ՆՇԱՆԱԿԵՏԸ ԿՈՆԿՐԵՏԱՆՈՒՄ Է

Քաղաքական պասիվ սեզոնի ավարտը եզրափակվում է հետաքրքիր բացահայտումներով` քողազերծելով ու հիմնավորելով քաղաքական դաշտի առանձին շերտերում լայն թափով շարունակվող գործընթացների առանձին նրբերանգները:

ՄԻԱԲԵՎԵՌ ԲԱԶՄԱԲԵՎԵՌ ԱՇԽԱՐՀ

Քաղաքակրթության անցած ճանապարհի փորձը հուշում է, որ պատմությունը, գլոբալ առումով, կրկնվելու հատկություն ունի£ Ինչպես Հռոմեական կայսրության դարաշրջանում Հռոմը ձգտում էր բոլորին պարտադրել իր աշխարհընկալման շրջանակներում տեղավորվող խաղաղությունը£ Մյուսները հնարավորինս դիմադրում էին. մեր օրերում էլ ԱՄՆ¬ի որդեգրած մեծապետական քաղաքականությունն է դիմադրության հանդիպում£ Քրիստոսից հետո երրորդ հազարամյակում աշխարհաքաղաքական զարգացումներն այնպիսի արագություն են ձեռք բերել, որ փորձագետները չեն էլ հասցնում մի լավ մարսել ու վերլուծել եղած իրադարձությունները, երբ դրանց հաջորդում են նորերը£ Օգոստոսի 16¬ին Բիշկեքում կայացած` Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների գագաթնաժողովը կարելի է համարել աշխարհաքաղաքական զարգացումներում գրեթե շրջադարձային նշանակության իրադարձություն£ Ըստ այդմ, ԽՍՀՄ փլուզմանը հաջորդած ողջ ժամանակահատվածը, թերևս, կարելի է բաժանել երկու մասի£ ԱՌԱՋԻՆԸ, երբ ԽՍՀՄ գլխավորությամբ սոցճամբարը միավորող Վարշավյան պայմանագրի արդեն բացակայության պայմաններում, առանց ՄԱԿ¬ի համաձայնության, Բալկաններում ծագած խնդիրներին ՆԱՏՕ¬ի ռազմական միջամտությունն էր` ԱՄՆ¬ի գլխավորությամբ£ Սա, ինչպես այն օրերին մեկնաբանեց ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, նոր դարաշրջանի սկիզբն էր£ Դա ոչ այլ ինչ էր, եթե ոչ միաբևեռ աշխարհի ստեղծման Միացյալ Նահանգների ջանքերի առաջին արտահայտություն£ ԵՐԿՐՈՐԴ ժամանակահատվածի սկիզբը, թերևս, օգոստոսի 16¬ի` Բիշկեքի գագաթնաժողովն է, որն, ըստ էության, դարձյալ Սպիտակ տնից ղեկավարվող միաբևեռ աշխարհի ստեղծման դեմ ուղղված դիմադրության արտահայտություն է:

ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ` ՀԻՄՆԱՎՈՐ

Նախագահի ընտրություններում Հանրապետականն իր վճռորոշ դերակատարությունն է ունենալու և ունենալու է ի°ր նախագահը: Իր այս համոզմունքը ՀՀԿ խմբակցության անդամ Գալուստ Սահակյանը հիմնավորում է մի շարք փաստարկներով:

Վրաստանից ահաբեկչություն է սպասվում

Եվ այս անգամ մարդկային զոհեր էլ կլինեն: Որպեսզի Ռուսաստանը վարկաբեկվի իբրև վրաց-օսական հակամարտության կարգավորման մասնակից, Թբիլիսին կարող է լուրջ սադրանք կազմակերպել վրացի ժողովրդի դեմ. սա` ըստ չճանաչված Հարավային Օսիայի Հանրապետության ղեկավար էդուարդ Կոկոյտոյի:

«Տարածաշրջանում տնտեսապես կաղում ենք»

Նախագահի ընտրություններին միտված քաղաքական զարգացումներն իրենց արտացոլումն են գտնում նաև տնտեսության մեջ£ Համաշխարհային տնտեսությանն ինտեգրվելու Հայաստանի ջանքերն, ըստ տնտեսագետ, նախկին ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյանի` զուր են, քանի որ. - Այն տնտեսական աճը, որ մենք ունենք այսօր, ոչ թե զարգացման, այլ վերականգնողական աճ է, իսկ ամեն տարի գրանցվող ցուցանիշն ու ժողովրդի սոցիալական վիճակը խիստ տարբերվում են£ Ներկայի և ապագայի հանդեպ իր հոռետեսությունը տնտեսագետը բացատրում է այն հանգամանքով, որ պետությունը չի ճանաչում իր տնտեսության հնարավորությունները և չունի տնտեսության զարգացման հեռանկարային ռազմավարություն£ Եթե կառավարությունը չգիտի, թե որոնք են իր տնտեսության գերակա ուղղությունները, ապա գոնե պետք է զարգացնի այն ոլորտները, որոնք քիչ թե շատ լավ է պատկերացնում£ - Տնտեսական դաշտում զարգացում գրանցելու համար հարկավոր է հստակ իմանալ կողմնորոշիչները ու կանխատեսել զարգացման հետևանքները, ինչն ուղղակի բացակայում է,¬ ասում է Թաթուլ Մանասերյանը և հավելում,¬ Հայաստանը պարտքով ապրող երկիր է, և սոցիալական խնդիրները լուծվում են ոչ թե իշխանությունների կողմից, այլ արտերկրի, այն էլ` ինքնաբերաբար£ Տնտեսագետի համոզմամբ, Հայաստանը երկու անգամ ավելի շատ ներմուծում է, քան արտահանում, դրանով աշխատատեղեր ապահովելով օտար պետություններում, այլ ոչ` Հայաստանում£ ¬ Մեր պետության սահմանափակ միջոցները վատնում ենք այլ ուղղություններով, փոխարենը զարգացնելու տնտեսության գիտատար ճյուղերը£ Պակաս մտահոգիչ չէ նաև պարենային անվտանգության հարցը, երբ գյուղատնտեսության տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքի աճի մեջ զրո տոկոս է կազմում, ինքնին ցավալի երևույթ է£ Բացի այդ, ըստ Թ. Մանասերյանի, պարենային անվտանգության առումով կա արտադրանքի ոչ միայն քանակի, այլև որակի խնդիր` - Ակնհայտ է, որ մի շարք դեպքերում արտադրանքի որակը շատ խոցելի է£ Մինչդեռ տարածաշրջանում մրցունակ տնտեսություն ձևավորելու համար, տնտեսագետի կարծիքով, պետք է լավագույնս ուսումնասիրել հարևան երկրների տնտեսությունը£ ¬ Գաղափար չունենք` ինչո՞վ են ապրում մեզ շրջապատող երկրները, ի՞նչ տնտեսական ռեֆորմների իրականացման փուլում է գտնվում, օրինակ, Իրանը£ Այն տնտեսական ռեֆորմների 3-րդ փուլ է թևակոխել և հսկայական, լուրջ, շոշափելի արդյունքներ են ստանում£ Ի՞նչ է կատարվում Թուրքիայում. մենք կարո՞ղ ենք արդյոք ոտք գցել Թուրքիայի հետ£ Եթե սահմանը բացեն, եթե մեր կլաններն էլ հրաշքով վերանան, ի՞նչ վիճակում կհայտնվի Հայաստանը£ Անդրադառնալով Ադրբեջանին` Թ. Մանասերյանը նշեց, որ խոսվում է միայն այդ երկրի ռազմական բյուջեի ավելացման մասին, մինչդեռ այդ բյուջեի մի զգալի մասը կազմում են գիտատար ճյուղերը, իսկ Ադրբեջանը գիտության վրա 12 անգամ ավելի շատ գումար է ծախսում£ Վրաստանը նույնպես մտահոգված է միջազգային կառույցներում սեփական վարկանիշի բարձրացմամբ£ Հայաստանի տնտեսական վիճակը թեթևացնելու համար տնտեսագետը մշակել է մի մոդել, որի համաձայն ոչ թե կուրորեն պետք է ընդօրինակել Համաշխարհային բանկի ծրագրերը, այլ ստեղծել ազգայինը, որը հնարավորություն կտա տնտեսությունը զարգացնել համակարգված ձևով£ Ըստ Թ. Մանասերյանի, նախ իսկապես պետք է ճանաչել Հայաստանի տնտեսությունը, ապա նաև ռեսուրսները հաշվառել, բացահայտել մրցակցային առավելությունները և հիմնավորել, ինչպես նաև ճշգրտել կողմնորոշիչները` ո՞ւր պետք է գնա մեր երկիրը£ Հենց այդ կողմնորոշիչներին էլ պետք է ուղղորդվեն ինչպես ֆինանսական միջոցները, այնպես և Սփյուռքի, միջազգային կառույցների մասնագիտական աջակցությունը£ ¬ Գնահատելով իրավիճակը, այնուամենայնիվ, ես լավատես եմ և գտնում եմ, որ Հայաստանի տնտեսության զարգացման համար վերոհիշյալ սցենարը կարճ ժամանակահատվածում կարող է բերել շոշափելի արդյունքներ:

«Ինադու ես էլ կդնեմ ի°մ թեկնածությունը»

Վերջերս երևանյան սրճարաններից մեկում ընդդիմադիր որոշ գործիչների հավաքին անտեղյակ ԺՈՒԿ նախագահ Մանուկ Գասպարյանը որոշել է այսուհետ մասնակցել նման հավաքներին£ Ըստ նրա, Նախագահի ընտրությունների առիթով ստեղծված «աջափսանդալն» ընդդիմությունը դեռ չի հասցրել մարսել£ ¬ Ընդդիմությունն էսօր իսկապես նոկաուտի մեջ է£ Դրա մեղավորն, իհարկե, նաև ընդդիմությունն ինքն է£ Նրանցից շատերն, ամեն մեկն իր բոստանը ջրելու համար մյուսներին աջակցության ձեռք չմեկնեցին, չհամախմբեցին այն ուժերը, որոնք կարող էին վերահսկել ընտրությունները£ Խոսքով ասում են, բայց փաստացի ոչինչ չարեցին£ Ես կուզենայի, որ ընդդիմութ յունը միավորվեր, բայց հիսուն տոկոսով վստահ եմ, որ չի ստացվելու£ Ընդդիմության միասնական թեկնածուի ջատագով Մանուկ Գասպարյանի հոգին «պղտորել» է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գալուստ Սահակյանի կողմից ընդդիմադիր լիդերների սրճարանային հավաքը «մկների ժողով» որակելը£ ԺՈՒԿ նախագահի մտահոգությունը Հայաստանում, ի վերջո, ազատ ընտրությունների անցկացումն է` առանց «ադմինիստրատիվ և օլիգարխիկ-կրիմինալ ուժի ներգրավման»£ Ինչ վերաբերում է Նախագահի ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությանը, ապա, Մանուկ Գասպարյանի համոզմամբ, նրա առաջադրումը դեռևս օդից կախված է, որովհետև Ռոբերտ Քոչարյանին այդպես է պետք£ - ՀՀԿ¬ի համագումարը որ տապալվեց` դա հիմնականում Քոչարյանի կարգադրությամբ արվեց, որովհետև կան հարցեր, որ դեռ լուծված չեն Սերժ Սարգսյանի հետ` Ռոբերտ Քոչարյանը ի՞նչ է անելու ընտրություններից հետո, դառնալո՞ւ է վարչապետ, թե՞ չէ£ Ըստ երևույթին Սերժ Սարգսյանի թեկնածությունը կարող է նաև չառաջադրվել£ Այնպես որ, ամեն ինչ այդքան հարթ չէ իշխանական ճամբարում,¬ փորձում է հավաստիացնել ԺՈՒԿ նախագահը£ Սակայն Մանուկ Գասպարյանին անհանգստացնում է հատկապես ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր¬Պետրոսյանի առաջադրվելու հնարավորությունը` այն պարզ պատճառով, որ նրա անվան շուրջ միավորված ուժերը խանգարում են ընդդիմության միավորմանը£ ¬ Ընդդիմության մեջ կան նրան ոխերիմ թշնամի գործիչներ, որ չեն համաձայնվի նրա թեկնածությանը£ Երբ Տեր¬Պետրոսյանը գա և առաջադրվի, ես ինքս էլ կլռեմ, գուցե չպաշտպանեմ, բայց չեմ էլ հայհոյի£ Էդքան բանը կարող եմ գառանտիա տալ£ Թեև ԺՈՒԿ նախագահի համար Լևոն Տեր¬Պետրոսյանը վայելում է ծանրակշիռ քաղաքական գործչի համբավ, այնուհանդերձ, նա իր սխալներն ունի:

ՏՆՕՐԵ՞Ն ԵՍ, ԹԵ՞ ԱՆՕՐԵՆ

Եթե մոտեցող ուսումնական տարվան ոմանք սպասում են սրտատրոփ հուզումով, ապա շատ ուսուցիչների համար «սրտատրոփ հուզում»-ը աշխատանքը կորցնելու վախից է:

ԱՐԵՎԻ ՈՒ ԼՈՒՅՍԻ ՔԱՂԱՔ

Վայոց լեռների քարեղեն խոնարհումի մեջ հառնել է Ջերմուկ քաղաքը և տարածվել Արփա գետի աջ ու ձախ ափերին£ Այստեղ բնությունն իր անաղարտ ու ալպիական հեքիաթն է հյուսում` փաստելով, որ մ.թ. առաջին դարում Սյունյաց թագավորների և Օրբելյան իշխանատոհմի ամառանոց¬բուժավայր համարվող բնակատեղին այսօր հյուրընկալում է նաև աշխարհի տարբեր անկյուններից այստեղ բուժվել ցանկացողներին£ Հանիրավի չէ այն հպարտությունը, որով Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը խոսում է հարազատ քաղաքի` լույսի ու արևի եզերքի մասին£ Հենց այդ հպարտությամբ էլ առողջավայր հայրենաքաղաքին տեր լինելու, տիրոջ պատասխանատվությամբ ու սրտացավությամբ նրա հիմնախնդիրները լուծելու պարտականություն ստանձնեց Ջերմուկում ծնված, նրա հող ու ջրին անմնացորդ նվիրված ջերմուկցի այս անհատը£ Պատահական չէ, որ, ավարտելով Երևանի ֆինանսատնտեսագիտական տեխնիկումը, նա իր աշխատանքային գործունեության ողջ ընթացքն ուղենշեց հայրենի Ջերմուկում, նախ` որպես կուրորտվարչության հաշվապահ, իսկ Մոսկվայի կուրորտվարչությունների տնօրենների որակավորման բարձրագույն դպրոցն ավարտելուց հետո` որպես գլխավոր բժշկի տեղակալ£ 1996 թ. նշանակվել է Ջերմուկի «Երազ» առողջարանի տնօրեն£ 1997¬ից ղեկավարել է «Հայաստանի էլցանցեր» ընկերության Ջերմուկի մասնաճյուղը£ 1996¬ից ակտիվ մասնակցություն է ունեցել քաղաքի համայնքային կյանքին` որպես ավագանու անդամ£ Իսկ մոտ մեկ տարի առաջ ստանձնելով քաղաքապետի պատասխանատու աշխատանքը, նա հասցրել է կարճ ժամանակահատվածում իրագործել նախընտրական գրեթե բոլոր ծրագրերը£ Իհարկե, շատ աշխատանքներ դեռ ընթացքի մեջ են£ Բնորոշ է, որ համայնքի հոգսերի մասին խոսելիս` քաղաքի բարեկարգման աշխատանքներն են առաջնահերթվում. Շահումյան փողոցից հետո կասֆալտապատվեն ու կբարեկարգվեն Մելիք¬Ադամյան, Մյասնիկյան և ջերմուկցի ազատամարտիկ Բաբկեն Վարդանյանի անունը կրող փողոցները£ Ի դեպ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն իր այցելության ժամանակ գնահատանքով փաստեց քաղաքի ինքնատիպությունը և կարևորեց այն ավելի ներկայանալի դարձնելու անհրաժեշ տությունը£ Հիրավի, ճոպանուղու կառուցումը, որի բացման արարողությանը ներկա էր նաև երկրի Վարչապետը, նոր դիմագիծ կավելացնի քաղաքին£ Իսրայել Օրու վեհաշուք հուշարձանին մոտենալիս, խորին խոնարհումով ես ծաղիկներ դնում հարևանությամբ գտնվող զոհված ազատամարտիկների հուշակոթողին` խնկարկելով նրանց ոգեղեն հիշատակը£ Ազգային ինքնագիտակցության բարձրացման միտումներից մեկն էլ առանձնահատուկ ուշադրությունն է զոհված ազատամարտիկների ընտանիքներին տրամադրվող օգնություններին ու նրանց սոցիալական ապահովության խնդիրներին£ Լինել Վայոց ձորի այս հրաշագեղ անկյունում և չտեսնել լեռներից գահավիժող ջրվեժը, ասել է` զրկվել Վայոց աշխարհի հրաշալիքը վայելելու հաճույքից£ Ջերմուկի լճակների հիմնանորոգման և բետոնապատման աշխատանքների ավարտից հետո ջրվեժը նոր թափ է առնելու£ Հարկ է նշել, որ ավարտին է հասցվել համայնքի գազիֆիկացման գործընթացը, լուծվել է քաղաքի արտաքին լուսավորվածության խնդիրը£ Քաղաքապետարանի ընթացիկ հարցերից է բակային լուսավորության ապահովումը£ Արձանների յուրատիպ այս աշխարհում ոգեղենությամբ առանձնանում է հայ ֆիդայիների դիմաքանդակների ժայռաշարքը£ Ջերմուկի քաղխորհրդի գործկոմի նախագահ, երջանկահի շատակ Ֆերդինանդ Ղազարյանի նախաձեռնությամբ ստեղծված այս ձեռակերտ արձանախումբը ժայռաբեկորների վեհությամբ վերստին ընդգծում է Անդրանիկի, Արաբոյի, Աղբյուր Սերոբի, Գևորգ Չաուշի, Դժոխք Հրայրի և մյուսների ժայռեղեն կամքը£ Դեպի հիասքանչ ըմպելասրահը տանող ճեմուղին, որ կրում է Ֆերդինանդ Ղազարյանի անունը և ուղեկցվում հայ հերոսների ժայռաքանդակներով, ոչ միայն այս քաղաքի, այլև աշխարհի հայության հայրենասիրության ուխտի արտահայտությունն է£ Ուշարժան փաստ է` քաղաքապետի նախաձեռնությամբ արձանների գիշերային լուսավորության հարցի հիմնավոր լուծումը£ Իսկ առհասարակ համայնքային խնդիրների լուծումը քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը հիմնավորում է իր ավելի կարգապահ` քան խստապահանջ բնավորությամբ£ Աշխատանքային հաջողությունների հիմնասյուներից մեկն էլ սրտացավությունն է£ ¬ Այո°, դպրոցները մարզպետարանի հովանավորության ներքո են, բայց այդ կրթօջախներում սովորում են մեր երեխաները£ Ջերմուկի երեք դպրոցներն ու Կեչուտի մանկապարտեզը գործնականում են զգում Քաղաքապետարանի մշտական աջակցությունը£ Առողջարանային քաղաքն էլ պետք է մաքուր, գեղեցիկ ու ներկայանալի լինի և դրա համար հարկ է ամեն առավոտ, արևածագից առաջ լվանալ փողոցները£ Ստեփանավանից սոսիներ ենք բերել և դրանք, ինչ խոսք, կնպաստեն քաղաքի կանաչ միջավայրի հարստացմանը£ Աշխատատեղերի հարցն էլ լուծման ընթացքի մեջ է, քանզի քաղաքի հոգսերի թեթևացմանը աջակցում է «ՋԵՐՄՈՒԿ ¬ ԳՐՈՒՊ» ընկերությունը, հանձին հիմնադիր նախագահ, պատգամավոր Աշոտ Արսենյանի:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ

Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց ՌԴ Աստրախանի մարզ` որպես դիտորդ, մասնակցելու «Ռազմական համագործակցություն-2007» զորավարժության երկրորդ փուլին, որը «Աշուլուկ» զորավարժարանում կմեկնարկի այսօր:

Լուսաբացից առաջ Հյուրանոցի տիրուհին

Ամպերի երկարաձիգ քարավանները իջել էին ու լեռնացել դժվարանց ճանապարհի ողջ երկայնքով, շուրջբոլորը սև մրուրով պատել: Կամավորականներով լեցու ավտոմեքենաների շարասյունը ասես անվերջանալի թունելախորշ էր մտել` ձանձրալի և միապաղաղ միևնույն երաժշտության ներքո:

Բուռն աշուն է սպասվում

Լևոն Տեր¬Պետրոսյանի անձի շուրջ ընթացող բազմաթիվ ենթադրություններն ու պարզաբանումները դարձել են ամենատարբեր խավերի քննարկման հիմնական թեմա, որն ի տարբերութ յուն նախկին «աժիոտաժի», այս անգամ ավելի բուռն է ծավալվում£ Պատճառն, անշուշտ, Նախագահի առաջիկա ընտրություններն են£ Զարմանալ կարելի է այն ՀՀՇ¬ականների ինքնավս տահությունից, ովքեր առաջիկա ընտրություններում առաջին Նախագահի թեկնածությունը համեմում են «ամենա», «միակ» որակումներով և, հպանցիկորեն ընդունելով սեփական սխալներն ու բացթողումները, համառորեն չեն ուզում մանրամասնել դրանք (գոնե պատճառների մասով)£ Արդյո՞ք առաջին Նախագահի թիմակիցները կձևավորեն նրա թեկնածությունը պաշտպանող հուսալի հենարաններ, թե՞ միակ հենարանը դարձյալ կմնան Լևոն Տեր¬Պետրոսյանին անդավաճան մերձավորները. Արարատ Զուրաբյանին նման հարցադրումն, ինչ խոսք, փոքր ինչ զայրացնում է, քանի որ` - Երբ կուսակցության նախագահը հայտարարում է, որ Լևոն Տեր¬Պետրոսյանը առաջադրվելու է, ապա դա լուր չէ, այլ գործընթաց և հետո, կուսակցությունից բացի, նրան շատերն են համակրում£ ՀՀՇ վարչության նախագահը «ծանրակշիռ քաղաքական գործչի» լռությունը բացատրում է այսպես. ¬ Հայաստանում կան գործիչներ, որոնց մասին որևէ մեկը չի ասի£ Այսինքն չկա քաղաքական ուժ, որն առաջադրի այդ գործչին և ստիպված նա ինքն է խոսում իր առաջադրման մասին£ Ես չեմ կարծում, որ այսօր Սերժ Սարգսյանը վազում է կուսակցությունից կուսակցություն և խոսում իր առաջադրվելու մասին ու հիմնավորումներ բերում, թե ինչու ինքը պիտի առաջադրվի և ոչ մեկը ուրիշը£ Կարծում եմ, դա բնական է£ Նույնը մեզ մոտ է£ Կգա և առաջադրման ժամանակը, յուրաքանչյուր քաղաքական գործիչ որոշակի ինֆորմացիա պետք է ունենա և նոր միայն եզրահանգում անի£ Այն, որ առաջին Նախագահի վերընտրվելն իր թիմակիցների սրտով է` միանգամայն բնական է. երանելի ժամանակներ էին, նրանց տրված էր բարդույթներից և աղքատության ճիրաններից ազատվելու եզակի հնարավորություն, ինչո՞ւ բաց թողնեն այդ «թախտին» երկրորդ անգամ բազմելու հնարավորությունը և թույլ տան «այս թիմը Հայաստանը ղեկավարի ևս 5-10 տարի»£ Իսկ ժողովո՞ւրդը£ Արդյո՞ք հասարակությունը Լևոն Տեր¬Պետրոսյանին նախագահի պաշտոնում տեսնելու պահանջ ունի£ ¬ Երբ 1998¬ին առաջադրվում էր Կարեն Դեմիրճյանը, հասարակական պահանջի մասին խոսք չկար£ Բայց մեկ պահ առաջ չէր կարելի ակնկալել, թե կլինի այնպիսի զարգացում և իրավիճակ£ Նույնը, կարծում եմ, կլինի այս պարագայում£ Կա հասարակական մի պահանջ` թեև չի արտահայտված կոնկրետ թեկնածուի անուն, սակայն կա այս իշխանությունները փոխելու հստակ պահանջ£ Լևոն Տեր¬Պետրոսյանի հնարավոր առաջադրման գործընթացը, փաստորեն, սկսված է և դեռ շարունակվում է, բայց, չգիտես ինչու, որևէ այլ քաղաքական գործչի առաջադրումն այնպիսի բուռն իրարանցում չի առաջացրել, որքան ՀՀ էքս-նախագահինը£ Ա. Զուրաբյանը դա միանգամայն բնական է համարում. - Միայն բավական ծանրակշիռ քաղաքական գործիչը կարող է խաթարել քաղաքական դաշտի անդորրը£ Ուստի իշխանությունները փորձում են օգտագործել բոլոր հնարավոր լծակները` խոչընդոտելու համար այն համախմբմանը, որը կարող է տեղի ունենալ Լևոն Տեր¬Պետրոսյանի շուրջ£ Ես հայտարարում եմ, որ ՀՀՇ¬ն առաջադրելու է նրա թեկնածությունը և, իմ խորին համոզմամբ, Լևոն Տեր¬Պետրոսյանն ինքը հակված է մասնակցելու քաղաքական գործընթացներին£ Եթե նկատի ունենանք, որ վերջին շրջանում դեպի մարզեր առաջին Նախագահի շրջագայությունները, ընկերական հանդիպումներն ու իր պատվին կազմակերպված կերուխումները քաղաքականություն վերադառնալու դրսևորումներ են, ապա կարելի է համոզված լինել, որ Լևոն Տեր¬Պետրոսյանը և առհասարակ ՀՀՇ¬ն ժողովրդի հիշողությունը թարմացնելու ցանկություն ունի£ Այն ժողովրդի, որը բռունցք դարձած հավատաց ու ազգընտիր հռչակեց Հայոց համազգային շարժումը£ Ակնհայտ է, որ ՀՀՇ¬ն կորցրածը վերականգնելու իր ձգտումը ձևակերպում է «մեր բոլորի աչքի առաջ ընթացող ամբողջական ֆարսը, անօրինական գործառույթները շտկելու, կեղծ հանրաքվեով ընդունած Սահմանադրությունը վերանայելու» առաքելություն£ Արարատ Զուրաբյանի համոզմամբ, հասարակության համար մինչև 1998¬ը ստեղծված իրավիճակը գերադասելի է, որովհետև` - Մինչև 1998 թվականը Հայաստանի Ազգային ժողով ավտոմատներով չեն ներխուժել ինչ¬որ մի կուսակցության հետ կապ ունեցող գործիչներ և չեն գնդակահարել Վարչապետին և քաղաքական նշանավոր այլ գործիչների£ Մինչև այդ թվականը ժողովրդի համար մի շարք կարևոր քայլեր են իրականացվել, ձրի, առանց կոպեկի բնակֆոնդը տրվել է հասարակությանը, տեղ է ունեցել հողի սեփականաշնորհում£ Իսկ այսօրվա իշխանությունները այս կամ այն պատճառով մարդկանցից խլում են նրանց ունեցվածքը, հողը, բնակարանը և նետում փողոց£ Ի վերջո, հայ ժողովուրդը ռազմական հաղթանակներ է տարել, երբ Հայաստանի Հանրապետության Գերագույն հրամանատարը Լևոն Տեր¬Պետրոսյանն էր£ Ընդամենը հարցնենք` իսկ ո՞վ է դրել այս ամենի հիմքերը. ո՞վ էր խորհուրդ տալիս պարտքեր վերցնել հարևաններից և ամեն մուտքի մեկ բնակարանում վառարան դնել` բոլորի ճաշերը դրա վրա եփելու£ Վերջապես, ո՞վ էր լույսից զրկում մարդկանց£ Արդյո՞ք ժամանակը չէ, որ այս ամենի մասին գոնե պատճառաբանության չափով պարզաբանումների տա ՀՀՇ-ն:

ԿԳԵՂԵՑԿԱՆԱ ԵՐԵՎԱՆԸ. նամանավանդ գիշերով

Որպեսզի շատ չհոգնենք, չհիասթափվենք քարուքանդ, շինհրապարակի վերածված մեր քաղաքից և կարողանանք շարունակել սիրել մեր հինավուրց ոստանը, հարկավոր է մտքում միշտ ունենալ այն պատկերը, որը համատարած բարենորոգումներից հետո մեզ խոստանում են քաղաքային իշխանությունները, այն պաշտոնյաներն ու պատասխանատուները, ովքեր «սանձազերծել են» մայրաքաղաքային հիմնանորոգումները:

Տեխնիկայի դարում խմելու ջուրը ո¯ւր...

Արարատի Սուրենավան գյուղն արդեն 25 տարուց ավելի է` զրկված է մարդու համար ամենաանհրաժեշտից` խմելու ջրից: Ստեփան պապիկը պատմում է, որ երբ գյուղը նոր էր հիմնադրվել, ապահովված է եղել խմելու ջրով:

Գովազդվում է օտարամոլություն

Մեր մայրաքաղաքի բոլոր անկյուններում գերազանցապես օտարալեզու գովազդային պաստառներ ու ցուցանակներ են` խանութների, սրճարանների, գիշերային ակումբների, կամ էլ արտասահմանյան խմիչքների, ծխախոտի և այլ գովազդներով: Ինչո՞ւ դրանք հայերենով չեն գրված:

Հրաժեշտ` ցավով

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել արդի հայ գեղանկարչության անվանի դեմքերից մեկի` Հայաստանի ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյանի մահվան կապակցությամբ, որում ՀՀ կառավարության եւ իր անունից խորին վշտակցություն է հայտնել նրա հարազատներին, մերձավորներին եւ նրա արվեստի բոլոր երկրպագուներին:

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ

ԿԱՐԵԿՑԱՆՔ ՀԱՐՈՒՑՈՂ ՆԵՐԱՇԽԱՐՀՈՎ ԿԱՆԱՅՔ «Կինոյում ես մարդ եմ զգում ինձ ու դերասանուհի, դառնում եմ ինքնավստահ»: Գալյա ՆՈՎԵՆՑ Մինչ թատրոնի պաշտամունքիս անմնացորդ նվիրվելը Գալյա Նովենցին գնահատում էի որպես կանացի կոլորիտային մոտ երեք տասնյակ կերպավորումներով հայկական կինոարվեստին ուրույն հմայք ու տիպականություն հաղորդող տաղանդավոր կինոդերասանուհի:

ԽԱՂՈՒՄ ԵՆՔ ԱՍՏՎԱԾԱՇՈ՞ՒՆՉ «Ներիր նրանց, Տեր…»

Մեծակտավ ազդագրերում անմիջապես ճանաչելով հիսուսահանդերձ Հովհաննես Բաբախանյանին` չդիմացա գայթակղությանը և գնացի սիրելի դերասանին տեսնելու մի դերում, որում նրան ակամա երևակայել էի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում Պ. Զեյթունցյանի «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը» պիեսի ներկայացումների (բեմ.` Արմեն Խանդիկյան) տպավորությամբ:

Դասական ընտրանու նորացված հմայքը

«Նարեկացի» արվեստի միության փոքրիկ դահլիճում ֆլեյտահար Զարուհի ՓԱՐՎԱՆՅԱՆԻ մենահամերգի առաջին իսկ կատարմամբ հաստատվեց ընտանեկան-կամերային հոգեհմա մի մթնոլորտ, որի ջերմացնող-հարազատացնող լիցքերը մի շունչ-մի հոգի դարձրին հանդիսասրահում հավաքվածներին:

Ինչպես են շնորհավորել գերաստղին

Իր 49-րդ ծննդյան օրը Մադոննան որոշել էր գնչուական ոճով նշել: Իսկ գնչուներին պատվիրել էր… Ռուսաստանից:

ԳՈՒՐՈՒ եվ ՉԵԼԱ

Գուրուն հասկացություն է, որը շատ վաղ ժամանակներից, սանսկրիտերեն լեզվով խոսող Արևելքի ժողովուրդների մոտ պահպանվել է որպես սուրբ, բարձր հասկացություն: Այն, ըստ Թեոսոֆիական բառարանի, նշանակում է. «Հոգևոր ուսուցիչ, մետաֆիզիկ և բարոյագիտական ուսմունքների գիտակ, այսպես են անվանում նաև այն մարդուն, ով սովորեցնում է որևէ գիտություն»:

Կարևորն առաջին քայլն է

Նորք-Մարաշ համայնքի Հին Նորքի բնակիչները մայրաքաղաքի հազարավոր բնակիչների նման զրկված են իրենց տների սեփականատեր համարվելու իրավունքից:

Ռուս ազգայնամոլները տեսագրում են մահապատիժը

Անցյալ երեքշաբթի Ռուսաստանի իշխանությունները տեղեկացրել են դաժան մի մահապատժի առթիվ հետաքննություն սկսելու իրենց որոշման մասին: Խնդիրն այն է, որ տարածվել է մահապատժի ողջ ընթացքը պատկերող տեսանյութը` թե ինչպես անտառում նացիզմի մեծ դրոշի տակ խոշտանգում են բերանները խցանով փակած և կապկպված երկու երիտասարդների:

«Մերկ ճշմարտություն` գլխավորների մասին»

Անցած շաբաթ այս խորագրի ներքո իր փոքրիկ հրապարակումը «ԾԽ»-ն համեմել է նաև ՌԴ նախագահի` մինչև գոտկատեղ մերկությամբ: - Այս շաբաթ համընդհանուր ուշադրություն գրավեց Ռուսաստանի նախագահի մերկ մարմինը:

«Բուշի ուղեղը» լքում է Սպիտակ տունը

Ինչպես տեղեկացնում են Արևմտյան ԶԼՄ¬ները, Սպիտակ տնից մինչև այս ամսի վերջը կհեռանա 2000-2004 թթ. ընտրություններում Բուշի հաղթանակների ճարտարապետ, ինչպես նաև ԱՄՆ նախագահի թիմի «ուղեղ» Կառլ Ռոուվը£ Պնդողներ կան, որ առանձնապես չափազանցված չէ որոշ լրատվամիջոցների հեգնանքը, թե հիմա Բուշը մնացել է առանց «ուղեղի»£ Ռոուվը Բուշի նախնական մերձավոր շրջանակի վերջին ներկայացուցիչն է Սպիտակ տանը և մինչ օրս նա է դեմոկրատներին նողկանք և վախ ներշնչել£ - Ժամանակը եկել է,¬ ասում է նա£¬ Ես շնորհակալ եմ ճակատագրից, որ պատմական իրադարձությունների ականատեսն եմ եղել£ Այդպիսի երջանկություն և նման պատիվ կյանքում մեկ անգամ է տրվում£ Ռոուվը հավելել է նաև, որ Սպիտակ տանն աշխատելու 76 ամիսների ընթացքում իր ընտանիքը որոշակի զոհողություններ է հանդուրժել£ Բուշն ինքը Ռոուվին անվանում է «փոքրիկ հանճար» և չի հերքում, որ շատ հարաբերություններում հենց նա է ստեղծել կաթոլիկ քրիստոնյայի, պահպանողականի և կտրուկության հասնող ուղիղ խոսողի իր հասարակական իմիջը£ Ռոուվը թերևս չէր հեռանա, եթե 2009¬ին Բուշը վայր չդներ իր լիազորությունները£ Եվ «ուղեղի» հեռացումը հուշում է, որ ներքաղաքական արենայում Բուշն իսկապես վաստակել է «կաղացող բադի» վարկանիշ£ Հատկանշական է, որ «փոքրիկ հանճար» Կառլը ամերիկյան քաղաքականության մեջ ճանաչված է որպես ամենազգուշավոր և հաջողակ ղեկավար£ Նա երբեք չի ընկրկել դժվարություն ների առջև և միշտ ձգտել է ընդարձակել Հանրապետականների մեծամասնության բազան£ Սակայն նրա համար մեծ էր հատուկ դատախազ Պատրիկ Ֆիտցջերալդի կատարած հետաքննութ յունը` տեղեկատվության արտահոսքի մասին գործով£ Եվ դատախազը քիչ էր մնում մեղադրեր Ռոուվին կեղծ վկայության ու արդարադատության համար խոչընդոտ ստեղծելու մեջ£ Ռոուվը ստիպված էր դիմել Բուշի միջամտությանը… Der Standard¬ը, օրինակ, նաև նշում է, որ Ռոուվը խճճված է բավական մեծ թվով խարդախությունների մեջ և ծանր հոգս է դարձել իր շեֆի համար£ Եվ որպեսզի կանխի այս առիթով խորհրդարանականների ճնշումները` Բուշը նախընտրեց հրաժեշտ տալ Ռոուվին£ :

Ռուսաստանին մեղադրում են միջազգային նորմերը խախտելու մեջ

Մեղադրողը հակամարտությունների կարգավորման հարցերով Վրաստանի պետնախարար Դավիթ Բակրաձեն է, որը միջազգային նորմերի խախտում է համարում արտասահմանյան պետության քաղաքացուն պարգևատրելը. - Այդպիսի քայլերով և Վրաստանում անջատվողականությունը գործնականում խրախուսելով` Ռուսաստանը բացում է «Պանդորայի արկղը», ինչը հետագայում կարող է շատ ծանր անդրադառնալ հենց իր` Ռուսաստանի վրա` նրա պետական միասնականության տեսանկյունից,- չճանաչված Հարավային Օսիայի բնակիչներին Ռուսաստանի կողմից պարգևատրման փաստն այսպես է մեկնաբանել Դ. Բակրաձեն: