ԻՍԿ Ա´ՅՍ ՄԱՍԻՆ ՈՎ Է ՄՏԱԾԵԼՈՒ
Մաշտոցի պողոտայի սկզբնամասում, իբրև մայրաքաղաքի կենտրոնի յուրատեսակ մուտք-խորհրդանիշ, հառնում է Սուրբ Սարգիս եկեղեցին, որի կողքին Այրարատյան Հայրապետական թեմի Առաջնորդարանն է: Ամեն օր հարյուրավոր մարդիկ են գալիս այս եկեղեցի, իսկ եկեղեցական տոների ժամանակ այցելուների թիվն անցնում է հազարներից: