Ո՞ՒՄ ԵՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԲԱՆԿԵՐԸ

  Եթե շարքային հայաստանցին փորձի վարկ ստանալ բանկից կամ որևէ ապառիկ գնում ձևակերպել, ապա նա ստիպված է լինելու անցնելու բազմաթիվΖ արգելքների, դժվարությունների միջով` հաճախ նաև ենթարկվելով մարդու իրավունքների ոտնահարման:

  ՆԵՂԱՑԱԾ ՈՒ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ

  ՀԱԿ քարոզչամեքենան արդեն իսկ հասցրել է հպարտանալով արձանագրել, թե թիվ 2 ընտրատարածքում իրենց հաջողվել է այնպիսի «հստակ» նախընտրական պատկեր ստանալ, որ իշխանական թեկնածուի հետ միմիայն ՀԱԿ ներկայացուցիչն է մրցելու: Այսուհանդերձ Կոնգրեսը նման արդյունքի է հասել դաշինքի մաս կազմող «Քրիստոնյա-ժողովր դավարական վերածնունդ» կուսակցության ղեկավարին նեղացնելու միջոցով:

  ԽՈՍՏՈՎԱՆԵ˜Ց

  ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանն օրերս հաստատել է մինչ այդ իր և իր կուսակիցների կողմից համառորեն հերքվող տեղեկությունները, թե այս քաղուժը ընտրակաշառք ու հատկապես մուրաբա է բաժանում:

  «ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻՆ» «ՓՉԱՑՐԵԼ» ԵՆ

  «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ստեղծվել է որպես արևմտյան նախագիծ և նպատակ ունի հենարան դառնալ «Ժառանգություն» կուսակցությանը` այսպիսով ապահովելով արևմտյան արժեքների ներկայությունը Հայաստանի քաղաքական դաշտում: Սա այսօր արդեն անառարկելի ճշմարտություն է:

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ

  ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆԸ անձնակազմին ցուցում է տվել ԱԺ ընտրություններին նախորդող շրջանում և հատկապես ընտրությունների օրը խիստ ու հետևողական լինել ցանկացած իրավախախտի հանդեպ և օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում կանխել ընտրական գործընթացի խոչընդոտման յուրաքանչյուր փորձ:

  Վերստին` համացանցային և վիրտուալ ծուղակներ

  Տեղեկատվական բարձր տեխնոլոգիաներն այսօր մուտք են գործել տնտեսության բոլոր բնագավառները. սոցիալական ցանցերից օգտվում են միլիոնավոր մարդիկ, ավտոմատացվում են արտադրական գործընթացներն ու կառավարման համակարգերը: Այլ կերպ ասած` պետական կառավարման ու տնտեսության կենսագործունեության հիմնական ճյուղերը էապես կախված են տեղեկատվական տեխնոլոգիաներից:

  ԳՐԱՆՑՎԵՑԻՆ

  Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտեց համամասնական ընտրակարգով ներկայացված ցուցակների ուսումնասիրությունները, այդ ցուցակներից հանեց ոչ անհայտ Խաչատուր Սուքիասյանին և «Օրինաց երկրի» երկու թեկնածուների: Գրանցելով ցուցակները` հնարավորություն տրվեց բոլոր քաղաքական ուժերին` ապրիլի 8-ից սկսելու քարոզչությունը:

Համակարգն է պետք փոխել

    Թե´ ընտրողները, թե´ թեկնածուները հաճախ անխնա քննադատում կամ հանդես են գալիս կոնկրետ անձանց դեմ: Հերթական հարցախույզի նպատակն էր հստակեցնել քաղաքացիների տեսակետն այն խնդրի շուրջ. արդյո՞ք միայն անձերի փոփոխությամբ հնարավոր է հասնել լուրջ տեղաշարժերի, փոխել տիրող իրավիճակը, թե՞ համակարգի փոփոխությունն է այսօր հրատապ:

  Ըստ Ֆիդել Կաստրոյի

  ՌԴ ղեկավարները փորձում են վերականգնել ԽՍՀՄ կորցված պետական հզորությունը` պնդում է Կուբայի հեղափոխության առաջնորդը: Նրա կարծիքով Խորհմիության փլուզումն ու դրան ուղեկցող իրադարձություններն անակնկալ չէին:

  Ո´չ` «էքստրասենսների ճակատամարտին»

  Պարզվում է` էքստրասենսներին հեռուստաեթեր են հրավիրել ոչ միայն Հայաստանում, այլ Ղրղզստանում: Գուցե այնտեղ էլ նրանք զարմացրել ու հիացրել են հեռուստադի տողներին, բայց հոգևոր աշխարհն ընդվզել է ծրագրի դեմ:

  Ընդդեմ «գեյ-քարոզչության»

  Որոշ լրատվամիջոցներ «հակասական» են որակել այն օրինագիծը, որն օրերս քննարկման է ներկայացվել ՌԴ խորհրդարանի ստորին պալատում: Ինչպես նշվում է` - Այն կհանգեցնի առանց այդ էլ հարձակման ենթարկվող սեռական փոքրամասնությունների դեմ խտրականության ուժեղացմանը:

  Օբաման` Բրեյվիկի տեսադաշտում

  Նորվեգացի ահաբեկիչը փաստորեն մտադրված է եղել մահափորձ իրականացնել նաև ԱՄՆ նախագահի դեմ` 2009-ին Օսլոյում Նոբելյան մրցանակի հանձնման արարողության ժամանակ (հաղորդում է նորվեգական PΖgblΖdethΖ-ն): Իր այս մտադրության մասին Բրեյվիկը բարձրաձայնել է հարցաքննման ընթացքում:

  20 կասկածյալ

  Անցյալ ուրբաթ Ֆրանսիայի ոստիկանության ձերբակալած 20 անձինք կասկածվում են արմատական իսլամիստական խմբավորումների հետ կապեր պահպանելու մեջ (տեղեկացրել է AFP-ն): Ձերբակալությունները կատարվել են Թուլուզում, ուր Մուհամեդ Մերայի ահաբեկչությանը զոհ գնաց 7 մարդ (որոնցից 3-ը` երեխաներ):

Թուրքիային «կզցնելու» հիմնական հաղթաթուղթը

  Հայոց ցեղասպանության ճանաչման սպառնալիքը մշտապես «կախելով» Անկարայի գլխին, յուրաքանչյուր տարի, երբ մոտենում է ապրիլի 24-ը, ԱՄՆ նախագահները Թուրքիայի ղեկավարներին իրենց մոտ կկանչեն ոչ միայն ձեռքի մատների շարժումով, այլև ոտքի մատնաշարժով: Եվ ենիչերիները հաստա´տ կվազեն` քծնող շան նման:

«Քցող» խնամին

  Դավիթ Շահնազարյանը շատ վաղուց` խնամախոս եկած Լևոն Տեր-Պետրոսյանին պետք է հասկանար ու ճանաչեր: Թե չէ հիմա` համամասնական ցուցակից դուրս մնալուց հետո, ստիպված է երգել «խռովեցինք իրարից խնամիս ու ես»:

Ռուբեն Հայրապետյանը` պատգամավոր չդառնալու որոշումը փոխելուց հետո

  «Ոսկե ցլիկը» - 2012 - Ես մեղավոր չեմ, ինձ համոզեցին: :

Երբ «չվացուցակը» փոխվում է «դրսից»

    «Բորդյուրին» մնացած «Ժառանգականների» երգը` Ռ. Հախվերդյանի խոսքերով Եվ իմ գնացքն արդեն մեկնել է, Ես ուշացել եմ նրանից, Ով որ իմ սիրտը գողացել էր, Արդեն հեռու է ինձանից: :

Տեսողությունը, որ վատանա, տեսակետը կփոխվի

  Որոշ քաղուժեր հույս ունեն, որ վերջին ամիսներին ԲՀԿ ընտրազանգվածի տեսողությունը կվատանա, ասենք, -2-ից գոնե կդառնա -3, այդ կուսակցության բաժանած ակնոցների արդյունավետությունը կտրուկ կնվազի և այդ մարդիկ «կուրորեն» ձայն կտան իրենց: :

Շահգելդյանն իր շահը չկորցրեց

  Ի վերջո, ՕԵԿ համամասնական ցուցակում Մհեր Շահգելդյանին հաջողվեց իր ՇԱՀ-ը և «Գոլդ» համարը ետ բերել: :

  ՊԱՌԱԿՏՎԵԼՈ՞Ւ ԵՆ

  Վերջերս ստեղծված և առաջիկա ընտրություններում «Ժառանգության» կուսակցության հետ համատեղ դաշինքով մասնակցող «Ազատ դեմոկրատներ» (անազատ դեմոկրատնե՞ր էլ են լինում) կուսակցության նախընտրական ցուցակի շուրջ առաջացած տարաձայնությունները չնայած ժամանակավորապես սառեցվել են, բայց մայիսի 6-ից հետո խոստանում են հանգուցալուծվել:

  «ԳԼԽԱՔԱՆԱԿԻ» ԽՆԴԻՐ ԿԱ

  Որքան էլ Լ. Տեր-Պետրոսյանի գլխավորած դաշինքը հայտարարի, թե ավելի քան մեկ ու կես տասնյակ քաղուժերի է միավորում, այսուհանդերձ, ընտրություններին նախապատրաստվող ՀԱԿ-ում մարդկային ռեսուրսների լուրջ խնդիր է առաջացել: