ՄԵՐ ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻՆ

Մեր ներքին թշնամին ավելի անվտանգ չէ, քան արտաքինը: Արտաքին թշնամուցդ միշտ հարված սպասելով` ավելի զգոն ես ապրում, զենքը պատրաստ պահում:
Էներգահամակարգն այնպես է խճճվել...

Տնտեսագետների կարծիքով` ցանկության դեպքում հոսանքի սակագինը կարելի էր նվազեցնել մինչև 10 դրամով, սակայն էներգետիկ փորձագետ Էմիլ Սահակյանի կարծիքով ներկա պայմաններում այն հնարավոր էր իջեցնել ամենաշատը 5 դրամով, իսկ 2,58 դրամն այն նվազագույն չափն էր, որից քիչ նվազեցնելն ուղղակի ամոթալի կլիներ:
ԽՈՇՈՐԱՑՈՒՄ

ԱԺ հունիսյան արտահերթ նիստի ժամանակ քննարկվեց և 58 կողմ, 23 դեմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց կառավարության կողմից ներկայացված «Համայնքների խոշորացման մասին» վարչատարածքային փոփոխությունների նոր օրինագիծը, որով Արարատի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերում համայնքների խոշորացում կիրականացվեն:
Էրդողանը դիպլոմ էլ ունի

Բա ո՞նց չունենար. մեծ տերության նախագահ ու առանց դիպլո՞մ: Մանավանդ, որ իր երկրի օրենքներով` պետության ղեկավարի պաշտոնը կարող է ստանձնել միայն բարձրագույն կրթություն ունեցող անձը:
ԿՀՎ-ն նախազգուշացնում է
Իսլամական պետությունը նոր ահաբեկչություններ է նախապատրաստում ԱրևմուտքումԱհաբեկչական ԻՊ խմբավորումը շարունակում է փորձել արևմտյան երկրներում նոր ահաբեկչություններ իրագործել: Այս մասին նախազգուշացրել է Կենտրոնական հետախուզական վարչությունը:
Մեկ է, պաշտոնյայի երդումը երաշխիք չէ
Երդումով հավաստիացնելը հուշում է, որ երդվողը հաճախ է խաբում և խելացի մարդիկ հասկանում են, որ նմանները կարող են նաև սուտ կամ չգիտակցված երդվել: Էլ ուր մնաց` պաշտոն ստանձնող նորաթուխին հավատան:
Ընդդեմ բազմակնության և անչափահասների հետ ամուսնություն
Գերմանիայում այսօր հրատապ է դարձել այս երևույթների դեմ պայքարը: Համենայն դեպս, երկրի արդարադատության նախարար Հայկո Մաասը տագնապ է հնչեցրել` պահանջելով բարեփոխել Ընտանիքի օրենսգիրքը:
Ապրում են, արարում, իսկ կարոտը չի մարում

Արտերկրում բնակություն հաստատած հայերից շատերն արդեն օտար չեն համարում իրենց տանիք տված երկիրը: Դա իրենց հյուրընկալ բնակավայրն է, Հայաստանն էլ` հայրենիքը, որի կարոտը մեղմվում է այստեղ մնացած ընկերների ու հարազատների հետ հաճախակի տեսակապով:
13-րդ Ոսկե ծիրանի առաջին ազդականչը

91 երկրից ներկայացված 900 հայտերից Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնի մրցութային և արտամրցութային ծրագրերում ընդգրկվել են 135 ֆիլմեր:
Ամառնամուտի ամենաբազմերանգ երաժշտատոնը

Ի նշանավորումն մեծանուն Հայի ծննդյան տարեդարձի, ՀՀ մշակույթի նախարարությունը, «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գլխավոր գործընկերությամբ անցկացրեցին Արամ Խաչատրյանի անվան միջազգային 12-րդ` դիրիժորական մրցույթը:
Մանկապիղծին վստահում են

Բրիտանացի 42-ամյա երաժիշտ-մանկավարժ Նիլ Դիլլերի համակարգիչում ավելի քան 3,5 հազար մերկ երեխաների լուսանկարներ են գտել: Բայց նա շարունակում է դասավանդել երեխաներին:
Որ պաշտպանվեն «անորոշ սեռերից»

Ամերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգի Ռոուեն շրջանի դպրոցներում աշակերտներին թույլատրվել է իրենց մոտ գազային գլանանոթներ ունենալ` ինքնապաշտ պանության և հատկապես դպրոցական զուգարաններում համասեռամոլներից պաշտպանվելու նպատակով:
ՀՐԱՆՏ ՀՈՐԻԶՈՆ Հարցին ի պատասխան
- Էսօր տանը հաց չունենք ուտելու: - Ինչի դուք ամեն օր հաց եք ուտո՞ւմ... *** - Քեզ զգա` ինչպես քո տանը:
Նախարարը վիրահատվել է պետպատվերով
- Հետո՞ ինչ,- կասի յուրաքանչյուր հայաստանցի: Մանավանդ, որ խոսքն առողջապահության նախարարի մասին է:
Անձնական ինքնաթիռներ

Հազիվ թե նորություն լինի, որ առանձին միլիարդատերեր նաև ինքնաթիռների սեփականատեր են: Բայց ինքնաթիռ ասելով` դժվար է պատկերացնել ծավալներով այսքան փոքր թռչող սարք, որը կարող է տեղավորվել սովորական ավտոտնակում:
Ի՞նչ դիրքով եք քնում

Պարզվում է` նաև քնելու դիրքն է «մատնում» մարդու էությունը: Այս ոլորտի մասնագետներն ասում են` ասա, թե ինչպես ես քնում, և ես կասեմ, թե ով ես դու: