»¬ի հիմնադրամի հատուկ ծրագրի ֆինանսական աջակցությունն ապահովելու£ Ապա, ինքնուրույն ու թարգմանական բազմաթիվ հեքիաթներով և պատմվածքներով հայ մանուկների համընդհանուր ճանաչումն ու սերը վայելող Մեծ լոռեցու անգերազանցելի գրական ժառանգության պարզ ու խորունկ գոհարների հմայքը վերստին հաստատելու£ Հայ տիկնիկային թատերարվեստի նահապետ Երվանդ Մանարյանի սրտառուչ բարեմաղթանքով մեկնարկած բացօթյա տոնախմբութ յունը, շնորհիվ մեր տիկնիկային թատրոնի վաստակաշատ արտիստներ Գրիգոր Հակոբյանի և Ռոբերտ Սարգսյանի հնարամիտ ու անմիջական ուղղորդման, սովորական համերգային ելույթաշարից վերաճեց հանրահայտ հեքիաթային հերոս-հերոսուհիների կերպարանափոխված մանուկների ձևավորած գունագեղ կախարդական կենդանի գոբելենի` զվարթ երգ ու պարով, խինդ ու ծիծաղով լցնելով հայկական բնաշխարհի այս գողտրիկ դղյակի չնաշխարհիկ լռությունը£ Գույնզգույն փուչիկներով զարդարուն Թումանյանի արձանի շրջակայքից ուրախ առլեկինների աննկատ առաջնորդությամբ տարածվելով դեպի տուն¬թանգարան, այնուհետև «ներխուժելով» նախկին ակումբի մասնակի վերանորոգված շենքի դահլիճ£ Վարագուրված բեմի վրա երևում է Հովհաննես Թումանյանին ներկայացնող ու հեղինակային նրա դերը ստանձնած դերասան Արմեն Բարսեղյանը£ Հաղթահարում է ձայնային տեխնիկայի անլիարժեքությունը, փոխշփման մեջ մտնում թատերական հանդիսատեսին հարիր պահվածքի մասին որևէ մոտավոր գաղափար անգամ չունեցող դահլիճի հետ և ազդարարում Դսեղի նորաստեղծ տիկնիկային թատրոնի անդրանիկ ներկայացման մասին£ Իր շնորհալի սաների մասնակցությամբ դպրոցի ուսուցչուհի Սուսաննա Թումանյանը գերմաներեն լեզվով բեմադրել էր «Կիկոսի մահը»£ Հանրածանոթ հեքիաթի ընկալմանն ամենևին չէր խանգարում օտարալեզու խոսքը£ Տիկնիկավար աշակերտները դրվատելի հաջողությամբ առաջակալ վարագույրի (շիրմա) հետևից կազմակերպում էին իրենց տիկնիկ-հերոսների բեմական անցուդարձը ըստ սյուԺետային գծի£ Փառատոնի «տանտերերի» այսօրինակ նախապատրաստվածությունը հույս ներշնչեց երեխաների մշակութային (գեղագիտական) դաստիարակության կարևորությունը գնահատողներին, որ ամենախուլ բնակավայրում նույնիսկ նվիրյալների բարի կամքով ու աշխատասիրութ յամբ կարելի է հրաշքներ գործել ի նպաստ ազգի արժանապատիվ վաղվա օրվա£ (Հնարավո՞ր է արդյոք ներկայիս մտավորականության կարող ուժերի պետականորեն մեկտեղմամբ հասնել համակողմանի արդյունավետության£) Այնուհետև «Հեքիաթի օր» փառատոնը իր խաղացանկի երկու մնայուն բեմադրություններով իմաստավորեց Երևանի Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը£ «Սուտլիկ որսկանը» ներկայացման ընթացքում ակնհայտ դարձավ ակումբի դահլիճի ու բեմի, մեղմ ասած, անհամապատասխանությունը թատրոնական անխափան ելույթների համար£ Այդուհանդերձ դերասանախումբը` Նաիրա Հակոբյանը, Ինգա Զահալյանը, Սուսաննա Սարգսյանը «սուտլիկ որսկաններ» Արշակ Պողոսյանի, Գրիգոր Հակոբյանի և Ռոբերտ Սարգսյանի փորձառու համբերատարությամբ ու մանկասեր պրոֆեսիոնալիզմով չնվազեցրին ներկայացման աշխույժ հետաքրքրությունը, հեքիաթային գրավչությունը£ Տեսարանից տեսարան ավելի անկառավարելի դարձող դահլիճը չնսեմացրեց հաջորդ ներկայացման համանման արժանիքները£ Ներողամիտ նվիրումով հեքիաթասացներ Գրիգոր Հակոբյանն ու Ռոբերտ Սարգսյանը, կենսախինդ հումորով նորովի ուշագրավ մատուցեցին բեմադրիչ Անդրանիկ Գամջյանի 20-ամյա վաղեմությունից չգունազրկված «Դում-դում իմաստունը և անգետները» ներկայացումը` հրաշալի տիկնիկների մի ամբողջ վառվռուն «համաստեղության» փոխնիփոխ խաղարկմամբ£ Երեկոյան տոնական հրավառությամբ ավարտվեց փառատոնի առաջին օրը£ Անհասկանալի պատճառներով, «Հեքիաթի օր»¬ի կազմակերպիչները չէին նախատեսել ռուսական, ուկրաինական, լիտվական և հայկական մյուս 9 տիկնիկային թատերախմբերի ելույթների մասսայականացումը զանգվածային լրատվամիջոցների կողմից£ Կարևորելով փաստը միայն և անտեսելով ընդհանուր վերլուծական ընդգրկուն անդրադարձը, մասնագիտական գնահատականը£ Կարելի էր գեթ կազմակերպել Լոռու մարզի Դսեղին մերձակա բնակավայրերի մանկահասակ երեխաների կոլեկտիվ դիտումները£ Կարծում եմ, այդպիսով անհամեմատ արդարացված կլիներ գավառներում մշակութային աշխուժություն (ուզում էի ասել` «զարթոնք», բայց ներկա պարագայում դա չափազանց բարձրագոչ կհնչեր) առաջացնելու նախասահմանված գերխնդիրը£ Ինչևէ£ Հուսանք, որ «Հեքիաթի օր»¬ի «լիիրավ» մասնակիցներից մեկնումեկը կկիսի մասսայական ընթերցողի հետ իր ամբողջական անմիջական տպավորությունները` դրանցից հարկավոր եզրակացությունների հանգելով£ :

ՅՈԹ ՕՐ ՇԵՔՍՊԻՐԻ ՀԵՏ

Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան ազգային թատրոնի «Տրակտատ թաշկինակի մասին» ներկայացմամբ (պիեսը` Կ. Խոդիկյանի, բեմ.` Հ. Ղազանչյանի) Եպհթ մեծ բեմում այս երեկո կմեկնարկի Մենաներկայացումների շեքսպիրյան միջազգային թատերական «Արմմոնո» հինգերորդ` հոբելյանական փառատոնը:

Նաև ինչից պետք է զգուշանալ

Կոնստանտին Պոլիկարպովն Ալ. Պիչուշկինի դեմ ցուցմունք չի տա, չնայած ինքն էլ նրա զոհերից է: Ավելին, նրանք լավ ծանոթներ են` ապրել են նույն շենքում և մինչև 2002 թ. բարիդրացիական հարաբերություններ ունեցել: