ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼՈՒ

Քաղաքական զարգացումների բուռն ընթացքը որքան էլ չեզոքացնի դրանց նախկին միապաղաղությունը, այդուհանդերձ, հետզհետե հիմնավորվում է, որ Հայաստանում իշխանափոխության նախադրյալներ, միևնույն է, չկան: Նման եզրակացության հանգելու համար ամենևին էլ կարիք չկա հատկապես նորերս հրապարակված սոցհարցումների արդյունքներն աչքի առաջ ունենալ:

«Նպատակներն իրատեսական են և իրագործելի»

Հատվածներ ՀՀԿ 11-րդ համագումարում ՀՀԿ նախագահ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԻ ելույթից Նախագահի ընտրությունների հեռատեսիլում արդեն իսկ տարորոշվում են քաղաքական համայնապատկերի ընդհանուր գծերը, քաղաքական ուժերի ու գործիչների դիրքորոշումները: Եվ թող ներեն մեզ մեր իշխանավորներն այս անկեղծությունը, եթե ասենք, որ կայացած հասարակարգում առանձնապես չպետք է կարևորվի իշխանավորների անունը:

Տարածաշրջանում նոր պատերազմը կարծես չի բացառվում

Ազգայնամոլության, ազգային փոքրամասնությունների հանդեպ անհանդուրժողականության արդյունքում ծագած իր ներքին և արտաքին խնդիրներով Թուրքիան այսօր սպառնում է տարածաշրջանային կայունությանը: Թուրք-քրդական հարաբերությունների սրացումը հղի է Մերձավոր Արևելքում նոր պատերազմի վտանգով:

Ի գիտություն Թերի Դևիսի...

Անցյալ շաբաթ Երևան էր ժամանել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի գլխավոր քարտուղար Թերի Դևիսը:

«...Կերտելու մեր երազած Հայաստանը»

Տիգրան ԹՈՐՈՍՅԱՆ . ՀՀԿ փոխնախագահ Նախորդ համագումարից հետո ընկած ժամանակահատվածը կարևոր շրջափուլ էր նաև ներկուսակցական զարգացումների առումով: Հանրապետական կուսակցությունն այսօր զանգվածային կուսակցություն է:

Քաղաքական հին ու նոր նկրտումներ` ԱԺԿ նախագահի հեղինակությամբ

Երեկ «Փաստարկ» ակումբում հրավիրված` ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ մամուլի ասուլիսի շարժառիթը կուսակցության տարածած հայտարարությունն էր, որը ներքաղաքական իրողությունների և դրանց հետագա զարգացումների առումով հետաքրքիր մեկնաբանությունների տեղիք տվեց: Հայտարարության մեջ ասված էր, որ Հայաստանը կանգնած է բախտորոշ երկընտրանքի առջև` զարգանալ կա°մ ժողովրդավարական ճանապարհով, կա°մ անձնիշխանական:

2008-ի բյուջեի հիմքում պետության զարգացման ծրագիրն է

- 2,5 մլրդ դոլար արժեցող պետական բյուջեն պետք է ունենա հստակ սոցիալական ուղղվածություն,- ԱԺ քառօրյա օրակարգում «Բյուջեի մասին» օրինագծի քննարկման ժամանակ երեկ հայտարարեց ՀՀ Վարչապետ Սերժ Սարգսյանը:

Իմ լսածը քո ասածից տարբեր ա

Ամեն անգամ քաղաքապետարանի որևէ պաշտոնյայի մակարդակով մայրաքաղաքի բնակչությանը տեղեկատվություն է տրվում, թե քաղաքային իշխանութ յունները քաղաքի կառավարման մեջ առաջընթացի որ փուլում են, որ ծրագրերն ինչպես են կատարվել և կատարվում:

Երթևեկի թնջուկներ

¬ Ըհը, էկան£ Գնացել էին հաց ուտելու£ Սոված էին մարդիկ, կշտացան, էկան£ Իսկ ժողովրդի մասին չեն մտածում, որ ըստեղ մի ժամ «պռոպկի» մեջ` անհանգստությունից չգիտեն ինչ անեն£ Լավ ա, հիմի մի բան կանեն,¬ վրդովված, չգիտես ժողովրդի անունից խոսեց, թե իրեն հանգստացրեց երթուղային տաքսու վարորդը£ Իհարկե, վարորդի հետ համաձայն էին շատ ուղևորներ£ Իսկ ով էլ որ համաձայն չէր, մոտ հինգ րոպեից ստիպված եղավ համաձայնվել, քանի որ ճանապարհը բացվեց, և հիսուն րոպեանոց խցանումից դուրս գալով, մեքենաները շարունակեցին իրենց ճանապարհը£ Հասկանալի է, որ այս խցանումների պատճառ ճանապարհաշինարարությունը մեր քաղաքի համար է, բայց քանի՞ ամիս կարելի է հանդուրժել այսօրինակ վիճակը£ Հրաչյա Քոչարի փողոցում, դիցուք, խցանումներն արդեն սովորական երևույթ են վարորդների ու ուղևորների համար£ Ինչքան էլ վարորդները փորձեն ուրիշ ճանապարհներով դուրս գալ Կոմիտասի պողոտա, միևնույն է` նրանք էլի հայտնվում են խցանումների մեջ£ Շատ դեպքերում երթուղային տաքսիների ուղևորները գերադասում են ոտքով հասնել մյուս կանգառ£ Բայց ի՞նչ կարող են անել ծերերը, տկարները, ովքեր հազիվ են նույնիսկ քայլում£ Միևնույն է, բոլորը հասկանում են, որ ոչինչ իրենցից կախված չէ, և եթե տեսուչներն էլ պարտաճանաչ կերպով կատարեն իրեն աշխատանքը… միաժամանակ օգնելով վարորդներին… խցանումներն էլ կթեթևանան, ժողովուրդն էլ համբերատար կլինի£ :

Թող նշվի նաև օրը Կոմիտասի

Հազար ութ հարյուր վաթսունինն թվին Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին. Հայոց արտերում ի՞նչ բերք էր հասել,¬ Դժվար է ասել£ Պ. ՍԵՎԱԿ …Բայց ամենազոր Աստծո բարեհաճությամբ, հենց այդ թվականին լույս աշխարհ եկան հայ մշակույթի լուսապայծառ դեմքերից երկուսը` ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանը և ամենայն հայոց երգահան Կոմիտասը… 1881 թվականն էր£ Էջմիածնի վանքի վեհարանում, կաթողիկոսի առջև նիհարակազմ, խոհուն, սև աչքերով մի պատանի է կանգնած` Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը, մի որբ պատանի, որին բերել են Անատոլիայի հեռավոր Քեոթահիա (կամ Կուտինա) հայաշատ քաղաքից` Էջմիածնի ճեմարան ընդունելու£ Մտահոգ է Վեհափառն ու խոժոռադեմ, քանզի պատանին թուրքերեն է խոսում և երգում է թուրքերեն£ Բայց ինչպե¯ս է երգում` նրա զուլալ ձայնը զրնգում է, ելևէջում, արձագանքում վեհարանի հինավուրց կամարների տակ£ Ու փոխվում է դեմքը վեհափառի, բարյացակամ ժպիտ է խաղում շուրթերին` որբ է, հայ է, թող մնա, սովորի ճեմարանում, թող ի°ր մայրենի լեզուն սովորի ու երգի հայերեն£ 1893¬ին Սողոմոնն ավարտում է ճեմարանը, կուսակրոն դառնալով` ի հիշատակ 7-րդ դարի կաթողիկոսներից մեկի, ընդունում Կոմիտաս հոգևոր անունը£ Նախ` աբեղա, ապա 1895¬ից վարդապետ Կոմիտասն ուսուցչություն էր անում ճեմարանում, երաժշտության ուսուցիչն էր, քանզի սիրում էր հայ երգն անբացատրելի, անհագ սիրով£ Եվ այդ սերն էլ հենց նրան Թիֆլիս տարավ` աշակերտելու անվանի կոմպոզիտոր Մակար Եկմալյանին, ապա 1896¬ին մեկնեց Եվրոպա` ուսանելու Բեռլինի Ռ. Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում և պալատական համալսարանում£ Կոմպոզիցիայի տեսություն էր ուսումնասիրում, մշակում ձայնը, սովորում դաշնամուր և երգեհոն նվագել£ Ճանաչեց ու սիրեց եվրոպական դասական երաժշտությունը, բայց հոգում հայ գեղջուկի խաղիկներն էին, մեր հոգևոր տաղերն ու շարականները, որ լուսեղեն կանթեղի պես լուսավորում էին նրա ոգեղեն ճանապարհը£ Ավարտելով ուսումը, 1899 թվականին հայրենիք վերադարձավ հայոց երգի լուսեղեն հմայքն աշխարհով մեկ տարածելու վճռականությամբ£ Նա կամենում էր ապացուցել աշխարհին, որ հայն ունի իր ինքնատիպ, ազգային խոր ակունքներից բխող երաժշտությունն ու երգը, և այդ երգն իր թովիչ հնչյունների մեջ ամփոփում է մեր հնամենի երկրի դարավոր պատմությունը, մեր հոգու լույսն ու վեհությունը£ Կռունկ, ուստի՞ կուգաս, ծառա եմ ձայնիդ. Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս£ Շուրջ 4000 երգ հավաքեց Կոմիտասը, ուսումնասիրեց բազում տարբերակներ, մշակեց, մաքրեց, և ադամանդի պես պայծառ շողացին այդ երգերը, որոնցից 1200-ն են հրատարակված միայն£ Նա խանդավառվեց, համառորեն փորձելով բացահայտել նաև խազերի (հայոց հնագույն երաժշտական նշաններ) գաղտնիքը£ Իսկ «Պատարագը». Կոմիտասյան «Պատարագն» ուղղակի հայ երաժշտական արվեստի հրաշալիքներից է, հայ հոգևոր երաժշտության գլուխգործոցը£ Կոմիտասի երազանքը Հայաստանում երաժշտական բարձրագույն կրթարան հիմնելն էր նաև, ավաղ, այն տարիների համար անիրականանալի մի երազանք£ Սակայն 1910 թվականից հաստատվելով Կ. Պոլսում, նա կարողացավ գոնե մի հիանալի երգչախումբ ստեղծել, որ «Գուսան» էր կոչվում և իր գոյությամբ վերահաստատեց հայ երգի ոգեղեն զորությունը£ Պայքարը հանուն հայ երգի, հայ մշակույթի տարածման, ինքնամոռաց նվիրումն իր գործին, իբրև երաժիշտ-բանահավաք ու երաժշտագետ, երգիչ, խմբավար ու մանկավարժ, մեծ ճանաչում բերին նրան ոչ միայն հայրենիքում£ Նա բազմիցս հաղթեց եվրոպական երաժշտական մրցույթներում ու նվաճեց ողջ հայության հարգանքն ու համակրանքը, դարձավ «Ամենայն հայոց երգի վեհափառ», «…Մեր երգի Մեսրոպ Մաշտոց… գիրն ու տառը հայոց երգի» (Պ. Սևակ)£ Բայց եկավ 1915 թվականը… Գարուն էր£ Չեկած ամառ` Փուլ եկավ երկնակամար, Ձյուն մաղեց մեր բաց գլխին, Ձյուն մաղեց կրակի պես… Գարուն ա, ձուն ա արել… Պ. ՍԵՎԱԿ Մղձավանջային օրեր, արյուն ու ավեր, համազգային մի ողբերգություն, որ հետո Հայոց մեծ եղեռն պիտի կոչեինք£ 200 հայ մտավորականների խմբի հետ Կոմիտասն էլ այդ օրերին Անատոլիայի խորքերը պիտի աքսորվեր£ Ու թեպետ նա ողջ մնաց, բայց կյանքի վերջին 16 տարիներն անցկացրեց Փարիզի հոգեբուժարաններում… …1936¬ին նրա աճյունը, որպես սրբազան մասունք, ամփոփվեց Երևանի պանթեոնում, ու նրա ոգեղեն ներկայությամբ ավելի սրբացավ երկիրը հայոց£ Այսօր «Հայոց երգի վեհափառը» 138 տարեկան է և հոկտեմբերի 8¬ին, հենց իր ծննդյան օրը, իր անունը կրող Երևանի կոնսերվատորիայի սաները համերգ էին կազմակերպել կոնսերվատորիային կից պուրակում, նրա հուշարձանի առջև£ Հանդես գալով բացման խոսքով` այս գեղեցիկ միջոցառման կազմակերպիչ Մարգարիտ Բրուտյանի անվան հայ երաժշտագիտության և ֆոլկլորագիտության ամբիոնի դասախոս Կարինե Բրուտյանն իր խոսքում նշեց. «Ես երջանիկ կլինեմ, եթե այսուհետև սեպտեմբերի 26¬ը կամ նոր տոմարով հոկտեմբերի 8¬ը նշվի որպես Կոմիտասի օր»£ Ու թևածեցին Կոմիտասի երգերը` «Ակնա Անտունիից» մինչ «Կռունկ», «Լոռվա գութաներգ»¬ից մինչ «Կաքավիկ»£ Մաքրվեցին, վեհացան ներկաների հոգիները նրա «Պատարագ»¬ի հնչյուններից, որ հնչեց ուսանողներից կազմված «Գուսան» երգչախմբի կատարմամբ (խմբավար` Րաֆֆի Միքայելյան)£ Ընթերցվեցին նաև Կոմիտասի բանաստեղծությունները£ Ուրախալին թերևս երիտասարդների խանդավառությունն էր, ուշագրավ էին հատկապես Պողոս Եղիազարի, Ասատուր Բալջյանի և Հասմիկ Թորոսյանի կատարումները, իսկ մեր ականջներն ու նյարդերը փոքր¬ինչ հանգստացան այլահնչուն, օտարածին ելևէջներով անճաշակություններից£ Եվ ինչո՞ւ ոչ, թող այսուհետ հոկտեմբերի 8¬ը նշվի որպես Կոմիտասի օր, մենք էլ մի անգամ ևս առիթ կունենանք ունկնդրելու ճշմարիտ ու անաղարտ հայ երգը£ Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆ Ալ. Սպենդիարյանի տուն¬թանգարանի գլխավոր ֆոնդապահ :

Վոշի հերթական այցը

Նախորդ այցելությունից երկու տարի անց այս տարվա հոկտեմբերին Վոշը կրկին Հայաստանում էր և կրկին` նույն բարեգործական առաքելությամբ: Ամերիկացի ութ բժիշկներ, որոնցից միայն մեկն էր ազգությամբ հայ, իրենց անձնական ծախսերով եկել էին Հայաստան:

Հոբելյանական պատկերասրահ Հայրենի բնության ամենակրքոտ երկրպագուն

Վրաստանի Սղնախ քաղաքում, մանր առևտրականի ընտանիքում ծնված Գևորգի նկարելու սերը, դեռ վաղ տարիքում արժանանալով տեղի գավառապետ Էրաստ Չելոկաևի գերդաստանի ջերմ հոգատարությանը, մասնագիտական առաջին մկրտությունն է ստացել գեղեցիկ արվեստները խրախուսող կովկասյան ընկերության Թիֆլիսի նկարչական դպրոցում (1876), որի գնահատող երաշխավորությամբ բարձրակարգ ձևավորում է գտնում Պետերբուրգի գեղարվեստների ակադեմիայում, ռուսական գաղափարական բնանկարի հիմնադիրներից մեկի` պրոֆեսոր Մ. Կլոդտի արվեստանոցում:

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԲՈՒՄԵՐԱՆԳ ՀՆՉԻ°Ր, ԵՐԳԵՀՈՆ...

Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը վաղուց այդքան մարդաշատ չէր եղել:

«ՀՈՎԵՐ»-15 Դասականության ձգտող սինթեզով

Գնահատման չափանիշների խառնածին քաոսում համեմատաբար հստակ կողմնորոշվելու համար առայժմ մի հավանական ելք եմ տեսնում: Արվեստի ցանկացած գործ արժեքավորելիս որպես հիմք ընդունել դրան անմիջականորեն հաղորդակցված ունկնդրի, հանդիսատեսի, այցելուի, մասնակից-ականատեսի խորաթափանց, անկողմնակալ ինտելեկտուալների ամբողջական կարծիք ձևավորող կենդանի տպավորությունները:

ՍՈՎԵՏՄԻՈՒԹՅԱՆ «ՀՈՒԴԱՅԻԿԸ»

1879 թ. նոյեմբերի 7-ին հրեա գաղութաբնակ հարուստ հողատերերից մեկի ընտանիքում է ծնվել Լև Դավիդովիչ Տրոցկին. իսկական ազգանունը` Բրոնշտեյն: Իր մանկության տարիների մասին Տրոցկին հիշում էր. - Իմ մանկությունը ցրտի ու քաղցի մանկություն չէր:

Հանուն գրագետ հասարակության ձևավորման

Հայաստանի Ազգային գրադարանը գիտամշակութային խոշոր կենտրոն է Հայաստանում: Այն վաղուց դուրս է եկել միայն գիրք սպասարկող հաստատության կարգավիճակից` դառնալով կրթական և տեղեկատվական կենտրոն:

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Լենան, ավելի ամուր փարվելով Անդրեյին, աջ ձեռքը վեր բարձրացրեց ու ասաց. - Հանդիսավոր խոստանում եմ` այլևս հիմարություններ չանել... Խորամանկորեն նայելով Անդրեյին` Մարգարիտան հարցրեց. - Դե, ի՞նչ, Անդրեյ, հավատա՞նք այս անգամ... - Հավատանք,- ժպտալով պատասխանեց Անդրեյը:

ՄՈԼԱԳԱՐԸ

Արյունարբու մարդասպանի դաժանությունների մասին սահմռկեցուցիչ այս պատմությունը, դժբախտաբար, իրականություն է, որը բավական երկար ժամանակ սարսափի մեջ է պահել մոսկվացիներին (և ոչ միայն նրանց): Ինչպես նշել էինք մեր օգոստոսյան համարներից մեկում, հոկտեմբերին կայացավ մոլագարի դատավարությունը, ինչի մանրամասները ևս հարկ ենք համարում ներկայացնել մեր ընթերցողին:

Առաջարկում են Լենինի մարմինը Հռոմ տեղափոխել

Իտալիայում բուռն բանավեճերի թեմա է դարձել Լենինի մարմինը Հռոմ տեղափոխելու հավանականության մասին տեղի կոմկուսի առաջնորդ Օլիվերո Դիլիբերտոյի հայտարարությունը` եթե, իհարկե, Ռուսաստանի կառավարությունը որոշում կայացնի:

Լեոնտևը հանցավորության դեմ կպայքարի... կացինով

Միլիցիայի օրվա նախօրյակին Վորկուտայում անսովոր նվեր ստացավ Վալերի Լեոնտևը. կացին` հուշագրով. «Ընկեր Վ. Յա. Լեոնտևին` հանցագործության դեմ անողոք պայքարելու համար»: Նվիրատուներն արտիստին բացատրել են, որ այդ կացինը ճշգրիտ պատճենն է այն հուշանվերների, որոնք ՆԳ ժողկոմիսարիատը ժամանակին հանձնել է իր աշխատակիցներին` բարեխիղճ աշխատանքի համար:

Ռասպուտինան աֆրիկացիներ է վարձում

Արվարձանային իր վիթխարի տան շքեղագույն վերանորոգումից հետո, փոփ աստղ Մաշա Ռասպուտինայի հոգսերը չնվազեցին. հիմա նա մտահոգված է համապատասխան սպասարկող անձնակազմ որոնելով: