Շիմպանզեին անձ համարել


Մարդիկ վիրավորվում են, երբ իրենց որևէ կենդանու անունով են «մեծարում», բայց ոչ ոք չգիտե. կենդանիները կցանկանայի՞ն մարդկանց նմանվել:

Բայց ահա ամերիկացի կենդանիների պաշտպանները պահանջում են շիմպանզեներին լիարժեք անձինք համարել (գրել է PrΖvdΖ.ru-ն):

Առայժմ խոսքը կամ պահանջը միայն մեկի մասին է. NonhuΗΖn Rights Project հասարակական կազմակերպության ակտիվիստները հայց են ներկայացրել Նյու-Յորքի դատարաններից մեկին, որպեսզի Թոմի անունով 26 տարեկան շիմպանզեին մարդ ճանաչեն` ազատության իրավունքով:

Դարվինյան մարդու այս նախապապին նրանք գտել են մութ մառանում` փոքր վանդակում փակված: Կենդանապաշտները դա համարում են անօրինական: Ենթադրվում է, որ առաջիկայում ակտիվիստները ևս երկու հայց կներկայացնեն ուրիշ դատարաններ: Կհաջողե՞ն արդյոք...

Ի դեպ, մասնագետները պնդում են, որ շիմպանզեները մարդկանց նման նենգադավ են: