«Կոալիցիայի» ինտրիգը

  Արդեն պատմություն դարձող ընտրություններին հաջորդող զարգացումների գլխավոր ինտրիգը և´ քաղաքական, և´ այս կամ այն չափով դրան առնչվող շրջանակներում քննարկվող գլխավոր թեման «Հանրապետականի» հետ «Բարգավաճ Հայաստանի» կոալիցիա կազմել-չկազմելու հարցն է:

  Վերադարձ խորհրդային ժամանակների՞ն

  Խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական ուժերը դեռևս հապաղում են նոր կոալիցիային մաս կազմել-չկազմելու առումով դիրքորոշումները հստակեցնել: Մամուլն էլ հիմնականում անշտապ զբաղված է, բայց արդեն անցյալ դարձող ընտրութ յունների արդյունքների վերլուծությամբ ու կոալիցիայի հնարավոր կառուցվածքի մասին կանխագուշակումներով:

  1 ՀԱՐՑ

  - Քարոզարշավի ընթացքում մեծ թիվ են կազմել բացահայտ ապատեղեկատվության դեպքերը, որոնց շուրջ ոստիկանությունը հանդես է եկել հերքումներով: Քվեարկության օրը հավանաբար բոլորն են լսել հատկապես մեծ աղմուկ հանած Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին:

  Հա՞ որ...

  Ինչպես հայտնի է` թիվ 19 ընտրատարածքում, որտեղ առաջադրվել էր հանրահայտ Հակոբ Հակոբյանը, մայիսի 6-ին հաղթեց գեներալ Սեյրան Սարոյանը: Ողջ քարոզարշավի ընթացքում կանխազգալով, որ իր հաջողության հավանականությունը մեծ չէ, «Ճոյտը» որոշել է գումար խնայել ու փողերը հենց այնպես քամուն չտալ:



Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player