Աստված վատթարից ազատի. գոնե պատերազմ չկա

Այն, որ 2013-ը լինելու է քաղաքական լարվածությամբ հագեցած տարի` կանխատեսելի էր և տրամաբանական, քանզի մի քանի համապետական ընտրություններ էին տեղի ունենալու:

Ինչ է վավերացնելու խորհրդարանն այսօր

Այսօր, դեկտեմբերի 20-ին, խորհրդարանին առաջարկվում է վավերացնել ռուս-հայկական երեք պայմանագիր` կապված Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող գազի գնի, ՀայՌուսգազարդի 20 տոկոս բաժնեմասը Գազպրոմին պարտքի դիմաց հանձնելու հետ: Այս հարցերով դեկտեմբերի 17-ին ԱԺ-ում կայացած լսումներից շատ կարևոր հանգամանքներ պարզվեցին:

ՎԵՐՋԱՊԵ˜Ս ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՄԻԱՆՈՒՄ Է ԲՈՂՈՔԻՆ

Կենսաթոշակային պարտադիր կուտակային վճարների դեմ բողոքողները շարունակում են ընդվզումը` այն համարելով հակասահմանադրական: Հակասահմանադրա կանությունը բացատրվում է նրանով, որ ոչ թե կամավորության սկզբունքը, այլ պարտադրանքն է դառնում գլխավորը, ինչը մարդու իրավունքների ոտնահարում է համարվում:

ՄԵՐ ՃԱՆԱՉԱԾ ՎԻԿՏՈՐ ԲԱԼԱՅԱՆԸ

Բախտավոր եղավ նրա ժամանակը. բարձրագույն կրթություն ստանալուց հետո, Ստեփանավանի շրջանի Հերհեր (Գյառգյառ) գյուղի երիտասարդը զինվորագրվեց «Ավանգարդ» թերթին: Կոլեկտիվը մի ամբողջական հզոր ուժ էր, որը նորովի էր գնահատում իր ժողովրդի պատմական անցյալը, համարձակորեն դատապարտում Հայոց ցեղասպանությունը և պահանջատիրության դրոշ բարձրացնում, դասեր տալիս երիտասարդ սերնդին:

Հայաստանը պետք է պատրաստ լինի

Թուրքիո արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի Երևան այցից առաջ Թուրքիան երկար ժամանակ պահպանում էր ինտրիգը` Դավութօղլուն կմասնակցի՞ ՍԾՏՀ-ի երևանյան նիստին, թե՞ ոչ: Այդ կերպ Անկարան փորձում էր միջազգային հանրության ուշադրությունը բևեռել Հայաստանի մայրաքաղաք իր արտգործնախարարի այցի վրա:

Ընտրեցինք շարունակական ճանապարհ

Անցնող տարին ամփոփել առաջարկեցինք ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ: - Անցնող տարվա ընթացքում մեր հասարակությունը բազմաթիվ առիթներ ունեցավ անհանգստանալու, անգամ ընդվզելու. կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգի նեդրումը, Եվրամիությո՞ւն, թե՞ Մաքսային միություն հարցն առաջացավ, Գենդերային հավասարության մասին օրենքը... Շարքը կարելի է շարունակել:

Օլիմպիական նոր բոյկոտներ

Օլիմպիական խաղերը բազմիցս քննադատել են նաև Ռուսաստանի ոչ կառավարական կազմակերպություններն ու իրավապաշտպանները: Վերջիններս հայտարարել են, որ օլիմպիական կառույցների շինարարության ընթացքում ոտնահարվել են էմիգրանտ աշխատողների իրավունքները:

Սուրբ կենդանու զոհը

Հնդկական Պալոլեմ (Հարավային Գոա) լողափում, երևի նախախնամության բերումով, հանդիպել են կովն ու 65-ամյա ռուս զբոսաշրջիկուհին: Նրանք կարող էին և միմյանց չնկատել:

Թուրքիան ցնցված է

Երևի ավելի ցնցող է խարդախության դեմ պայքարի այս մասշտաբայնությունը, այլ ոչ թե խարդախ ու կոռումպացված պաշտոնյաների առկայությունը: Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը Ստամբուլում և Անկարայում ձերբակալել է խոշոր մեքենայությունների հանցակիցներին. փողերի լվացում, կոռուպցիա և ոսկու մաքսանենգություն:

Շիմպանզեին անձ համարել

Մարդիկ վիրավորվում են, երբ իրենց որևէ կենդանու անունով են «մեծարում», բայց ոչ ոք չգիտե. կենդանիները կցանկանայի՞ն մարդկանց նմանվել: Բայց ահա ամերիկացի կենդանիների պաշտպանները պահանջում են շիմպանզեներին լիարժեք անձինք համարել (գրել է PrΖvdΖ.ru-ն):

Հիշել են Լյուդմիլա Պուտինային

2013-ի հունիսի 6-ին Լյուդմիլա Պուտինան ռուսաստանյան հեռուստաեթերում հայտնվեց ամուսնու հետ, որպեսզի հայտարարեն մոտալուտ ամուսնալուծության մասին: - Նրա դեմքին խաղում էր ճիշտ այնպիսի երջանիկ ժպիտ, ինչպես հարսի դեմքին` հարսանիքի օրը,- մտապահել է The FinΖnciΖl TiΗes պարբերականի թղթակցուհի Քորթնի Ուիվերը:

Գազմանովը «նոն գրատա»` Լիտվայում

Ռուսաստանի հետ կապերն իսպառ խզելուց հետո էլ մերձբալթյան Լիտվան զգուշանո՞ւմ է այդ երկրից, թե՞ դեռևս չի պարպել ատելության չափաբաժինը: Երկրի պաշտպանության նախկին նախարար Ռասա Յուկնյավիչենեն երգիչ Օլեգ Գազմանովին համարել է Կրեմլի զենք և պահանջել է նրան «անցանկալի մարդ» հայտարարել:

ՄՈՆԹԵԻ ՊԵՍ ՊԱՐԶ ԷՐ ՈՒ ՇԻՏԱԿ

Նորհաճնցիները` Արցախյան ազատամարտին.ու բոլորին այսօր միավորողն իրենց Էդիկ Տոռոզյանն է - Էդիկ Տոռոզյանի հետ ինձ ծանոթացրել է Սահակ Մաթևոսյանը: Ես ու Սահակը «Սապֆիր» գործարանում միասին էինք աշխատում:

Քաղաքական անվանակարգ 2013 թ. ԱՄԵՆԱ...ները

ՏԱՐՎԱ ՀԱԿԱՀԵՐՈՍԸ Վերջին տարիներին այս անվանակարգում առաջատարներից մեկը միշտ էլ եղել է Սյունիքի այժմ արդեն նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Այս տարի «Լիսկան» գերազանցեց առաջներում իր իսկ գրանցած բոլոր ռեկորդները և իր անունը «անմահացրեց»` մի շարք արյունոտ սպանություններին ուղղակի և անուղղակի առնչություններ ունենալով:

ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ՉԷ

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանից սկանդալներն անպակաս են: 13 տարուց ավելի քաղաքը ղեկավարող մարդը հաճախ է հայտնվում ամենազավեշտա կան պատմությունների մեջ, նրա արտահայտած տարբեր մտքերն են դառնում ծիծաղի առարկա:

Ի՞ՆՉ Է ՄԵԶ ՍՊԱՍՎՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել է մեր երկրի վարչապետը, Մաքսային միությանը Հայաստանի մաս կազմելու համար անհրաժեշտ քայլերի ճանապարհային քարտեզը պատրաստ է և միության հաջորդ գագաթնաժողովին այն կվավերացնեն կողմերը: Նշանակում է` շատ շուտով Հայաստանը պաշտոնապես կանդամակցի Մաքսային միությանը:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՏՆՏԵՍԱՊԵՍ ՀԶՈՐԱՆՈՒՄ Է

Ադրբեջանն իսկապես տնտեսապես հզորանում է` այժմ նորից դեպի իրեն ձգելով բրիտանական կապիտալը: Դեռևս 19-րդ դարի վերջին Ադրբեջանը սկսեց հրապուրել ու հետաքրքրել բրիտանացիներին, որոնք այդ երկրից հեռացան` այնտեղ վերադառնալով արդեն անկախութ յան հռչակումից հետո:

ՄՈՏ ԿԵՍ ՄԻԼԻՈՆ ՄԱՐԴ ԱՄԱՆՈՐԻ ԾԱԽՍԵՐ ՉԻ ԱՆԻ

Հայաստանում աղքատ է բնակչության մոտ 35 տոկոսը` ըստ պաշտոնական աղբյուրների: Իրականում այս տոկոսն ավելի բարձր է, եթե հաշվի ենք առնում նվազագույն և միջին աշխատավարձերը և կենսաթոշակները:

ՀԻՄԱ ՊԱ՞ՐՏՔ ԵՆՔ, ԹԵ՞ ՊԱՐՏՔ ՉԵՆՔ

Գուցե զավեշտի ժանրից է, բայց արդեն փաստված իրականություն է. էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը վերջերս հայտարարեց, որ Հայաստանը Ռուսաստանին մատակարարված գազի դիմաց պարտք է 300 մլն դոլար, ուստի ՀայՌուսգազարդի 20 տոկոս մասնաբաժնի նվիրաբերումը Ռուսաստանին կազմում է 150 մլն դոլար և գումարած ևս 150 մլն...… Այն, որ այդ 20 տոկոսը 150 մլն դոլարից շա˜տ թանկ է, հաշվարկել են մասնագետները, սակայն խնդիրը հիմա 150-ը չէ, այլ այն, թե պա՞րտք ենք, թե՞ ոչ:

Նախատոնական քոթակ

Ծեծը քրեորեն հետապնդելի արարք է: Արևմտյան երկրներում նույնիսկ անչափահաս զավակին հայրական կամ մայրական ապտակը պատժվում է օրենքով:

ԹՎԱԳՈՒՇԱԿ 2014

Չինական օրացույցով 2014-ը սկսվում է հունվարի 31-ից: Հենց այդ օրն էլ Սև ջրօձին կփոխարինի Կապույտ փայտե Ձին, որը հաջողակ լինել է խոստանում բոլոր գործնական մարդկանց, ովքեր ջանք, եռանդ ու ժամանակ չեն խնայի աշխատանքային առաջընթացի համար, բիզնեսում և կրթության մեջ:

Ասում են` իբր Նոստրադամուսն է գրել

Իսկապե՞ս այսքան «սուր» աչք է ունեցել մեծն ֆրանսիացի Միշել Նոստրադամուսը, որ 4, 5, 6 դար առաջ է նայել: 16-րդ դարում նույնիսկ 21-րդի 14 թվականի լինելիքն է «տեսել»: