ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ ԿԱՏԱՐՎԱԾ Է Ինքնաառաջադրում

Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրելու է իր թեկնածությունը: Վերջապես տրվեց երկար ծամծմված այս հարցի անսպասելի, բայց որոշակի պատասխանը:

ԺԱՄԱՆԱԿՆԵՐՆ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՓՈԽՎԵԼ ԵՆ

Խոստովանեմ` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին ես ավելի բարձր կարծիքի էի: Ինձ` միամիտիս, թվում էր, թե ինչ-ինչ, սակայն նրա վերլուծական մտածողությունը, սթափ դատողությունը, ցանկացած քաղաքական խաղում մի քանի քայլ առաջ հաշվելու կարողությունները չի կորցրել:

Հումոր չե՞ն անում

Նախագահի ընտրությունների չհայտարարված քարոզարշավը որոշ քաղաքական ուժերի երբեմն չափից ավելի համարձակ ու անկանխատեսելի է դարձնում, ինչը առաջիկա ամիսներին, իրականության զգացողության անխուսափելի վերականգնմանը զուգընթաց, հետզհետե վերափոխվելու է պարտվողականությունից բխող խուճապի: Այսպիսի անհարմար իրավիճակներում վերջին տարիներին ավելի հաճախ հայրենի արմատականներն են հայտնվում:

Պայքարը` պայքար, բայց այս անգամ գոնե հանուն, այլ ոչ թե` ընդդեմ

Թեև արդեն հայտնի էր, որ կուսակցությունները, մասնավորապես, ԱԺՄ-ն, ՕԵԿ-ը, Դաշնակցությունը ՀՀ Նախագահի ընտրությանը մասնակցելու են սեփական թեկնածուով, բայց սպասվում էր, որ աշնանային ներքաղաքական անդորրը կխախտվի նոյեմբերին: Այդ ամսին են նախանշված կուսակցությունների` Հանրապետության նախագահի ընտրությանը նախորդող համագումարները:

«ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԱՌԱՋԸՆԹԱՑ ՉԿԱ»

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը ոչ մի կերպ առաջ չի շարժվում: «Որեւէ առաջխաղացում բանակցային գործընթացում չկա, եւ դա կախված է հայկական կողմի դիրքորոշումից»:

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԹԵՐԹԵՐԸ ՀԱՎԱՆԱԿԱՆ ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Թուրքական մամուլը, անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` քաղաքականություն վերադառնալու հեռանկարին, ենթադրություններ է անում, որ Հայաստանում նույնպես կարող է իրականացվել նարնջագույն հեղափոխություն, ինչպես եղավ Ուկրաինայում:

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Կրկին գրիչ վերցրեց կամ` նորից չեն սիրում, սիրում են կրկին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, որը հանրությանը հայտնի դարձավ Լևոն Տեր¬Պետրոսյանի մասին գիրք գրելուց հետո, կրկին գրիչ է վերցրել… «Խելքի աշեցեք» (Ջիվանու մոտիվներով) Մի կուսակցություն տեսա ժողովի սիրահար, «Բնակիչները» դաշնակցական, մոտ ութ հազար, Իրենք մեծամասնականով դեռ պատգամավոր չունեն, Նախագահի երկու թեկնածու են առաջադրում, Խելքի աշեցեք£ Մանուկ Գասպարյանը նորից սխալվեց Մանուկ Գասպարյանը երկու տարի առաջ հավաստիացնում էր, որ հաջորդ Վարչապետն ինքն է լինելու, բայց… 26¬ի հանրահավաքից առաջ էլ գուշակություն էր արել, որ CNN¬ը հեռարձակելու է այն, բայց… «Աֆտաբ»¬ի տատիկն էլ ոչինչ չի նախընտրում Ձեթի ու յուղի թանկացումից հետո «Աֆտաբ»¬ի տատիկն էլ ոչինչ չի նախընտրում£ Ժամանակակից հայկական ասացվածք Ասա ով է տանիքդ, ասեմ ինչպես է ապրում ընտանիքդ£ Այդ թանկ, էժան... Ոչ ոք ժողովրդին այնպես թանկ չի գնահատում, որքան պատգամավորության թեկնածուները` ընտրվելուց առաջ£ Եվ ոչ ոք այնքան էժան չի գնահատում, ինչպես ԱԺ¬ի պատգամավոր ընտրվածը£ Թեկնածուականը կամաց¬կամաց պաշտպանում են Կոմունիստների ժամանակ համայնքապետերը ձգտում էին գիտության թեկնածուներ դառնալ, հիմա` պոտենցիալ հանցագործության£ Գյուղացի Համբոյի տունը կռիվ է ընկել Համբոն աբուռը կորցրել է£ Քռի ջուր խմած մի սիրուն կնգա հետ շամպանսկի է խմել ու համաձայնվել նշանի հասած Զանիի ջուխտ հյուսքերը կտրել տա, ծախի£ Համա կնիկը համաձայն չի£ :

«Մենք հայհոյող կուսակցություն չենք»

Հայաստանում ներքաղաքական զարգացումները մտնում են մի փուլ, որը թերևս բնորոշվելու է վերընթաց զարգացումներով: Դրա վկայությունն էր նախորդ շաբաթ կայացած հանրահավաքը, որը, բնականաբար, չէր կարող մնալ անարձագանք և չմեկնաբանված մնալ քաղաքական ուժերի կողմից:

Բացառելով «դանդաղ գործող ականի» գործոնը

Հիշո՞ւմ եք, մի ժամանակ, կիսասովետական-կիսասեփական խանութներում ապրանքը եթե փաթեթավորվում էր, ապա փաթեթավորվում էր պոլիէթիլենե սև տոպրակներով: Դրանցով մենք սննդամթերքը առևտրի սրահներից տուն էինք տեղափոխում և «մատակարարում» մեր ստամոքսին:

Քաղաքավարությունն էլ քաղաքակրթություն է

Երևանի փողոցներում քաոսային իրավիճակը սպառնում է «հավերժական» դառնալ: Թող չփորձեն քաղաքի կառուցապատման ջատագովները մեզ դաս-խորուրդ տալ, թե պետք է միայն ու միայն ուրախանալ քաղաքում ընթացող լայնածավալ շինարարության համար, թե վերակառուցումն ի վերջո իրականացվում է ի շահ քաղաքի, ի շահ երևանցիների:

ՀԱՄ-ը մտահոգ է

Հայ Արիական Միաբանությունն իր մտահոգությունն է հայտնում թուրքական զորամիավորումների` Իրաք ներխուժելու կապակցությամբ:

Հերթական ռազմատենչ հայտարարությունները Հայաստանի հասցեին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել Հայաստանի հասցեին հերթական ռազմատենչ հայտարարություններով:

ԲԱՆԱԿԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԻ ՄԱՍՆԻԿՆ Է ԵՎ ՉԻ ԿԱՐՈՂ ԶԱՐԳԱՆԱԼ ՆՐԱՆԻՑ ԱՆԿԱԽ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ Մ.ՀԱՐՈՒ

... Ռազմական դոկտրինը համապետական նշանակության փաստաթուղթ է: Այն ուղեցույց է ռազմական անվտանգության համակարգի համար պատասխանատու բոլոր պետական գերատեսչությունների համար` ապահովելով նրանց միասնական ռազմավարությունը երկրի պաշտպանության գործում:

7. Հայրենիքը արյան մորմոք է, ոգու կարոտ

(լրագրողի մտորումներ) Ժամանակին մի պատմվածք եմ կարդացել (հեղինակի անունը, դժբախտաբար, մոռացել եմ), ուր նկարագրվում է նախամարդու քարանձավի այն առաջին էգը, ով լաց լինող ձագին լռեցնելու համար իր դեռ խռպոտ, դեռ չմաքրված ու վայրենի կոկորդով…օրորոցայի¯ն է «երգում»:

ԱՀԱԶԱՆԳԸ ԿԵ՞ՂԾ ԷՐ, ԹԵ՞...

Մահապարտների երեք խումբ նախապատրաստված էր մահափորձ կատարելու Ռուսաստանի նախագահի դեմ` վերջերս Իրան կատարած նրա այցի ընթացքում: Անցյալ երեքշաբթի սենսացիոն այսպիսի հայտարարություն տարածեցին լրատվական որոշ գործակալություններ` որպես տեղեկատվության աղբյուր նշելով ռուսական հատուկ ծառայություններից մեկին:

«Դպրոցականի ֆիլհարմոնիան»` գեղագիտության օջախ

Հայաստանը ավանդական երկիր է` դարերի ընթացքում ձևավորված հոգևոր-մշակութային հարուստ ժառանգությամբ և արժեքային համակարգով£ Հոգևոր-մշակութա յին ոլորտում իրականացվող փոփոխություններն ու բարեփոխումներն էլ այսօր հնարավորություն են տալիս նորովի ներկայացնել, ամբողջացնել և վերարժևորել վաղուց մոռացվածը£ Հուրախություն շատերիս, 16 տարվա լռությունից հետո, կրկին վերաբացվեց «Դպրոցականի ֆիլհարմոնիան»` ողջունելի մի քայլ, երեխաների գեղագիտական դաստիարակության, նրանց բազմակողմանի և ներդաշնակ զարգացման խթաններից մեկը£ Եվ մտավորականությունը ջերմորեն արձագանքեց այդ ձեռնարկմանը:

ՍՊԱՍՎԱԾ ՎԵՐԱԴԱՐՁ

Եղավ մի ժամանակահատված, երբ ժողովրդական արվեստի անապակ ակունքից շատ հեռացավ հայը£ Հեռացավ այնքան, որ նրա հոգում նախկին հուզականությամբ ու ոգեղենությամբ այլևս չէին արձագանքում հայ դասականների կատարումները£ Ու երբ մեր ենթագիտակցական կարոտախտի մեջ հնչեց Գուրգեն Դաբաղյան հրաշամանուկի հոգեթով ձայնը, զարմանքի ու հիացումի ալեկոծում ապրեցինք£ Այո, հեռացել էինք գուցե հայ ժողովրդական երգարվեստի անեղծ արմատներից, բայց արմատները չէինք կտրել£ Հովհաննես Բադալյանի, Ռուբեն Մաթևոսյանի, Արաքսյա Գյուլզադյանի, Օֆելյա Համբարձումյանի, ժողովրդական երգի անդաստանի մյուս նվիրյալների արվեստը նորովի վերծանեց հայ երգի փոքրիկ իշխանը£ Ու թեև հորն ու հորեղբորն է համարում իր առաջին ուսուցիչները, այդուհանդերձ, հայ ժողովրդական երգի դասականների երախտիքն իր` որպես երգչի, կայացման գործում, գնահատանքով է վերարժևորում£ Գուրգեն Դաբաղյանը հիրավի լուսավոր մի կայծ էր ժամանակի արժեքային դատարկության մեջ, որ հետո դարձավ լույսի անսպառ աղբյուր ու ժողովրդական երգը դրեց նոր, մինչ այդ հայ մանկան համար չբացահայտված հարթության վրա£ Այո, մանկա°ն£ Չէ՞ որ առաջինը Գուրգեն Դաբաղյանի մանկական շուրթերից այնպես քաղցրալուր հորդեց հայ ժողովրդական, աշուղագուսանական արվեստը£ «Թամամ աշխարհ պտուտ եկա…», այս երգն էր կանխորոշիչ մեկնարկը նրա ընթացքի£ Ընթացք, որ կանխորոշեց նաև հայ ժողովրդական երգի վերազարթնումը£ Հետո տևական ժամանակ լռեց փոքրիկ իշխանը հայ երգի… Հնգամյա լռությունից հետո Երևանում կրկին մենահամերգով հանդես կգա Գուրգեն Դաբաղյանը, և նրա երգի երկրպագուները կրկին կունկնդրեն նրա հոգեթով երգի նորովի կատարումները£ Մենահամերգի ժամանակ նրան նվագակցելու են Սայաթ-Նովա աշուղական երաժշտախումբը` կոմպոզիտոր Արտեմ Խաչատուրի և դուդուկահար ների քառյակը` Գևորգ Դաբաղյանի ղեկավարությամբ£ Այսօր արդեն Կոմիտասի անվան կոնսերվատորիայի խմբավարական բաժնի երրորդ կուրսի ուսանողը փաստում է. ¬ Երկարատև երաժշտական դադարից հետո էլ չեն փոխվել իմ սիրո չափանիշները երգի հանդեպ£ Ունենալով ժողովրդի կողմից ինձ տրված պատվավոր տիտղոսը, առավել պատասխանատվությամբ եմ վերաբերվելու իմ կատարումներին£ Ես շատ ուրախ եմ, որ ժողովրդական երգն այսօր վերածնվել է և զարթոնք է ապրում£ Իմ երկրպագուները տարբեր տարիքի մարդիկ են, բայց ամենաուրախացնող փաստը նրանց սերն է ժողովրդական երգարվեստի հանդեպ£ Գուրգենի ստեղծագործական գործունեության սկզբից նրա լավագույն խորհրդատուն` դուդուհակար Գևորգ Դաբաղյանը, անթաքույց հպարտությամբ է խոսում եղբորորդու բնատուր շնորհի, նրա ձեռքբերումների և հաջողությունների մասին£ Եվ, իբրև հայ երգարվեստի նվիրյալ երախտավոր, կարևորում է ժողովրդական երգարվեստի հանդեպ հետաքրքրության ներկա ալիքը£ ¬ Որքան շատ լինեն հայ երգարվեստը ներկայացնող պատանիներն ու աղջիկները, այնքան մեծ զարգացում կապրի այն£ Գնահատելի է այն հեռուստաընկերություն ների աշխատանքը, որոնք նպաստում են ժողովրդական երգարվեստին£ Ես սիրով պատրաստակամություն եմ հայտնում աջակցել մեր այն հայ մանուկներին, ում հոգում առկայծում է երգի հանդեպ սերը£ Գուրգենը ևս այստեղ մեծ անելիքներ ունի, քանզի շատ ուշադիր և զգոն պետք է լինի իր կատարումներում£ Չէ՞ որ նաև իր ուսանելի օրինակով կարող է նպաստել հայ երգարվեստի զարգացմանը և հայ մանուկների հոգիներում ժողովրդական երգի արմատակալմանը£ :

ԱՇՆԱՆԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ

1. Փառատոնային «մրցավազք» Մեր մշակութային կյանքի աշնանային բնականոն աշխուժացմանը սրընթաց տեմպ հաղորդեց «Արմմոնո-5»-ով մեկնարկած փառատոնային «մրցավազքը»` հուժկու թափ առնելով հատկապես հոկտեմբեր ամսին:

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

- Հիմարություններ մի ասա: - Մայրիկ, մայրիկ,-երեխայի նման թռչկոտելով ասաց Լենան,-դու ասացիր, որ նրա հետ երեք տարի ես հանդիպել, իսկ մյուս ծննդյանդ օրն ինչպե՞ս անցավ:

ԱՌՕՐՅԱՆ` ԲԱԶՄԱԲՈՎԱՆԴԱԿ, ՈՒՍՈՒՑՈՒՄԸ` ՀԻՄՆԱՎՈՐ

Գյումրու պետական բժշկական քոլեջը (նախկինում բժշկական ուսումնարան) 72 տարվա փառավոր պատմություն ունի և այդ տարիների ընթացքում բազում փորձությունների միջով անցած քաղաքի հետ միասին դիմակայել է մեծ արհավիրքին, տոկացել ճակատագրական ծանր պահերին£ Ստեղծման օրվանից քոլեջում դասավանդել են բժշկության բնագավառի ականավոր ներկայացուցիչներ, նշանավոր բժիշկներ, բուժքույրեր£ Քաղաքի հինավուրց հաստատությունն այսօր էլ չի կորցրել ուրույն դեմքն ու լավագույն ավանդույթները£ Այն համարվում է Շիրակի մարզի հեղինակավոր առողջապահական հաստատություններից մեկը, որի շրջանավարտները երկրի համար դժվարին տարիներին իրենց ուսերին են կրել մարզի առողջապահության միջին բուժանձնակազմի պատրաստման և բնակչության սպասարկման պատասխանատու և ծանր բեռը£ Քոլեջը պատրաստում է բուժաշխատողներ երեք մասնագիտությունների գծով` բուժքույրական, մանկաբարձական և դեղագործական£ Հաստատությունն ունի 970 ուսանող, որոնք, ստանալով համապատասխան գիտելիքներ, կհամալրեն մարզի, հանրապետության առողջապահական հիմնարկները և կարողանալով իրենց հաջողութ յամբ դրսևորել աշխատանքում` բարձր կպահեն հարազատ կրթօջախի անունը£ Արդեն 11 տարի է քոլեջը ղեկավարում է փորձառու բժիշկ և մանկավարժ, բժշկական գիտությունների թեկնածու Մանվել ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ£ Գործունյա տնօրենը երբեք չի բավարարվում ձեռք բերածով. անընդհատ ուզում է որևէ նոր բան ստեղծել, առաջընթաց քայլեր է անում£ Քոլեջն ապահովված է ժամանակակից անհրաժեշտ սարքավորումներով և համապատասխան պայմաններով` ուսումնական և գործնական պարապմունքներն անթերի կազմակերպելու համար£ Կրթօջախը մշակութային բազմաբովանդակ կյանքով է ապրում£ ¬ Մեզ մոտ, բացի մասնագիտական միջոցառումներից, անցկացվում են նաև մշակութային և հոգևոր միջոցառումներ («Նարեկը` որպես հուգու սպեղանի», «Խուստուփի արծիվը», հայ գրողներին և ազգային հերոսներին նվիրված ցերեկույթներ և այլն)£ Կազմակերպում ենք էքսկուրսիաներ Հայաստանի տարբեր վայրեր և այդ վայրերում անցկացնում բաց դասեր, ¬ ասում է քոլեջի ուսումնական գծով փոխտնօրեն Շուշան ՀԱԿՈԲՅԱՆԸ£ Քոլեջ դիմող ուսանողները հիմնականում Շիրակի մարզից են£ Այստեղ սովորելու են գալիս նաև հանրապետության այլ վայրերից, հիմնականում` Ջավախքից£ Չնայած վերջերս Վրաստանի կառավարությունը խոչընդոտում է ջավախքահայերին` սովորելու Հայաստանում£ Վերջին տարիներին քոլեջը սերտորեն համագործակցում է ԱՄՆ միջազգային ծրագրերի հետ, մասնավորապես` Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների (ԱԱՊԲ) ծրագրի, ինչպես նաև պետական հենակետային բժշկական ուսումնարանի և առողջության ազգային ինստիտուտի հետ` մարզի բնակիչներին մատուցվող առողջապահական ծառայությունների որակը բարելավելու նպատակով£ Գյումրու բժշկական քոլեջը մարզում միակ բժշկական հաստատությունն է, ուր լիարժեքորեն անցկացվում են ոչ միայն տեսական, այլև գործնական պարապմունքները£ 2007 թ. ապրիլից այստեղ անցկացվում են ԱԱՊԲ ծրագրի կազմակերպած դասընթացները Շիրակի մարզի առողջապահական կենտրոնների և ամբուլատոր ծառայություն ների բուժաշխատողների համար£ Շուտով այստեղ վերապատրաստվող 60 բուժքույր կավարտեն դասընթացները և համապատասխան գիտելիքներով հարստացած` լավագույնս կսպասարկեն իրենց օգնությանն սպասող բնակչությանը£ - Մեր քոլեջը հանդիսանում է բազա` առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագրի վերապատրաստման պարապմունքներն անցկացնելու համար£ Մեզ մոտ բոլոր պայմանները կան` դրանք անթերի անցկացնելու համար£ Այսօրվա դրությամբ շատ կարևոր է, որ մարզի բուժկետերում աշխատողները, առանց տնից¬տեղից կտրվելու, առանց հասնելու Երևան, կարողանում են տեղում համապատասխան գիտելիքներ ձեռք բերել և կատարելագործվել£ Դրա վկայությունը համայնքային բուժքույրերի պատրաստվածությունն է ու նրանց ստացած գիտելիքների պաշարը,¬ հպարտությամբ նշում է տնօրենը` համոզված, որ իրենց համագործակցությունը լիովին ստացվել է£ :

Գույների կախարդական աշխարհում

Գույներ, գույներ, գույներ… Գույներ, որոնք հորդում են հոգու խորքից, աստիճանաբար վերածվելով պատկերների: Աբովյանի քաղաքապետարանի գեղարվեստի դպրոցի սաներն առաջին անգամ չէ, որ հիացնում են իրենց աշխատանքներով:

«Դոկտոր Մահի» գաղտնիքը

Ավելի քան 100 մարդ «այն աշխարհ» ուղարկած Ջեկ Կևորկյանն առաջին անգամ պատմում է ճշմարտությունն իր մասին Միացյալ Նահանգներում «Դոկտոր Մահ» մականունն ստացած Ջեկ Կևորկյանը մտադիր է համագործակցել հեռուստաընկերություններից մեկի հետ` իր իսկ մասին պատմող ֆիլմի նկարահանման աշխատանքներում: