ԻՆՔՆԱԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇՔԵՐԹԻՑ ԱՌԱՋ

Նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացը հենց առաջին օրից աչքի ընկավ մի շարք հետաքրքիր առանձնահատկություն ներով: Նախ` աստիճանաբար սկսում է խիստ երկարաշունչ թվալ օրենքով սահմանված տասնհինգօրյա ժամկետը… Թե° հանրությունը և թե° առավել ևս քաղաքական շրջանակները, ինչպես ասում են, շունչները պահած, սպասում են ձևավորվելիք ամփոփ պատկերին:

Մեր թանապուրը ուրիշի ոչնչից լավ չէ՞

Կոսովոյում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները ողջ շաբաթ մնում էին համաշխարհային լրատվամիջոցների ուշադրութ յան կենտրոնում: Արևմտյան ԶԼՄ-ները ցնծությամբ, ռուսականները` ակնհայտ հեգնանքով նշում էին, թե Եվրամիության անդամների մեծ մասը կոսովյան ընտրություններն անվերապահորեն գնահատում է իբրև «ժողովրդավարական»:

Տոնական ու հավակնոտ ակնկալիքներ` մշուշոտ ապագայով

Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան անցած շաբաթն իրենց համար նշանավորեցին Կարս-Ախալքալաք երկաթգծի շինարարության սկիզբն` ազդարարելով այն ռազմավարական երեք գործընկերների ծածանվող պետական դրոշներով, վրացական երգ ու պարի հնչյունների ներքո, «Վրաստանի գոզալների» մատուցած աղ ու հացով:

Չհնչած գնահատականի հետևանքները

Երբ 1998-ին Ռոբերտ Քոչարյանը Հանրապետության նախագահ դարձավ, թվում էր, թե Դաշնակցության հետևողական պնդումների հետևանքով շուտով հանրության դատին է ներկայացվելու նախորդ իշխանության քաղաքական գնահատականը: Ինչ-որ իմաստով դրա անհրաժեշտությունը մեծ չէր, քանի որ նախկինների նախկին դառնալուց հետո նրանց իշխանությունը գնահատելու գործնական փորձերի կարիքն արդեն չկար:

Արժեզուրկ «բոմժի» վայրընթացը

Եթե խորհրդարանական ընտրություններին հաջորդած թանկացումները հիմնավորվում էին «տղերքը ծախսած փողերը հետ են բերում» բացատրությամբ, ապա այսօր նույն կարուսելի պտույտը այլ բացատրություն ունի. «տղերքը փող են շինում` առաջիկա ընտրություններում ծախսելու համար»:

2008-ի բյուջեն` բարեփոխումների մեկնարկի հայտ

Երեկ հրավիրված և այսօր շարունակվող ԱԺ արտահերթ նիստում քննարկվեցին օրակարգում ընդգրկված Քաղաքացիական դատավարության, Դատախազության, ՀՀ Քրեական, ՀՀ Դատական, Դատական ակտերի հարկադիր կատարման, Պետտուրքի, Զինապարտության մասին և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու առաջարկները: Դրանց հետ մեկտեղ այսօր հավանաբար կհաստատվի նաև 2008-ի պետական բյուջեն:

Կոչեմ պայքարողաց

ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանի մտահոգությունները թարմացել են£ Բևեռացված երկիր, սոցիալական ծանր վիճակ, իշխանությունների ահից գործարարները չեն կարողանում աջակցել վերևների բարեհաճությունը չվայելող քաղաքական ուժերին, ազատ և արդար ընտրութ յունների կարևորությունը ժողովրդին հասցնելու միջոց չկա£ ԱԺԴ առաջնորդը համոզված է, որ նման իշխանությունը չի կարող նպաստել ժողովրդավարական հասարակարգի ստեղծմանը և օգնության առաջարկով դիմում է եվրոպական մի շարք կառույցների և գործիչների. ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դևիսին, Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին, Հայաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների£ Իսկ առաջարկը վերաբերում է այս և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հատուկ խորհուրդ ձևավորելուն, որը կկազմակերպի այդ գործընթացը£ Սադոյանը համոզված է, որ այս նախաձեռնությունը չի կարող խոչընդոտների հանդիպել իշխանավորների կողմից և ակնկալում է պատասխան ստանալ շատ սեղմ ժամկետում£ - Պատասխանի բացակայությունը կամ բացասական պատասխանը մեզ կպարտադրի կարծել, որ միջազգային կազմակերպությունների հայտարարությունները ձևական են,- կարծում է Ա. Սադոյանը:

Այսպես խոսեց Ալեքսանդր Արզումանյանը

Թեժ ամառներ, գարուններ ու աշուններ քաղաքական դաշտում շատ անգամ է կանխատեսվել, բայց դրանք այդպես էլ մնացել են կանխատեսումներ: 2007-ի աշունը «խախտեց» ստանդարտները, որ երկար ժամանակ իշխում էին քաղաքական դաշտում:

ՀԵՐՈՍԻ ՀԱՆԳՐՎԱՆԸ

Նա անսովոր, արտասովոր էր ամեն ինչով£ Թեկուզ իր ապրած կարճ, բայց զարմանալիորեն բեղուն, իմաստուն կյանքով£ Ծնվել էր Միացյալ Նահանգներում, Ճապոնիայում մի ամբողջ տարի մարտարվեստ ուսումնասիրել« ավարտել Բերկլիի համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության և հնագիտության բաժինը« եղել աշխարհի 64 երկրում« տիրապետել յոթ լեզուների« որոնց թվում` ճապոներենին« ուրարտական արքայական ժայռափոր դամբարանների մասին ավարտաճառ գրել, ուղարկել էր Օքսֆորդի համալսարան« բայց գիտությունների դոկտորի աստիճան ստանալու արարողակարգին չէր ներկայացել£ Լիբանանում սկսվել էր քաղաքացիական պատերազմը, նա առաջին «Կալաշնիկովն» էր հայթայթել« հայկական թաղերը պաշտպանելու փութացել£ Հետո պիտի մասնակցեր Վիետնամում« Իրանում« Քյուրդիստանում ծավալված մարտական գործողություններին£ 1970-ին քանի՞ տարեկան էր£ Արդեն 12£ Բայց հենց 1971-ն է նրա ծննդյան թվականը£ Հայրն ըստ երևույթին այլեւս չէր դիմանում կարոտին« նա նոր« այնպիսի խոշոր ինքնաշարժ գնեց« որ կինը, չորս զավակները տեղավորվեն£ Զավակները շատ կարևոր էին« նրանք այդ ամենը պիտի տեսնեին« իրենց աչքերով տեսնեին£ Ուղևորությունը տարի ու կես տևեց£ Նրանք կտրեցին Ատլանտյան օվկիանոսը, անցան Եվրոպան, քերեցին Աֆրիկայի ափեզրը« հասան Ստամբուլ£ Խարբերդ£ Սեբաստիա£ Մարզվան£ Շուկայի հրապարակում կանգ առան« վեց հոգով դուրս եկան ինքնաշարժից« կանգնեցին կողք-կողքի£ Տատի« միմիայն տատի նկարագրությամբ Մոնթեն ճանաչեց իրենց երկհարկանի տունը£ - Մերն է, չէ՞£ Հայրը գլխով արեց£ - Բա ինչո՞ւ ներս չենք մտնում£ Հայրը լռեց... Մոնթեն նայեց հորն ու առաջին անգամ նրան լաց լինելիս տեսավ£ Ահա այդ պահին ինքնիրեն ուխտեց« որ պիտի անպայման վերադառնա Արևմտահայաստան£ Որպես տանտեր պիտի վերադառնա£ Բարեբախտաբար Մոնթեն մենակ չէր£ Արտերկրում հասակ էր առնում մի սերունդ, որը հետզհետե ավելի ու ավելի էր համոզվում, որ հայրերի ու պապերի` Ցեղասպանությունը վերապրողների խղճահարույց միջոցներով` խնդրագրերով, աղերսագրերով պատմական արդարության հնարավոր չէ հասնել£ Դա այն սերունդն էր, որը միավորվեց, գաղտնի բանակներ, մարտախմբեր կազմավորեց ու անձնասպանական գործողություններով համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռեց Արևմտահայաստանի անժամկետանց դատի վրա£ Մոնթեն ՀԱՀԳԲ-ի` ԱՍԱԼԱ-ի շարքերն անցավ, շատ շուտով գլխավոր ռազմական մարզիչը դարձավ, մարտական առաջադրանք կատարելիս Փարիզում` Օռլիի օդանավակայանում ձերբակալվեց ու բանտարգելության դատապարտվեց£ Խոսքը« չզարմանաք« այն նույն տղայի մասին է« որ մայրենի լեզուն չէր իմանում« աշակերտական տարիներին իր հայությամբ« հայկականությամբ չէր հետաքրքրվում« ամենից շատ սիրում էր իրենց տան մոտի գետի շերեփուկներով խաղալ£ Ու հենց գետը չորանում էր« խղճում« հավաքում« բերում էր տուն£ Ֆրեզնոյից ոչ հեռու, Վայսիլիայի իրենց առանձնատան պարտեզում մինչև հիմա պահպանվում է այն գերեզմանոցը, որտեղ Մոնթեն թաղել է իր սիրելի երկոտանի, չորքոտանի կենդանիներին« որոնք դպրոցական նախաճաշի գումարները խնայելով է գնել կամ փողոցում պատահաբար է գտել® Ֆրանսիայում Մոնթեն ձերբակալվել է երկու անգամ` 1981 եւ 1985 թվականներին« նախ կեղծ անձնագիր կրելու« ապա` պայթուցիկ նյութեր փոխադրելու մեղադրանքով£ Երկրորդ անգամ Ֆրեզնոյի ու Պուասիի բանտերում երեք ու կես տարի մնաց« և չնայած պարբերաբար խիստ խուզարկության էին ենթարկում« անակնկալ խուցը փոխում« էլեկտրական լամպը դիտմամբ աղոտ էին վառում« չորս գիրք գրեց£ «Պայքարելու իրավունքը» գրքի հեղինակը հեղափոխական է« «Մեր արմատները© ճշմարիտն ու կեղծինը»` հնագետ-պատմաբան« «Անցյալի ըմբռնումների քննադատությունինը»` ազգային-հասարակական գործիչ« «Ռազմավարության հարցինը»` զորավար« «Խոհեր հակաարդյունավետ մտածողության մասինը»` Հեգելի տեսակետները վիճարկող իմաստասեր« «Իմպերիալիզմը նոր աշխարհումինը»` քաղաքագետ£ Վերջին անգամ« երբ Մոնթեն ազատվեց ֆրանսիական բանտից« արտաքսեցին Եմեն£ Այնտեղ նրան հասավ« միացավ առաջին ու վերջին սերը` Սեդան£ Ոչ աշխատանք ունեին« ոչ խնայողություն` սպասում էին« որ ծանոթ-բարեկամները` ավելի ճիշտ համախոհներն իրենց հիշեն« դրամ ուղարկեն£ Ու քանի որ այնքան էլ հաճախ չէին հիշում« երկուսով շիշ էին հավաքում« հանձնում£ Որ ստացած գումարով ամենաէժան մակարոնը գնեն« իրենք իրենց համար չափաբաժին սահմանեն« քիչ-քիչ ուտեն£ Մի անգամ« մինչև երկու-երեք շիշ գտան« հանձնման բաժին հասան« փակվեց£ Առանց ընթրելու անկողին մտան£ Իրար չէին խոստովանում« բայց երկուսի քունն էլ չէր տանում£ Այդ սոված գիշերը« սակայն« ամենահրաշալին դարձավ իրենց համատեղ կյանքում« որովհետև Մոնթեն անսպասելի անկեղծացավ£ Պատմեց« որ Պուասիի բանտում սովորություն է ունեցել Սեդայի ուղարկած քարտեզով շրջագայել Արևմտահայաստանում£ Նա մեն-մենակ մագլցել է բոլոր լեռնագագաթները« բայց ամենից շատ սիրել է Հայկական Պարի պիրկ ելևէջները« ավելի ճիշտ` 2247 մետր բարձրության վրա գտնվող Գայլատու` փոքրիկ, ձկնառատ լիճը£ Ու ուխտել է Արևմտահայաստանն ազատագրելուն պես Սեդայի հետ Գայլատու լճի ափին հաստատվել« առանձնատուն կառուցել ու երեխաներ ունենալ£ Շատ երեխաներ® Մարտունու շրջանի պաշտպանության հրամանատարությունն ստանձնելուց հետո« սակայն« որտեղ, իմիջիայլոց, մինչ այդ երբեք չէր եղել« որի բնակիչների լեզուն սկզբում այնքան էլ լավ չէր հասկացել« նա այնպիսի պատասխանատվությամբ համակվեց« որ իր մեջ գիտական բոլոր հակումներն ու նախասիրությունները մոռացության մատնելու ուժ ունեցավ« և երբ զոհվեց« քնասեղանիկին միայն մի` ռազմարվեստի դասական Սուն-Ցուի «Պատերազմելու արվեստը» գիրքը գտան£ Փոխարենը կարճ ժամանակում Արցախի Պաշտպանության բանակի ամենամեծ զորագունդն ստեղծեց« որը ութ գումարտակ« 4290 զինվոր ուներ« ընդ որում Մարտունին միակ շրջանն էր« որն իր ոչ մի բնակավայրը« նույնիսկ ժամանակավորապես, թշնամուն չէր զիջել£ Մոնթեն ազատագրել էր Մարտակերտը£ Քարվաճառը£ Պաշտպանել Մարտունին£ Քիչ« շատ քիչ ճանապարհ էր մնում հաղթահարելու« որ հասներ նպատակին` լողար Արաքսի ջրերում£ Նա զովանալու համար չէր մտնելու մեր մայր գետը« լողալով անցնելու էր« որ ազատագրեր Նախիջևանը£ Վերջապես` Արևմտահայաստանը£ Քարտեզը« որ նա գծել ու պահում էր գրպանում« Հայաստանի` երբևէ գծված ամենաարդա րացի քարտեզն էր£ Նա սովորություն ուներ` նախքան ճակատամարտն անպայման լինում էր դիրքերում« զննում էր տեղանքը« որոշակիացնում ռազմական գործողությունների բոլոր մանրամասները£ Հրամանատարի գլխավոր նպատակը զոհ ամենևին չտալը« վիրավոր` հնարավորին չափ քիչ տալն էր£ Այդ օրը վարորդ-թիկնապահին ասաց« որ գիշերվա ժամը 1-ին պատրաստ լինի« պիտի բարձրանան Ալաշանի բարձունքի 08 դիրքի դիտակետը« մարտադաշտը տեղազննեն£ Ժամը 3-ին հենց բարձունքից էլ Ասկերանի գումարտակի հետ կապի մեջ մտավ£ Գրոհը համատեղ պիտի սկսեին£ Լույսը բացվելուն պես որոտացին թնդանոթները£ Մոնթեի մարտիկներն ազատագրեցին 6-7 գյուղ« տեղերում պահակակետեր թողեցին« մտան Մարզիլու£ Ասկերանի մարտիկները« սակայն« ետ էին մնում« առաջին հարձակման ժամանակ 30 վիրավոր ու զոհ էին տվել£ Մոնթեն որոշեց նրանց օգնության հասնել« պարսկահայ կամավորական Գևորգ Քամալյանի« Ճարտարի 23-րդ գումարտակի հրամանատար Հովիկ Ջիվանյանի հետ իջավ հրամանատարական դիտակետից« որտեղից ուղղորդում էր մարտական գործողությունները£ Ճանապարհին« չնայած լեռնագնացում տեղ չկար« միացան տեղակալը` Սարո Երեմյանը« հետախուզության պետը` Սարիբեկ Մարտիրոսյանը£ Մտան Մարզիլու£ Աղյուսաշար պարսպով մի դարպասի առաջ ԲՄՊ-1 էր կանգնած« շուրջը զինվորներ էին£ Երբ հազիվ 20 մետր էր մնում« Մոնթեն զարմացած ձայնեց© - Ասոնք ի՞նչ են անում այստեղ£ Նոր նկատեցին« որ ազերիներ են£ Լեռնագնացից իջան« սկսեցին կրակել£ Ազերիներն իսկույն խցկվեցին իրենց ԲՄՊ-ն« արձակեցին առաջին զրահահարը£ Վրիպեցին£ Մոնթեն« Կոմիտասը« Գեւորգը« Հովիկը« Սարիբեկն ու Սարոն վազելով անցան աղյուսաշար պատի ետևը« դիրքեր գրավեցին£ Զրահամեքենայի երկրորդ արկը դիպավ պատի սուր անկյանը« պայթեց« ու գալարատաշեղի նման մի բեկոր, դիպչելով էլեկտրասյանը« ետ թռավ« մխրճվեց Մոնթեի ճակատի ձախակողմը£ Նա ընկավ£ Նա այս ամենը կանխազգում« Անդրանիկ զորավարին հիշելիս, անընդհատ կրկնում էր© - Երանի նրա բախտին չարժանանամ, անկողնում չմեռնեմ® Կոմիտասը նետվեց հրամանատարի կողմը« զգաց« որ ոտքերը ծալվում են£ Վիրավորվել էր£ Հովիկը մի կերպ մոտեցավ« Մոնթեի` «00» պայմանականչով արյունոտված հեռակապը վերցրեց« օգնություն խնդրեց£ Տեղ հասավ Մուշկապատի ջոկատը` Աբրիկ Հայրապետյանի գլխավորությամբ£ Ազերիները տասը զոհ« մի վիրավոր թողնելով« լցվեցին ԲՄՊ-1-ը« փախան® Տասը զոհեր« որոնք Մոնթե Մելքոնյանի նման զորավար շարքից հանելու համար« հետմահու« Ադրբեջանի ազգային հերոսի կոչման պիտի արժանանային£ Մոնթեն« վաղուց, շատ վաղուց Երևանում չէր եղել« վերջին օրերին առիթով, թե անառիթ« անընդհատ Արարատի մասին էր խոսում£ Երևի շատ էր կարոտել£ Մտերիմները գիտեին` նա Արարատին կարոտում էր« առանց Արարատի չէր կարողանում£ Որոշեցին մարմինը Երևան տանել« բայց մարտունեցիները չէին թողնում` կանայք կառչել էին ուղղաթիռի պտուտակներից« Մարինե Գրիգորյանն անընդհատ ճչում էր` «Էս ո՞ւր եք տանում մեր թեւ ու թիկունք« մեր հույս ու հավատ Ավոյին« ինչի՞ եք մեզ որբացնում»... Այսպես ապրված կյանքը չի ավարտվում, չի կարող ավարտվել£ Մոնթեի մարմինը` Եռաբլուրում, բայց հոգին Գայլատու լճի ափին է£ Եթե ուզում ենք հավատալ այս ճշմարտությանը, պիտի նույն հայրենանվիրումն ունենանք, Գայլատու լիճ հասնենք£ Այնտեղ անպայման նրան կհանդիպենք£
ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ:

Ով հայ ժողովուրդ… Միավորման գործընթացն սկսված է

Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցությունն այլևս գոյությունի չունի: Այն միաձուլվել է ՀՌԱԿ-ին:

Անվերջ վերջ

Այս տարվա սկզբներից երևանցիներս` վարորդ-ուղևորով, մեր քաշածը մենք գիտենք: Դժվար թե գտնվի մեկը, ով անմասն է մնացել քաղաքային տրանսպորտով երթևեկելու, մեղմ ասած, անհարմարություններից, իսկ ուղիղն ասած` նյարդային տառապանքներից:

ԱՅՍՈՒՀԵՏ` ԱՎԵԼԻ ԼԻԱՐԺԵՔ

2008-ի պետական բյուջեով 98 միլիոն դրամ է հատկացվել Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի վերանորոգման աշխատանքներին: Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են և ավարտին կհասցվեն մինչև տարեվերջ:

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության հռչակումից ի վեր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը բազմիցս դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու խնդրանքով: Միաժամանակ նա նորանկախ Հայաստանի առաջին արտգործնախարարն է, ով իր պաշտոնավարման ժամանակ ու դրանից հետո ծառայել է մեր երկրին` սիրով, պարկեշտությամբ եւ հավատարմությամբ:

Մոռացվող անուններ Նոր լեգենդներ էլ մի° հյուսեք...

«Սիրանույշին գիտեն, ովքեր տեսան£ Տեսա նրան և ես£ Եվ միակ հնարավոր բացատրությունը նրա արվեստի մասին, ըստ իս, մի երկյուղած լռություն է...»£ Վահրամ ՓԱՓԱԶՅԱՆ 1. Ամենաարժանավորը մնաց ստվերում Հայ բեմարվեստի մեծագույն պարծանքի` Սիրանույշի 150-ամյակը պատշաճ նշանավորելու խոսակցությունները թույլ կրակի հանգույն մարմրեցին` այդպես էլ չբոցավառվելով, երկու առկայծում միայն ցուցանելով` «Արմմոնո» թատերական փառատոնի շրջանակներում «Երկյուղած լռություն» և «…Լինել…» մենաներկայացումներով£ Միջոցնե՞րը չբավականացրեցին£ Պետության և մեկենասների շռայլ հովանավորությամբ քանի¯¬քանի¯ նախաձեռնություններ կյանքի կոչվեցին£ Երբևէ մեր ընթացիկ մշակութային կյանքը այսքան հագեցած չի եղել հոբելյանական հանդիսություններով£ Ասենք, տարեդարձները, այս կամ այն կենսափուլային փաստը շքահանդեսի վերածելու բուռն ցանկությունը, ամենասովորա կան միջոցառմանը իրադարձային վսեմաշուք արտաքին փայլ հաղորդելու անկասելի ձգտումը խեղաթյուրված չափանիշների ներկա ժամանակներում վստահաբար ծլարձակում է մարդկային ավելի հոծ զանգվածների մտքում, դառնում հոգևոր պահանջ£ Ինքնամեծարանքի մոլուցքին բազմազան, երբեմն արտառոց դրսևորումներով հագուրդ տվող մեծահարուստներին գեթ առերևույթ չզիջելու մարմաջով են բռնված պարզակենցաղ հասարակ մահկանացուներից շատերը` հաշվի չնստելով սեփական «հևիհև» կենսապայմանների և, որ ամենասարսափելին է, երբեմնի անեղծ հոգեկերտվածքի թելադրած (ենթադրած), տասնամյակներով միս ու արյուն դարձած, վարքուբարքի նորմերի հետ£ Մտացածին «համաժողովրդական» տոնախմբություններ, ամենօրյա երկնաքեր հրավառություններ, «աստղաթափ» հեղինակավոր բեմերում, միմոսածին գռեհկաբանությունների խրխնջածիծաղ, չղջիկազարմ բազեների երամներ… Գնալով ավելի խայտաբղետ են դառնում սնափառության տոնավաճառի գույները` իրենց վճարունակ, պսպղուն սառցե ցոլքերով սպառնալով նսեմացնել կենսատու արևի ջերմացնող ճառագայթների ներթափանցումը մոլորյալների բազմություններին իր ամեհի հորձանուտն առած խավարչտին օվկիանի մեջ£ Եվ համատարած քաղքենիացման ճահճուտում ադամանդափայլ են ստանում ապակու փշրանքները, մեծարվում ու փառաբանվում հատուկենտ արժանավորների հետ սերտաճած միջակությունները, հավակնոտ ապաշնորհները£ Մարտնչող գռեհկությունն ու արվեստի թափոնները անարգել պատվաստվում են նորանոր սերունդների` «շահութաբեր շրջանառությունից» համառորեն դուրս մղելով լուրջ արվեստի դոնքիշոտների ստեղծագործա կան ազնիվ տառապանքի` օրավուր հյուծվող, բայց առողջ կորիզը խենթ նվիրումով պահպանող պտուղները£ Միամիտ հավատավորները, հոգնելով երազկոտ համբերությամբ «վերևների» խելամիտ վերաբերմունքի արմատական դրսևորում ներին սպասելուց, գլխիկոր համակերպվում են հոգու և մտքի վեհասլաց թռիչքը շանթահարող ամենաթողության որոմների միահեծան դարձող գերիշխանությանը£ Գուցե թե հենց սա՞ է «վերևների» որդեգրած քաղաքականությունը, որի վերջնական հստակեցմանը լիահույս` անճիգ դիմադրում էին որոմների հարձակումներին£ Սին հույսեր… Որոմների դյուրամարս սննդարարության գաղափարի զանգվածային պատվաստը իր լայնամասշտաբ ավերածություններն է անում հոգևոր ոլորտում£ Թերարժեք սնունդը սպառնում է համընդհանուր պահանջարկի վերածվել` նսեմացնելով դժվարութ յամբ պտղարձակող «դժվարամարսի» անհրաժեշտությունը£ Ի՞նչ անի հողմաղացների դեմ միայնակ պայքարելու դատապարտված լուրջ արվեստագետը, հոգին մամոնային չծախած ճշմարիտ մտավորականը£ Դիմազրկվող հայրենակիցներից, երբեմնի նվիրյալ համախոհներից ո՞ւմ ապավինի£ Այս պարագայում դյուրի՞ն է պահպանել նոր սերունդների համար ազգային մշակույթի բազմաշերտ գանձանակի հինավուրց արժեքների անգերազանցելի հմայքն ու պատմական նշանակությունը£ Հազիվ թե£ Կարծում եք` թանձրացնո՞ւմ եմ ներկայիս հոգևոր-մշակութային մթնոլորտի մռայլ գույները£ Մի պահ գոնե սթափվեք անտարբերության ու անօգնականության հուսալքումից, դեն նետեք հարմարվողականության թղթե զրահը և, համոզված եմ, ինքներդ կլրացնեք մարտնչող հակամշակույթի հաղթարշավի մտախոհ նկարագրությունս դառնաթախիծ նոր երանգներով£ Ազգային սնապարծությունը շոյող վաղնջական փաստերի ու անունների շուրջ լեգենդներ հյուսելու մոլի սիրահար` ինչո՞ւ, հետին պլան մղելով, հանիրավի ստվերեցինք հայ թատրոնի կատարողական ներուժը համաշխարհային բեմում հռչակած Արտիստուհու անժխտելի կարևորությունը` խարխլելով ազգը ազգ պահող պատմական հիշողության ապրեցնող կամուրջը (կառույցը)£ Հանցավոր լռությամբ «աստղացույցերի» խուռներամ շարահանդեսն ենք հանդուրժում£ Դրանցով կուրորեն հրապուրվածները, ստվարացող հավաքականությամբ, անարգել նսեմացնում են բարձր արվեստը, նոր կուռքեր բազմացնելով ու շլացուցիչ փառավորելով մոռացության մատնում իսկապես արժանավորներին£ Ինչպես` Սիրանույշին£ Ցավալիորեն վերստին անարձագանք է մնում հոգու սպանդը կասեցնելու տագնապի ահազանգս£ Ուշքի եկեք, մարդիկ, նոր լեգենդներ էլ մի° հյուսեք մշակութային ելուզակների մասին, ազգակործան անփութությամբ մի° սղոցեք ձեր զավակների հոգևոր կապը նախնյաց առողջ արմատների հետ£ 2. «Փոքրիկ Աստղիկը» դարձավ Սիրանույշ Թատրոնի սերը դեռ մանկուց պաշտամունքի էր վերափոխվել Պոլսի Բերա թաղամասում հասակ առնող վանեցի ատաղձագործի դստեր համար` փոխարինելով ամեն տեսակ երեխայական խաղերին ու զվարճություններին£ Մորաքրոջ դստեր` Ազնիվի ու նրա որդի Միհրանի մեծ մոր տան սրահում պատրաստված բեմի վրա կազմակերպվող հայրենասի րական երազներով առլեցուն ներկայացումների մշտական հանդիսատեսն էր, երազկոտ երկրպագուն£ «Վարդան Մամիկոնյան» ներկայացմանը,¬ տարիներ անց պատմում է դերասանուհին,¬ հրեշտակի թևերով ինձ բեմ հանեցին£ Գեղեցիկ սպիտակ զգեստները, ժապավենները ինձ գրավեցին, և թեև ոչինչ չէի հասկանում, սակայն անգիտակցորեն գրավվում էի, և այն բոլորը, որ կատարվում էր, երեխայական խաղ էր թվում ինձ. ես այդ ոսկեգույն թևերով և ժապավեններով թռչում էի հասարակության մեջ. ինձ փայփայում էին, և իմ շուրջը կատարվում էր մի բան, որը հրապուրում էր ինձ»£ (Շարունակելի) :

Խայտաբղետ պատկերասրահ Փոքրաթիվ, բայց ոչ աննշան կամ փոքրոգի...

«Վալերիա Ֆլջյանի, Եվգենյա Պետրոսյանի և Աննա Առաքելյանի ներկայացրած աշխատանքներում խանդավառող ընդհանրություն եմ նկատում,¬ ՀՀ ազգային փոքրամասնությունների կերպարվեստի և դեկորատիվ կիրառական արվեստի VI ցուցահանդեսի հրեական տաղավարից ստացած անմիջական տպավորությունն է կիսում ինձ հետ ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը,¬ զգացմունքառատ անկեղծություն ու արվեստասեր ճաշակ£ Հոգևոր ջերմությու նը, որ հորդում է դրանցից, հաճախ մեծ վարպետների մոտ նույնիսկ չես տեսնում»£ Ինքս ավելի ներշնչվում եմ Աննա Առաքելյանի գունագեղ դեկորատիվ ցուցանմուշներով£ Եվ նրա հետ ինքնաբուխ, մտերմիկ զրույցի ընթացքում հավաստիանում Երևանի Գեղարվեստի ակադեմիայի արդյունաբերական գծանկարչության բաժնում բնատուր ունակությունները կոմպոզիցիայի դասախոս Ելիզավետա Գրիգորյանի մասնագիտական հմտությամբ ամրապնդած երիտասարդ նկարչուհու հետաքրքրությունների շրջանակի աստիճանական ընդլայնմամբ հարստացող հեքիաթաբաղձ ներաշխարհի կենսահաստատ մարդասիրության արտահայտություն-ստեղծագործությունների ազնիվ մղումների անկեղծությանը£ Խառը տեխնիկայով թղթի վրա բրոնզով, գուաշով ու ջրաներկով ստեղծված «Կայսրության բեկորները», «Աղջիկը սիրամարգի հետ», «Նատյուրմորտ. նռներ և կճուճ», «Բերքառատություն» և այլ խորհրդաշատ պատկերներում, հայկական մանրանկարչության ու ճապոնական գեղանկարչության ներգործությամբ մտահղացած ուրույն նկարներում Գեղեցիկի մարդացնող ու ապրեցնող ուժն է գերիշխողը£ Եզդիների տաղավարը առավելապես ճանաչողական նշանակություն ունի£ Ազգային հերոս Ազիզ Թամոյանի անունն ու գործը հավերժացնող և Ազգային սրբերի մասին մնարակրկիտ ծանուցող նկարազարդ տեղեկատվությունը, տարազի ու զարդերի, «Էզդիխանա» պաշտոնաթերթի նմուշները փաստում են նրանց անկաշկանդ բարեկեցությունը հայկական բարեկամասեր հողի վրա£ Բազմազան է հունական «Պոնտիո» կազմակերպության ձևավորած ցուցադրությունը` փայտե փորագրություն, գոբելեն ու ասեղնագործություն, կոլաժ ու արդուզարդ… Այդուհանդերձ ամենաուշագրավը Մարտին Մանուկյանի` թղթից պատրաստած արձաններն են` «Տանգո»¬ն, «Ազատություն»¬ը, «Պարուհին»… Նրբաճաշակ աշխատանքներ, որոնց արտասովոր գրավչությունը ուշադրության է արժանացնում զուգահեռ ցուցադրված ինքնատիպ զարդերը` այնքան հնարամտորեն իրագործված Տաթև Մնոյանի կողմից անհարմար թվացող տարբեր կազմավորիչների ներդաշնակ միատեղմամբ£ Պարզ շրջանակված մուգ պաստառի վրա, հիմնականում մետաղից ստացված մանր ֆիգուրներով Գուրգեն Գադաչիկի ստեղծած «Տիեզերք», «Թատրոն», «Խեղկատակի աշխարհ» թեմատիկ շարքերից ընտրված նմուշները լեհական «Polonia» կազմակերպության ցուցասրահի ամենատպավորիչ աշխատանքներն էին` ծնված Իոնեսկուի «Ռնգեղջյուր» (բեմադրիչ` Արթուր Սահակյան) ներկայացման տեսագրության տիտրերի որոնման արդյունքում սկզբնավորված նախասիրության զարգացմամբ, Վարուժան Հակոբյանի հետ մասին «Թատրոն» տեսակենտրոնը հիմնադրելու օրերին£ Դրանց գլխավոր միտումը շարժման տպավորության արթնացումն է£ Ռուսական համայնքի 4 կազմակերպությունների միասնական ցուցադրության մեջ իրենց կոլորիտային կերպավորում ներով առանձնանում էին Պուշկինյան միջազգային մրցանակի դափնեկիր Օլգա Մակարյանի տիկնիկները, Գեորգի Հարությունյանի «Արտացոլում», «Նռան գույնը», «Վերածնունդ», «Նարնջագույն ճառագայթ» և Ջուլիետա Մնացական յանի «Մադլենա թագուհին», «Փետրավոր կինը» կոլաժները, Շուշանիկ Հարությունյանի մատիտանկար նատյուրմորտ ները, փայտի շեղակի կտրվածքի վրա Նազելի Գրիգորյանի վրձնած Սևանա լճի բնապատկերը, Աննա Սանդիկովայի, Գալինա Ժուկովայի և Աննա Բուսիգինայի ձեռագործ աշխատանքները£ Միայն «ՀՏրրՌÿ» միությունը (նախագահ` «հսՈՉÿվր ՍՈÿ» միջնակարգ դպրոցի տնօրեն, Պուշկինյան միջազգային մրցանակի դափնեկիր Յուրի Յակովլենկո) 14 մասնաճյուղ ունի մեր հանրապետության տարածքում, որոնք սոցիալ-առողջապահական ու կրթամշակութային լայնամասշտաբ գործունեություն են ծավալում` հատուկ հոգատարություն դրսևորելով ինքնագործ արվեստի զարգացման նկատմամբ£ - Ես կարող եմ մեկ օրում 5 տարբեր նկարներ ավարտել,¬ ուրախությունից փայլող մանկական անմիջականությամբ ներկայացնում է վրացական «Իվերիա» միության տաղավարում ցուցադրված իր ջրաներկ գործերը 9-ամյա Սիրանուշ Բաբախանովան, ում հավասարաչափ հրապուրում են արվեստի բոլոր տեսակները£ Մինաս Ավետիսյանի և Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների մոտիվներով Էթերի Ցոմայայի կատարած «Գառնի», «Խնոցի», «Եզները», «Ս. Զորավար Աստվածածին», «Սվանետի», «Նատյուրմորտ» և «Ռտվելի» աշխատանքների անսովոր հմայքը մասամբ էլ պայմանավորված է անսովոր «հումքով». դրանք հավաքված են ծաղկաթերթերով£ Տպավորիչ էին նաև մասնագիտությամբ իրավաբան այս նրբաճաշակ կնոջ ուլունքագործ «Ֆուկսիան» և «Լիլիան»£ Ցուցահանդեսի լուսաողող անկյունից իրենց արտահայտչականությամբ այցելուներին հմայում էին Անի Ավագյանի «Շուշաններ» գոբելենն ու «Ս. Էջմիածին և Ս. Հռիփսիմե» վիտրաժները, Վովա Ռիզերի քաղաքային 2 բնանկարները£ Եզրափակիչ` բելառուսական շարքում անհնար էր չզմայլվել Զ. Գրեսի ծղոտաշեն աշխատանքներով և Էդ. Խանոյանի մանրանկար խաչերով, որոնցից ստեղծագործական 10 տարիների ընթացքում մոտ 4000 հատ ստեղծել է ազգային մանրանկարչության ակունքներից սնված արվեստագետը£ Երևանի պատմության թանգարանում ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված ազգամիջյան մշակութային երկխոսության առարկայացված ցուցադրությունը պարզորոշ հավաստիացումն էր Հայաստանում ապրող 11 ազգային փոքրամասնությունների պետականորեն խրախուսվող ազատ ստեղծագործության ռեալ հնարավորութ յան ու բարենպաստ հեռանկարի£ Ապրելով ու արարելով կողք¬կողքի` նրանք պահպանում են իրենց գենետիկ հոգևոր հարստությունը, փոխադարձաբար լրացնում ու ամբողջացնում մերօրյա Հայաստանի մշակութային համապատկերը հայկականով ներթափանցված գեղագիտության ամենատարբեր արտահայտություններով£ Ժողովրդական ինքնուս (պրոֆեսիոնալները քիչ էին) ստեղծագործողների այս հավաքականության ընդհանուր ցայտուն արժանիքը մեկն է` տարալեզու մարդկանց փոխըմբռնմանն ու բարեկամական համակեցությանը հասնել Գեղեցիկի ու Բարու լիցքերի ջերմացնող ոգեղենության ներգործության ուժգնացմամբ£ Անկախ ներկայացված աշխատանքների բնույթից ու կատարելության աստիճանից£ Վեց տարիների ընթացքում բազմապատկվելով` նորանում է տարբեր հասարակական կազմակերպություններում համախմբվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ-արվեստագետնե րի բանակը, ինքնապահպանման պարարտ հողի վրա ճանապարհ հարթում շնորհալիների բացահայտման, մանուկների գեղագիտական ունակությունների բազմակողմանի զարգացման համար£ Փոքրաթիվ ամենևին էլ չի նշանակում անկարող, փոքրոգի, աննշան£ Հայերս էլ փոքր թիվ ենք կազմում` մայր հայրենիքում ու աշխարհասփյուռ երկրներում տարանջատված և, ուրեմն, անեղծ պիտի պահենք մշակույթի ոգեղեն միավորող դերն ու նշանակությունը` ձգտելով բարձրարժեք կատարելության և համընդհանուր ճանաչման£ :

Խաղաղության Դրոշի և Կուլտուրայի օրը

Այս սպիտակ դրոշը` երեք շրջանաձև կարմիր նշանով` ներփակված շրջանագծով, խորհրդանշում է անցյալի, ներկայի և ապագայի մարդկության ձեռքբերումները հավերժության շրջանում: Առաջարկված է ռուս մեծ մտածող, փիլիսոփա, նկարիչ, ակադեմիկոս Ն. Կ. Ռերիխի կողմից` որպես մշակութային արժեքների պահպանման Միջազգային Դաշնագրի (Պակտ) Դրոշ և Խորհրդանիշ:

Համբերության շղթայակիրը

«Սիրելի ընթերցող, որևէ պետության ներքին քաղաքականությունը հասկանալու, նրա օրենքների խստության չափը ճանաչելու և նրա իրական դեմքը տեսնելու համար պետք է գտնվել տվյալ երկրի բռնության օջախներում ու զորանոց ներում: Նման վայրերում պետությունը բացահայտ կերպով է դրսևորում իր վերաբերմունքը իրեն հպատակ քաղաքացու և մարդու նկատմամբ ընդհանրապես»:

Ռոբերտ Ավագյան Մարդու իրավունքներ

Իրավաբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ արդարադատության խորհրդի անդամ, ՌԴ հումանիտար ԳԱ թղթակից Ռոբերտ Ավագյանի հեղինակած «Մարդու իրավունքներ. քրեաիրավական երաշխիքներ» ծավալուն նոր աշխատությունը յուրօրինակ ամփոփումն է այդ բնագավառին առնչվող բազմաթեմա հրապարակումների: Առանձնակի հետաքրքիր են 1918-ից սկսյալ Հայաստանի երեք հանրապետություններում հանցավորության նկարագիրը ներկայացնող ուսումնասիրությունները` հիմնավորված փաստերով: