ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԵԽՆԱԾԻՆ ԱՂԵՏ Է ԱՊՐՈՒՄ
Հանքարդյունաբերությունը մեր մի շարք ձեռներեցների համար դարձել է եկամուտների կայուն աղբյուր: Այս պատճառով էլ օրավուր մեծանում է շատերի ախորժակը, շատերն են հանքարդյունաբերությամբ զբաղվելու հավաստագրեր ստանում:
Հանքարդյունաբերությունը մեր մի շարք ձեռներեցների համար դարձել է եկամուտների կայուն աղբյուր: Այս պատճառով էլ օրավուր մեծանում է շատերի ախորժակը, շատերն են հանքարդյունաբերությամբ զբաղվելու հավաստագրեր ստանում:
Գուցե շատերն ավելորդ համարեն լեզվի խնդրին սևեռվելը, քանի որ ոչ մի տեղ այնքան չի մորթոտվում-աղավաղվում մեր ոսկեղենիկը, որքան` հեռուստաեթերում, ոչ մի տեղ չկա այնպիսի արհամարհանք Լեզվի մասին օրենքի հանդեպ, որքան` եթերում: Եվ շատերը գուցե արդեն հոգնել են խոսելուց, անհանգստության կանչեր հնչեցնելուց:
Նորություն չէ. հայաստանցի շատ ներկրողներ` հարստանալու մոլուցքով տարված, մեզ մատուցում են անորակ, ժամկետանց սնունդ, որը շատ հաճախ վնասակար է առողջությանը:
Ինչպես տեղեկացանք օրերս, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ` Կենսական նշանակության ճանապարհների բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում 2012 թ. իրականացվելիք ճանապարհների վերականգնման աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատուի ընտրության միջազգային մրցույթում հաղթել է «Կոքս քընսալթ» (Գերմանիա) կազմակերպությունը: Պայմանագրի արժեքը 968.4 հազ. դոլար է (ներառյալ հարկերը):
Գյուղնախարար Սերգո Կարապետյանը կառավարության անդամի պարտականությունները ստանձնելուց հետո էլ շարունակում է զբաղվել բիզնեսով: Ղեկավարելով իրեն պատկանող «Արտֆուդը»` հիմա օրերով թողած նախարարական բազկաթոռը` հայտնվում է իր ձեռնարկությունում և ընդունելություններ կազմակերպում` աշխատանքային ժամերն օգտագործելով քարոզչության համար:
Արտաքուստ 1-2 դրամի շահույթով աշխատող տարադրամի փոխանակման կետերը, Կենտրոնական բանկի տվյալներով, միայն անցյալ տարվա ընթացքում շուրջ 37 միլիոն դոլարի եկամուտ են ունեցել: Կենտրոնական դրամատան հրապարակած տվյալները փաստում են, որ ութ առևտրային բանկեր շուրջ 52 միլիոն դրամի եկամուտ էլ ստացել են արտարժույթի կուրսի տատանումների արդյունքում:
Վրաստանի խորհրդարանում պատգամավոր Ջոնդի Բագատուրիան Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով հայտարարությամբ է հանդես եկել: «Վրաստանի խորհրդարանը պարտավոր է ճանաչել Ցեղասպանությունը և դատապարտել, որովհետև դա պատմականորեն հաստատված փաստ է:
Ինչպես արդեն գիտենք, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 1915-ի դեպքերին նվիրված ամենամյա ելույթում դարձյալ չի օգտագործել «ցեղասպանություն» բառը` փոխարենն ասելով «Մեծ եղեռն»: Այսինքն, հերթական անգամ ամերիկյան խորամանկությունն է դարձել գերակա` ապացուցելով, որ ժողովրդավարական հռչակված երկրում չկան բարձրագույն արժեքներ, այլ կան բարձրագույն շահեր և դիվանագիտական խաղեր:
Պատգամավորության թեկնածուների հայտարարագրերն արդեն դառնում են ինքնատիպ ուսումնասիրությունների նյութ, որովհետև դրանք բացահայտում են մեր միլիոնատե րերին: Նրանցից ոմանք ջանք ու եռանդ չեն խնայում` հասարակության աչքին աղքատ կամ սնանկ երևալու համար:
ՀՀ Սահմանադրությունը յուրաքանչյուրիս տալիս է խղճի և մտքի ազատության իրավունք: Հոդված 1-ում ամրագրված է` «Հայաստանի Հանրապետությունում ապահովվում է քաղաքացիների խղճի և կրոնական դավանանքի ազատությունը:
- Ապրիլի 20-ին ես դադարել եմ ուտել` միայն մեկ նպատակով, որպեսզի ժողովրդավարական աշխարհի ուշադրությունը հրավիրեմ` թե ինչ է կատարվում Եվրոպայի կենտրոնում, Ուկրաինա անվամբ երկրում,- բանտից գրել է Յու. Տիմոշենկոն: Պաշտոնեական լիազորությունների չարաշահումն իհարկե´ հանցագործություն է:
Հետո՞ ինչ, որ մերթընդմերթ հոխորտում է: Հետո՞ ինչ, որ Նոբելյան մրցանակակիր է ու հռչակված է տերություն քանդելու մասնագետ:
Խարդախություն հանցատեսակին վերաբերող մեր հրապարակումները, կարելի է ասել, յուրահատուկ կանխարգելիչ դեր են կատարում, քանի որ ներկայացնում են խարդախման տարբեր մեխանիզմներ և խարդախների զանազան կեղծ կերպարներ: Այս բազմադեմ հանցատեսակը, սակայն, շարունակում է նոր դիմակներով երևալ հանրությանը:
Լ. Տեր-Պետրոսյանը ոչ թե մեկ րոպե, այլ 20 տարի լռությամբ «հարգեց» ՀՀՇ «հիշատակը»: Բայց վերջին տարիներին այնքան աղաղակեց, որ հուշի միայն հատակը մնաց:
Ինչո՞ւ են մի ատրճանակի պատճառով այսքան «շուխուր» բարձրացրել: Մեր ժամանակներում բջջային հեռախոսը և ընդհանրապես տեղեկատվական տեխնոլոգիաները ավելի հուժկու զենք են, քան մի խեղճուկրակ ատրճանակը:
Եվ իսկապես, եթե ՀԱԿ-ի տակից «հողը փախչում է», դա բոլորովին էլ չի նշանակում, որ այն հայտնվելու է հողի տակ: :
Ըստ միջազգային դիտորդների` ՀՀ ընտրական օրենսգիրքը լիովին համապատասխանում է ժողովրդավարական չափանիշներին: Սակայն այնտեղ չկան այնպիսի անխոցելի դրույթներ, որոնք կգերազանցեն ընտրակեղծիքների նոր ձևեր հայտնաբերելու հայերի անսահման երևակայությանը:
ԿԻՆԸ` ԱՄՈՒՍՆՈՒՆ - Երբ տանը չէիր, այցելեցին ինչ-որ կուսակցության ներկայացուցիչներ և սկսեցին քարոզել իրենց գաղափարները և ծրագրերը: ԱՄՈՒՍԻՆԸ - Թեկուզ քողարկված` ինչ-որ սպառնալիք հնչեցրեցին« ԿԻՆԸ - Իհարկե, նրանք սպառնացին, որ եթե հավանություն չտանք իրենց ծրագրերին, մեզ կզրկեն մի կլորիկ գումարից:
Հա´, հա` այսպիսի վիճակագրություն էլ կա: Ու դրա կազմողը` ծանոթությունների եվրոպական C-DΖte պորտալը, պարզել է, որ աշխարհի ամենավատ սիրեկանները շվեյցարա ցիք են:
Թեյը հավակնում է հռչակվել որպես Հնդկաստանի ազգային ըմպելիք, ինչի մասին արդեն հայտարարել են երկրի պլանավորման հանձնաժողովի ներկայացուցիչները: Ըմպելիքն իր նոր կարգավիճակը կստանա 2013-ի ապրիլի 17-ին` Ասսամ նահանգում այս բուսատեսակի մշակության հիմնաքարը դնողներից մեկի` Մանիրամ Դևանի ծննդյան 212- ամյակի կապակցությամբ: