ՔՈՒՇԿՅԱՆԸ ՏԱԳՆԱՊԱԾ Է

  Առողջապահության, այսինքն` առողջության պահպանման մասին այսօր խոսելն իսկ անիմաստ է: Նույնիսկ լիարժեք հիվանդաբուժություն այնտեղ չի իրականացվում:

  1 ՀԱՐՑ

  Այս օրերին ակտիվ աշխատանքներ են ծավալվում հատկապես ընտրացուցակներում տեղ գտած անճշտություններն ու խախտումները շտկելու ուղղությամբ: Դատելով ոստիկանությունից պարբերաբար ստացվող բազմաթիվ պարզաբանումներից` ընտրացուցակներն անմխիթար վիճակում են գտնվում:

  ԱՄԲԵՐԴԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է

  «Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ». տասնամյակներ առաջ ասաց ամերիկացի նշանավոր նկարիչ Ռոքուել Քենտը և հպարտացավ, որ ինքն այդ թանգարանի «այցելուներից» է եղել: Մենք էլ հաճախ ենք հպարտությամբ խոսում մեր արժեքների մասին, սակայն մոռանում ենք, որ դրանք խնամել է պետք:

  Ո՞Վ Է ՎԵՐՋԱՊԵՍ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՎԱՆՅԱՆՈՎ

  Գյումրիում ծեծվելով և քաղաքից վռնդվելով, պարզվում է, չի խրատվում տխրահռչակ վանյանգեորգը: Նա երեկ էլ փորձել է ադրբեջանական ֆիլմերի փառատոն կազմակերպել Վանաձորում` չնայած ամիսներ առաջ քաղաքի իշխանությունները նրան հասկացրել են, որ ինքն այստեղ գործ չունի:

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆ.   «ՄԵՆՔ ԱՄԵՆՈՒՐ ԵՆՔ ՈՒ ԲՈԼՈՐԻ ՀԵՏ»

  ...Մենք անտարբեր, անհոգի, անարդար լինելու իրավունք չունենք: Մեր ժողովուրդը բազում օրինակներով է հաստատել, որ կարող է դիմանալ պատերազմին ու խավարին, սովին ու ամեն ինչի սակավությանը, բայց արդարության դեֆիցիտին չի դիմանում:

  ԳՆԱՀԱՏԱՆՔ

  «Նպատակին հասնելու վստահության ձեռքբերումն արդեն գործի կեսն է:

  Սառը ցնցուղ` ցանկացած արկածախնդրի համար

  Ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացումը գերխնդիր է: Ոչ պակաս հրատապ ու կարևոր են ձեռնարկվելիք քայլերը, որոնք նախևառաջ միտված են ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը:

  Շտապում է ճանաչել Պուտինին

  Միացյալ Նահանգները Ռուսաստանին առաջարկել է երկկողմանի գագաթնաժողով անցկացնել` Վլ. Պուտինի երդմնակալությունից մի քանի օր հետո: Այս մասին տեղեկացնելով, արտգործնախարար Ս. Լավրովը հավելել է. - Վլադիմիր Վլադիմիրովիչն արդեն հաստատել է իր մասնակցությունը մայիսին Քեմպ-Դևիդում G8 հանդիպմանը:

  Նախագահի եկամուտները նվազել են

  Տարօրինակ է, չէ՞. այն էլ գերտերության նախագահի ընտանիքի եկամուտը 2011-ին կրճատվել է գրեթե կրկնակի չափով. 2010-ին Օբամա ամուսինները վաստակել էին 1,73 միլիոն դոլար, իսկ անցյալ տարի` շուրջ 790 հազար: Այս տվյալներն AFP-ն ներկայացրել է անցյալ ուրբաթ հրապարակված հարկային հայտարարագրից:

Թագուհու ադամանդակուռ պատկերը

  «Անգլիայի թագուհի» արտահայտությունը նույնացվում է ընդամենը խորհրդանիշի հետ: Բայց ժողովուրդը սիրում ու գնահատում է այդ խորհրդանիշը:

  Կոբզոնը հրաժեշտ է տալիս հանդիսատեսին

  Այո, հանդիսատեսին և ոչ թե ունկնդրին, որովհետև նրա արվեստի երկրպագուները շարունակելու են վայելել նրա երգը: Բայց արդեն ոչ թե ծափողջյուններից փոթորկվող համերգասրահներում, այլ տեսագրություններն ու ձայնագրությունները նորից ու նորից լսելով:

  13 տոննա Էյֆելիկներ

  Փարիզի ոստիկանությունը արտասովոր բեռ է առգրավել. Էյֆելյան աշտարակի ամբողջ 13 տոննա մանրակերտ հուշանվերներ, որոնք զբոսաշրջիկներին վաճառել են` առանց պետական թույլտվության: Հասարակական կարգի պահապանների հաղորդագրության համաձայն` մաքսանենգ այդ ապրանքը բռնագրավվելուց հետո ձերբակալվել են հուշանվերների կրպակի տիրուհին և նրա ամուսինն ու որդին:

  Հայրենածախի վերջին հույսը

  ԱՄՆ դեսպանատունը Գեորգի Վանյանից պահանջել է` կա´մ ցանկացած գնով անցկացնել ադրբեջանական ֆիլմերի փառատոնը, կա´մ ետ վերադարձնել 10 հազար դոլար արժողությամբ գրանտը: Բայց քանի որ Վանյանը գրանտը վաղուց «կերել» է, փակուղուց դուրս գալու համար մտահղացել է այդ ստորացուցիչ միջոցառումն անցկացնել եզդիական հեռավոր գյուղերից մեկի գոմում:

  «Ամուսնություն»` արևմուտքից ուղարկված «ֆաքսով»

  Փորձագետները շարունակում են պնդել, որ «Ժառանգությունը» և «Ազատ դեմոկրատները» ամուսնացել են ոչ թե «զագսով», այլ` «ֆաքսով», որն ուղարկվել էր ԱՄՆ-ից: :

  Օրինական կողոպուտ

  Ըստ վերլուծաբանների` ՀԱԿ-ի ձայները միանգամայն օրինական ճանապարհով «գողանալու» են «Ժառանգությունը», ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն: :

Մերօրյա «Շտիրլիցը»` հայաստանյան ընտրություններում

  Շուտով Հայաստանում կսկսվեն «Գարնան 17 ակնթարթ» ֆիլմի նոր տարբերակի նկարահանումները: Գլխավոր «հետախույզի» դերն ամենայն հավանականությամբ կատարելու է Վլադիմիր Պուտինը:

Ավելորդության զգացումի հաղթահարման համար

  «Միավորված հայեր» կուսակցության լիդերներն ընտրապայքարի մեջ են մտել` իրենց մեջ կրելով այն նույն հոգեբանությունն, ինչ ունեին «Ծերունի ավազակները» ֆիլմի գլխավոր հերոսները: Նրանք չէին ցանկանում իրենց ավելորդ զգալ: