ՔԱՄԻՆ ՓՉՈՑ Է թեկուզ հեղափոխական

Հայաստանյան ընդդիմությունը բոլոր ժամանակներում ապրել է հեղափոխության մերթընդմերթ թեժացող ու մարող, բայց մշտառկա երազներով ու մշտապես երազախաբ է եղել£ Մերոնք, տարվելով ուկրաինական, վրացական ու վերջապես նաև ղրղզական խռովությունների հովերով, այս ու այնտեղ տեղի ունեցածի հայկական կատարումն են երազել... Թեկուզև այդպես էլ չիրականացած ու նաև անիրականանալի, բայց ցանկությունն այդ որքան բնական, նույնքան էլ անտրամաբանական է£ Կարելի է պատկերացնել, որ դժվար է անտարբեր ձևանալ ու գոնե բարի նախանձով չնայել նրանց, ում պարագայում մեկ օրում, մի քանի ժամում տեղի է ունենում այն, ինչը հայրենի ընդդիմության պարագայում արժեցել է կորսված տասնամյակ ու երբևէ կյանքի կոչվելու հեռանկարն անգամ չունի£ Այնպես որ, սույն անհեթեթ երազանքի օտար կատարման ամեն մի թարմ օրինակ արմատականների շրջանում թարմացնում է հեղափոխական «ախորժակը»` միաժամանակ փաստելով դրա անհեռանկարայնությունն ու մերժելի լինելը£ Որքան էլ մտովի մանևրենք հայկական հեղափոխության ապագային, այդպես էլ հնարավոր չի դառնա փոքր¬ինչ լրջությամբ վերաբերվել£ Խնդիրն այն է, որ այս պարագայում ամեն ինչ անուրջների հարթությունում է տեղի ունենում, և, դիցուք, ղրղզական քամիները անկախ ցանկության չափից կամ դրա բացակայությունից` միևնույն է, Հայաստան հասնել չեն կարող£ Արժե վերհիշել, որ անգամ վրացական «սահմանակից» քամիները հայկական վարդերն այդպես էլ հեղափոխության խորհրդանիշերի չվերածեցին£ Ինչ¬որ առումով հայրենի ընդդիմությունը ազդվելով ղրղզական տարերքից` կարող է այս մի անհաջողությունը նույնպես սեփական դժբախտությունների շարքը դասել` համարելով, որ երբևէ նման եղանակով իշխանափոխության նախադեպ Հայաստանում տեղի չի ունեցել£ Բայց խնդիրն այն է, թե նախադեպի չգոյությունը արժե արդարացնե՞լ, թե՞ հակառակը£ Արմատականներին իհարկե միայն վերջնարդյունքն է հետաքրքրում, ու հիմա թե երբևէ` մարտի 1¬ի կրկնություն, բնականաբար, որևէ մեկը չի ցանկանա... Բայց հին ու նոր վարդերն ու կակաչներն ի վերջո ընդվզումների էպիկենտրոններում իրենց գինն են ունեցել, ու հենց այս առումով ղրղզների օրինակը կամ նախադեպը ամենաանցանկալին է£ Ամենաթանկ գինը (եթե միայն մարդկային զոհերն ու ներկայիս անկառավարելի քաոսը հաշվի առնենք) հենց այստեղ են վճարում և այս ժողովրդի հետ տեղի ունեցածի մասին ոչ թե երազել, այլ ամեն գնով խուսափել ու երբևէ մարտի 1¬ը չկրկնելու համար աղոթել է պետք£ Մի պարզ դիտարկում. ղրղզների կյանքը հիմա՞ է խաղաղ ու ցանկալի, թե՞ նախքան հեղափոխությունը... Հարցադրումն ինքնաբերաբար է պատասխան գտնում, ու դեռ անհայտ է, թե որքա՞ն կպահանջվի նախկին կայունությունն այստեղ վերագտնելու համար£ Մանավանդ` եթե հաշվի առնենք հաճախակիացած պնդումները և առավել ուշադիր դիտարկենք այս հանրապետությունում տեղի ունեցող զարգացումները, մեծ է հավանականությունը, որ քաոսն այստեղ կպահպանվի տևական ժամանակ£ Ու, բնականաբար, առավել անհեթեթ վիճակում են այն զանգվածները, որոնք այստեղ նույնպես գործիք դարձան` իբր հանուն երկրի ու ժողովրդի բարեկեցության պայքարով, բայց հաշված օրերի ընթացքում և պարզ դարձավ, որ... տակավին անհայտ են ղրղզական հակամարտության իրական շարժառիթները£ Թեև եթե ուկրաինական ու վրացական նախադեպերն էլ գումարենք, ապա առավել տեսանելի կդառնա, որ հեղափոխությունները դրանց առաջնորդներին միգուցե ինչ¬ինչ ընծաներ տալիս են, բայց զանգվածները, որպես կանոն, ոչինչ չեն շահում£ Իսկ թե այս առումով ինչ է մտածում հայրենի ընդդիմությունը, բնականաբար չի բարձրաձայնվում£ :

ՈՒՇԱՑՈՒՄՈՎ, ԲԱՅՑ ՇԱՏ ՉՈՒՇԱՑԱԾ

Հարկային պարտավորությունները լիարժեքորեն կատարելու` խոշոր բիզնեսին ուղղված կոչերն ու պահանջներն առայժմ կասկածելի լռությամբ են ընդունվում£ Հարկ է ենթադրել, որ գործարար վերնախավի հանդարտությունը, եթե չասենք անտարբերությունը, բոլորովին էլ համաձայնություն, գործադիրի պահանջի հետ համակերպում չի ենթադրում£ Ավելին, խոշորների դիմադրությունն անխուսափելի կարելի է համարել... Կարելի՞ է պատկերացնել մի այնպիսի իրավիճակ, երբ սթափվելու և գործունեութ յունը լիարժեքորեն օրինականացնելու կոչերին անսալով, տվյալ օլիգարխը հաջորդ առավոտ սեփական կառույց մտնի պատրաստի հանձնարարականներով` պահանջելով հետայսու ամեն ինչ անել այնպես, ինչպես վաղուց համապատասխան օրենքներում է գրված£ Հազիվ թե... Ու որքան էլ փոքր լինի հավանականությունը, բայց եթե գործարար վերնախավն անկեղծանա, ապա փոքր ու միջին բիզնեսից ոչ պակաս, ոչ ավել հոռետեսությամբ սկսելու է պնդել ու համոզել, թե վերջին տարիներին օղակը սկսել է սեղմվել նաև իր ու իր նմանների գործունեության շուրջ£ Ընդ որում, վերջիններիս պարագայում այն անցանկալի տարբերությամբ, որ եթե փոքր ու միջին բիզնեսի դեպքում դիտակետում միայն վերջիններիս գործունեությունն է, ապա գործարար վերնախավի պարագայում շատ հաճախ նաև նրանց անձն է խոշորացույցի տակ առնվում£ Դրա վերջնարդյունքում նույնիսկ իրե°նք են շահելու. սակայն դրանում նրանք փոքր¬ինչ ավելի ուշ կհամոզվեն£ Պակաս ուշագրավ չէ, որ դժգոհության տարրերով հարուստ ինքնախոստովանություններն (անկախ այն բանից, թե հատկապես ում կոկորդին է օղակն ավելի շատ սեղմվում) ինչ¬որ առումով ճշմարտությունից այնքան էլ հեռու չեն£ Ավելին, նախքան իրավիճակի վերաբերյալ գնահատականներ ներկայացնելը, նախքան խոշորների կանխատեսելի ու մոտալուտ տրտունջը լսելն էլ պարզ է, որ խնդիրը ոչ թե օրենքների տարրական պահանջները չընկալելն է, այլ այն, որ մի քանի տարի առաջ նրանց գործերը հաստատ ավելի լավ են եղել, քան հիմա£ Այսինքն, դժգոհությունն ավելի շատ ընդհանրական բնույթ ունի£ Ի վերջո ճգնաժամային տարի է հաղթահարվել, գնողունակությունն առաջվանը չէ, մրցակիցներ են ավելացել, արտարժույթի կուրսն է շարունակ տատանվել և այլն£ Սակայն հարցերն այս որքան էլ կարևոր, բայց բուն խնդրի` պարտաճանաչ հարկատու դառնալու հետ այնքան էլ չեն առնչվում£ Դժվար չէ վերհիշել, որ դեռ ոչ վաղ անցյալում գործարար վերնախավի տնտեսական գործունեության ինքնակառավարման այնպիսի մեխանիզմներ էին ստեղծվել, երբ ամեն ինչ հայեցողաբար էր որոշվում կամ, ավելի ճիշտ` ոչինչ էլ չէր որոշվում, ու գործարարներն իրենք էլ չէին հասկանում, թե հաշվապահություն կոչվածն ինչի համար է£ Կարճ ասած` անհասկանալի էր մնում պետության հետ հարկային թվաբանության նպատակահար մարության խնդիրն ընդհանրապես£ Եվ կարելի է պատկերացնել, թե ինչ «օղակի» մասին է խոսքը, երբ բարձիթողի իրավիճակին, թեկուզև փուլ առ փուլ, փոխարինելու է գալիս բոլոր օրենքների շրջանակներում տեղավորվող թափանցիկ տնտեսվարման անհրաժեշտությունը£ Այսինքն, ոչ միայն սովորական դարձած զարտուղի ճանապարհներով սեփական գրպաններում մնացած փողերից չբաժանվելու խնդիրն է այս շրջանում հայրենի օլիգարխիային տանջում, այլ նախկին ու ներկա գործելաոճի շրջանակներում առաջանալիք ակնհայտ, բայց անխուսափելի անհամամասնությունը£ Խնդիրն, իհարկե, նաև հոգեբանական կողմ ունի, ինչն էլ խոշորների վերադարձի ճանապարհին սեպի դեր է ակնհայտորեն ունենալու£ Մյուս կողմից էլ` վաղուց են եկել ժամանակները, երբ նման սեպերը շրջանցելը, դրանք չնկատելն ու անտեսելն այլևս անհնարին են դարձել£ Ու թերևս նախկին շրջանցումներն են պատճառը, որ հանրության ու պետության զարգացմանը խոչընդոտող արգելքները քանակապես ավելացել են` որակապես ստեղծելով մի այնպիսի իրավիճակ, երբ երկրորդական թվացող հարցերի կուտակումը լրջագույն գերխնդիրներ է առաջ բերել£ Ի վերջո, հատուկ ընդգծելու անհրաժեշտությունը չկա` փաստելու համար, որ ոչ միայն սեպերն են շատացել, այլ նաև դրանք ժամանակի ընթացքում խորն արմատներ են ձգել£ Սակայն իրողությունն այն է, որ օլիգարխիան օրենքներին ու իր իսկ ստանձնած պարտավորություններին ինքնակամ չի հանձնվում£ Անկախ նրանից, որ բոլորից առաջ հենց իրենք` խոշոր բիզնեսի երևելիներն են լավ գիտակցում` մի օր անպայման կիսաքաոսային գործելաոճին վերջ է տրվելու£ Սակայն խաղը, որ տվյալ դեպքում ժամանակ շահելու հաշվարկների վրա է կառուցվել, դատելով գործադիրի ղեկավարի կտրուկ հայտարարություններից` մոտ է ավարտին£ Թեև խոսքը ոչ այնքան ավարտի, այլ մի նոր սկզբի մասին է, քանի որ այն, ինչը ներկայում է փորձ արվում վերափոխել, առնվազն մեկ տասնամյակ առաջ պետք է տեղի ունեցած լիներ£ :

ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՆՈՐ «ՄԵՂՐԱՄԻՍ»

Անցյալ շաբաթ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները Խարկովում ստորագրեցին մի համաձայնագիր, ըստ որի Սևաստոպոլի ռազմածովային բազան, որը մինչև 2017 թվականը վարձակալական հիմունքներով տրվել էր ռուսական սևծովյան նավատորմին, Մոսկվան կօգտագործի մինչև 2042 թվականը: Սևաստոպոլի ռազմածովային բազայի վարձակալության ժամկետի երկարաձգումն Ուկրաինայում ընդունվեց երկակի:

Հա՞ որ...

ՀԴՄ կտրոնների դիմաց բոնուսների տրամադրման գործընթացը ձախողման եզրին է£ Մոտ մեկ ամիս առաջ Պետեկամուտների կոմիտեն պաշտոնապես հայտարարեց. գումարների բաշխման գործառույթը տրվել է երեք բանկերի և հարկայինի տարածքային կառույցների մոտ քաղաքացիների գիշերային հերթերին վերջ է տրվելու£ Դժվար էր պատկերացնելը, որ կուտակումները հիմա էլ բանկի գրասենյակների շրջակայք են տեղափոխվելու£ Իսկ թե ինչ սկզբունքով ավելի քան քսան հայաստանյան բանկերից նախապատվությունը հատկապես 3-ին («Արարատ», «Հայբիզնեսբանկ» և «Ագրո Կրեդիտ Ագիրկոլ») տրվեց, որևէ հիմնավորման կամ գոնե մեկնաբանության առայժմ չի արժանացել£ Խնդիրն այն է սակայն, որ նշված երեք բանկերը միասին ողջ հանրապետությունում առավելագույնը 60 մասնաճյուղ ունեն, բոլոր մարզերում ներկայացված չեն և ի վիճակի չեն սպասարկել հազարավոր քաղաքացիների£ Մանավանդ` առանց հերթերի£ Այնպես որ, դեռ հարց է, թե հարկայինի գրասենյակնե՞րն են ավելի շատ, թե՞ վերոնշյալ բանկային եռյակինը… Թեև փոփոխությունն առայժմ միայն տպավորություն է թողնում, թե վերջիններիս գործերն աջ գցելու համար է նրանց նման հնարավո րություն տրվել£ «ՀԱՅՓՈՍՏ» ընկերության անունը նույնպես նշվել և նշվում է բոնուսներ տրամադրող կառույցների շարքում, և մեծ էր հավանականությունը, որ հանրապետությունով մեկ տարածված և հարյուրավոր գրասենյակներ ունեցող կազմակերպությունն իսկապես կարողանար սպասարկել կտրոններ ներկայացնող քաղաքացիներին£ Սակայն «Հայփոստի» մասնաճյուղերում պարզվում է, որ կամ տեղյակ չեն իրենց նոր առաքելությանը կամ էլ խոստովանում են, թե իրենց պարագայում այդ գործընթացն ավելի ուշ է սկսվելու£ Որոշակի ժամկետ բնականաբար չի նշվում£ Այս իրողության վերաբերյալ Պետեկամուտների կոմիտեն, սովորության համաձայն, որևէ մեկնաբանություն չի ներկայացնում£ Իսկ թե ինչու է սառեցվել հարկայինի և փոստային կառույցի նախնական համաձայնությունը, առայժմ որևէ մեկին հայտնի չէ£ ՄԵԾ է հավանականությունը, որ այն մինչև° անգամ քաղաքական ենթատեքստ ունենա£ «Հայփոստը» նույնպես համարվում է այն բազմաթիվ կազմակերպություններից մեկը, որտեղ երկրորդ Նախագահը մասնաբաժին ունի£ Ուստիև հարկայինի հրապարակային համագործակցությունը Քոչարյանների ընտանիքի հետ կարող է նաև ոչ այնքան ցանկալի տարբերակներով դիտարկվել ու գնահատվել£ Իր հերթին ՊԵԿ ղեկավար Գ. Խաչատրյանի գլխին վաղուց են մութ ամպեր կուտակվել, այն էլ` իր իսկ «ջանքերով»£ Եվ ում¬ում, բայց նրա նման մազից կախված պաշտոնյային նոր սկանդալներ հաստա°տ պետք չեն£ Թեև տվյալ դեպքում ոչ Գ. Խաչատրյանը, ոչ էլ առավել ևս նրա հետագա պաշտոնավարման հեռանկարները բոլորովին էլ կարևոր չեն£ Խնդիրն այն է, որ բոնուսների տրամադրման գործընթացը ՊԵԿ կամակոր գործելաոճի արդյունքում նորից է ձախողման շեմին հայտնվել£ Գործընթացը, որը տևական ժամանակ կարևորվում և խրախուսվում է, անկազմակերպ մոտեցումների արդյունքում կարող է նաև փակուղում հայտնվել` քաղաքացիներին ստիպելով ընդհանրապես հրաժարվել ՀԴՄ կտրոն պահանջելուց ու կուտակելուց£ :

Թուրքական հավակնություններ

ՎԵՐՋԻՆ մի քանի տարիների ընթացքում արտաքին քաղաքականության ոլորտում Թուրքիայի ձեռնարկումները, թերևս թույլ են տալիս ենթադրել, որ այդ երկիրն աշխարհաքաղաքական որոշիչ գործոն դառնալու հավակնություններ ունի£ Նա ջանում է առայժմ Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում մեծացնել իր ազդեցութ յունը£ Տարածաշրջանում ունեցած կարգավիճակի ամրապնդման առաջին քայլ էր, թերևս, 2008 թ. ռուս¬վրացական հնգօրյա պատերազմի առիթով վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի բարձրաձայնած Կովկասյան կայունության հարթակի ստեղծման գաղափարը£ Իսկ մեկ տարի անց` աշնանը, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն «Արդարություն և զարգացում» կուսակության հավաքում հայտարարեց, որ ներկայիս Թուրքիան Օսմանյան կայսրությունից ժառանգություն ունի. «Մենք նոր օսմաններ ենք և ստիպված ենք զբաղվել հարևան երկրներով»£ Ըստ էության Դավութօղլուն խոստովանում էր, որ Թուրքիան արտաքին քաղաքականության նոր կուրս է որդեգրել£ Իհարկե, նոր արտաքին քաղաքականության անցումն անաղմուկ չեղավ. սրվեց ներքաղաքական պայքարը իշխող հիշյալ կուսակցության և քեմալական զինվորականության միջև£ «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության բացահայտման ու դրան անդամակցող բարձրաստիճան սպաների դեմ հարուցված դատավարություններն այդ ներքաղաքական պայքարի արտահայտությունն են£ Դավութօղլուն հայտարարեց արտաքին նոր քաղաքականության կարգախոսը` «Զրո խնդիր հարևանների հետ», ինչը պետք է որ շոյեր միջազգային հանրության ականջները£ Իսկ ընթացիկ տարվա ձմռանը Թուրքիայի արտգործնախարարը Եվրամիության օրինակով առաջարկեց ստեղծել Եվրասիական միություն£ Ի դեպ, դրանից գրեթե մեկ տարի առաջ Էրդողանն էլ հայտարարել էր, թե հետագայում Թուրքիան մտադիր է հրաժարվել Եվրամիությանն անդամակցելուց£ Այս հայտարարության ֆոնին Անկարան կարծես լսեցնում էր, որ Եվրամիությանն իր անդամակցության հարցն արդեն շատ է ձգձգվում£ Այս համատեքստում կարելի է ընկալել Եվրասիական միության, իսլամական երկրների համար ընդհանուր դրամական միավորի, պաշտպանական` ռազմաքաղաքական համակարգ ստեղծելու մասին առաջարկությունը£ Թուրքիան հույս ունի, որ այս նախագիծն իրականացնելու պարագայում, որպես դրա հեղինակ ու նախաձեռնող, կմեծանա իր դերն ու ազդեցությունը մահմեդական աշխարհում£ Այսօր Թուրքիայում շատերն են արևմտյան արժեքներից (ժողովրդավարություն, մարդու իրավունքներ) գերադասում կայսերական` օսմանյան անցյալն ու ազգայնամոլությունը£ Միևնույն ժամանակ թուրք հասարակության մի զգալի հատվածի համար (մտավորականներ, գործարարներ) առաջնահերթ է մնում Եվրամիությանն անդամակցելը£ Այսինքն, ներկայումս թուրք հանրությունը գտնվում է երկընտրանքի մեջ. կա°մ դեպի Եվրոպա, կա°մ դեպի Արևելք£ Վերջին մի քանի տարիներին Թուրքիայի քայլերը, թերևս, վկայում են, որ նա հակված է երկրորդ ուղղությամբ ընթանալուն` դեպի Արևելք£ Անկարան հարաբերությունները կարգավորեց Սիրիայի հետ, փորձում է միջնորդական առաքելություն ստանձնել Մերձավոր Արևելքում առկա հակամարտություննե րում£ Դրանց կարգավորման գործընթացում միջնորդի դեր կատարելով, տարածաշրջանում Թուրքիան հնարավորություն կարող է ստանալ` մեծացնելու իր` որպես տարածաշրջանում հաշտարարի ազդեցությունը, ամրապնդել դիրքերը£ Ուշադրություն դարձնենք, որ խոսքն էներգակիրներով հարուստ տարածաշրջանի մասին է£ Եվ բոլորովին էլ պատահականություն չէ, որ հռչակելով «Զրո խնդիր հարևանների հետ» արտաքին քաղաքական կարգախոսը, Թուրքիան շահագրգռություն է ցուցաբերում այս տարածաշրջանում իր հարևան երկրներում խաղաղության պահպանմամբ£ Այստեղ կայունությունը բխում է Թուրքիայի շահերից£ Նրա աշխարհագրական դիրքը խիստ նպաստավոր է` դեպի Եվրոպա տարածաշրջանից էներգակիր ների առաքման գործում տարանցիկ կարևոր դերակատարում ունենալու համար£ Այս հանգամանքը, իսկապես, կարող է նպաստել թե° մահմեդական աշխարհում, թե° տարածաշրջանում Թուրքիայի դիրքերի ամրապնդմանն ու հզոր պետություն դառնալուն, թե° աշխարհաքաղաքականության մեջ շատ ավելի լրջագույն գործոն դառնալուն£ Բայց մյուս կողմից էլ այս ամենը կարող է դուր չգալ Միացյալ Նահանգներին, Ռուսաստանին և վերջապես Եվրամիությանը£ Հատկապես վերջինը բոլորովին էլ ուրախ չի լինի Թուրքիայի հաջողություններով£ Խնդիրն այն է, որ եվրոպական երկրներն այսօր արդեն լուրջ խնդրի առջև են կանգնած` ժողովրդագրական առումով. այդ երկրներում գնալով աճում է մահմեդականների, որոնց մեջ նաև թուրքերի թվաքանակը£ Թերևս, նաև սա է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության ձգձգման պատճառնե րից մեկը£ Եվ հիշյալ երկրների հակազդեցությունը հնարավոր է` նույնքան զսպիչ դեր խաղա Թուրքիայի հզորանալու հարցում£ Մանավանդ` Միացյալ Նահանգները կարող են ցանկացած պահի օգտվել Իսրայելի հետ Անկարայի ունեցած վեճից` Թելավիվին լարելով վերջինիս դեմ£ Պակաս հակաթուրքական գործոն չէ նաև հայկական հարցը£ Այսինքն, մասնավորապես Վաշինգտոնն Անկարային վերահսկելու և նրան իր քաղաքական ուղեծրում պահելու իրական լծակներ ունի£ Այս ամենով` իր դիրքերն աշխարհաքաղաքականության մեջ ամրապնդելու Թուրքիայի հավակնություններն ու նրան սպառնացող մարտահրավերներն առաջիկայում հետաքրքիր զարգացումներ են խոստանում£ :

ՓՈՐՁԸ ՓՈՐՁԱՆՔ

Հաջողություն էր հասունանում կարծես, բայց զարգացումները պտուղ չտվեցին ու ընդհատվեցին: 2008-ի սեպտեմբերին Մոսկվայում նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությամբ ու Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Երևան այցելությամբ նշանավորված Հայաստան-Թուրքիա հրապարակային բանակցությունները դադարեցվեցին:

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Երբ Ուկրաինայում և Ղրղզստանում «գունավորները» պարտվեցին Ծաղիկ ցանեց, յոնջա հնձեց Ամերիկան, Նարինջ բերեց, ծիծակ տարավ Ամերիկան, Սիրով եկավ, սրով ընկավ Ամերիկան£ Ինքն իրենից փախչել չի կարող Եթե Թուրքիան շարունակի ջարդել բոլոր «հայելիները», հետո «ջրհոր» է որոնելու, որ սեփական դեմքը տեսնի£ Նոր հարկատեսակի առիթով Հարուստները նախազգուշացրել են, որ եթե ՀՀ կառավարությունը որոշի շքեղության հարկ գանձել, բոլորը կփորձեն անշուք երևալ£ Արդյունքում կունենանք «գեշ» երկիր£ Վարչապետը հակադարձել է ժողովրդին ասույթով` «լավ է գեշ լինել, քան` ...»£ «Մարդակերությունը» բացառվում է Ինչպես տասը տարի շարունակ, այնպես էլ այսօր, երբ ընդդիմությունը հաջողության հասնելու հույսը կորցնում է, շրջանառության մեջ է դնում իշխանության վերնախավում «իրար միս ուտելու» անխուսափելիության վարկածը£ Ըստ որոշ լուրերի` պետական էլիտան այս անհեթեթ տրամաբանության ակունքը համարում է ոչխարների անհետացումը երկրից, տավարի մսի գների թանկացումը, խոզի ժանտախտի տարածումը£ Ըստ այդմ, կառավարությունից հայտնում են` «Մենք անասունների մսի բավարար պաշարներ ունենք, պարոնայք և հետո մեր «միսը» հեչ ուտելու չի. մենք էլ պապուաս չենք»£ Իբր թե «մոռանում» են` իրականում հավերժացնում են Զարմանալի ու զավեշտալի մի իրողություն է ի հայտ եկել մեր լրատվական դաշտում£ Յուրաքանչյուր օր, բավական շատ թերթերի` նույնիսկ անուղղելի ծույլ լրագրողները չեն ալարում գրել Ռ. Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին£ Իսկ այդ նյութերի գլխագրերը` «Մոռանալ Հերոստրատին», ապշեցնող պարադոքսի գլուխգործոց են «ստեղծում»£ Այդքան ասել-խոսել¬գրելուց հետո, էլ մոռանա՞լ կլինի£ Ալիևի «բանաձևը». մենք+մենք+ևս մեկ «մարդակեր» երկիր Ըստ ադրբեջանական աղբյուրների` Ալիևը խիստ դժգոհ լինելով Մինսկի խմբում համանախագահող երկրներից (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) առաջարկել է իր «ձևաչափը». ըստ որի միջնորդի դերը ստանձնելու են Թուրքիան, Հյուսիսային Կիպրոսը և Նոր Գվինեան` հանձին մարդակեր պապուասների£ Հատուցման մոտեցումը նախազգող թուրքերի տրտունջը Եգիպտական բուրգերն էլ թե փոշի դառնան Մեկ է, հայերից էլ պրծում չկա£ Աշխարհն` աշխարհով, ՀՅԴ¬ն իր ուրույն ոճով Իսլանդական հրաբուխը հեչ£ Իսկ ահա հայկական «հրաբուխը» Ստամբուլը դարձնելու է հավերժական գորշ ամպերի ծով£ Երբ մտածելակերպը «ողջ» չէ «Ողջամիտ ժամկետ». ժամկետ բառը` ոչինչ, իսկ ահա ողջամիտ հոմանիշը կարելի էր օգտագործել միայն ողջամիտ պետության, ողջամիտ ժողովրդի, ողջամիտ իշխանությունների հետ հարաբերվելիս£ Ահա մեր իշխանությունների միակ սխալը, որն ուղղվեց£ Պանիկովսկու շիրիմի մոտ Բենդերի ճառի նմանությամբ Բարոյական պետությո՞ւն է արդյոք Թուրքիան£ Ո°չ£ Այն նախկին հողագող է£ Իր ամբողջ պատմությունը «կերտեց» ուրիշ պետությունների հաշվին£ Եվ այդ պետությունները չներեցին նրան£ «Հայացքների» տվյալ հակասությանը Թուրքիան «չդիմացավ»... Վերջ£ Բայց սա վերջն է առաջին սերիայի... ՀՀ Նախագահի ուղերձի ենթատեքստը Մենք չենք կարող խոսել մի պետության հետ, ով իր խոսքի տերը չէ£ Ավելի պարզ ասած` խոսել դեռևս չի «սովորել»£ Ընդամենը գործել է... խիստ միակողմանի... մերկ յաթաղանով... ցեղասպանության «ոճով»£ :

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ

n Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ շարունակում են ստահոդ, կեղծ տեղեկություններ տարածել հայ-ադրբեջանական սահմանագոտու տարբեր հատվածներում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմը խախտելու և ադրբեջանական դիրքերը գնդակոծելու վերաբերյալ:

Տուժելու է կրկին Ադրբեջանը…

Երբ խոսքը վերաբերում է ադրբեջանական քարոզչամեքենայի հնարքներին, ապա կարիք չկա տրամաբանություն որոնել նրանց «փաստարկներում»: Այսպես` իրենց համար լիովին արդարացված է, որ երկրի նախագահն ու նախարարը ի լուր աշխարհի «ավետում են» ռազմական ծրագրերի, սպառազինության մասին, որով պատրաստվում են խոցել «ցանկացած նպատակակետ Հայաստանում»:

ՄԵՐ ԿՌԻՎԸ ՎԱՂՈՒՑ Է ՍԿՍՎԵԼ

Ազատամարտիկներ Արկադի ՇՀՈՅԱՆԸ, Եղիազար ԵՐՈՅԱՆԸ, Գեղամ ՍԱՔԵՅԱՆԸ ծնվել են 1962 թ. Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում: 93-ի մայիսին զինվորագրվելով «Լճափ» ջոկատին, մասնակցել են Արցախյան պատերազմին:

«ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄ» Հակագործողություն

Այնպես էր ստացվել, որ ծառայում էի գնդի շտաբում և օգնում էի շտաբի պետին (շտաբում կար մեկ սերժանտի հաստիք)£ Ծառայության բերումով տեղեկանում, մշակում և փոխանցում էի զանազան տեղեկություններ` այդ թվում գաղտնի£ Հերթական տեղեկատվությունը համընկավ այն օրվա հետ, երբ զորամասի պատասխանատուն էր շտաբի պետը` փոխգնդապետ Ժ. Ավետիսյանը£ Ռադիոհետախուզությունից հայտնում էին, որ հակառակորդի հաղորդումները որսալուց ֆիքսվել է ծածկագրված հրահանգներ, որի վերծանումից պարզվել է, որ թշնամին դիվերսիոն գործողություն է իրականացնելու մեր թիկունքում£ Տվյալ դեպքերում զորամասի պատասխանատուն զեկուցում է վերադաս հրամանատարությանը և ձեռնամուխ է լինում որոշումները իրականացնելուն£ Արդեն նշեցի, որ պատասխանատուն շտաբի պետն էր` զորամասի երկրորդ դեմքը£ Վերջինս գաղտնի խորհրդակցություն հրավիրեց` քննարկելով հակագործողության մանրամասները£ Որոշվեց մարտական հենակետերում ուժեղացված ռեժիմի չանցնել և թույլ տալ հակառակորդի դիվերսիոն խմբի ներթափանցումը, որպեսզի ձերբակալվեն ու հետագայում փոխանակվեն մեր գերիների հետ£Հակահետախու զությունն անցավ գործի£ Զորամասի հերթապահին հատուկ հրահանգ չտրվեց, և գնդում, ըստ կարգի, հայտարարվեց քնի ժամ£ Ես շտաբի պետից հրահանգներ ստացա և մեկնեցի պաշտպանական շրջանի հրամանատարական դիտարկման կետ£ ՀԴԿ հերթապահին փոխանցեցի հրահանգներ և զեկուցեցի, որ օգնելու եմ նրան£ Հրամանատարական կետը գտնվում էր երկրորդ գծում և վերահսկում էր առաջին գծի մարտական ծառայությունը£ Հրամանատարական կետի և առաջին գծի միջև կապ էր ապահովում կապի N հենակետը£ Ես կապի եմ դուրս գալիս և կապավորին հրահանգում եմ կապ հաստատել N դիրքի հետ. բայց հեռախոսից այն կողմ լսվեցին կրակոցներ, ու կապավորի հետ կապս ընդհատվեց£ Իմ կանչերը մնացին անպատասխան£ Կապվեցի շտաբ և զեկուցեցի... ու քարացա. կապի նույն հենակետում տվյալ պահին ծառայություն էր իրականացնում եղբայրս£ Շտաբի պետից թույլտվություն խնդրեցի մեկնելու կապի N հենակետ, սակայն կտրուկ մերժում ստացա և հետ կանչվեցի շտաբ£ Գիշերը կիսվել էր£ Հաղորդակցությունը կապի N հենակետի հետ վերականգնված չէր£ Հակառակորդի հետախույզներն անցել էին շփման գիծը£ Ես այլևս ինձ չէի տիրապետում, քանի որ եղբորիցս լուր չունեի£ Շտաբի պետին խնդրեցի թույլ տալ դիրքեր մեկնելու, սակայն դարձյալ մերժեց£ Ես որոշեցի ինքնագլուխ գնալ, բայց շտաբի պետը զինվորական դատարանին հանձնելու սպառնալիքով ինձ հրամայեց չգնալ£ Հետո, տեսնելով իմ հոգեվիճակը, նա ասաց` լա¯վ£ Ես ուրախացա, բայց նույն պահին հիասթափվեցի£ Նա մոտեցավ չհրկիզվող պահարանին, վերցրեց ատրճանակը, ապա կարգադրեց, որ պատրաստեն մեքենան£ Շտաբի պետը մեկնեց դիրքեր£ Անցավ տանջալի երկու ժամ£ Ռադիոկապով շտապ բուժօգնության կանչ ստացվեց. բուժօգնությունը պետք էր կապի N հենակետին£ Զորամասի հերթապահից ստացա ինձ ամրակցված զենքը և բուժկետի «ձԸի»¬ով գնացի դիրքեր£ Ճանապարհի կեսն անցել էինք, երբ հրահանգվեց կանգ առնել և մեքենայի լույսերն անջատել£ Սա արդեն նյարդեր փորձելու հրաման էր, մեքենայից դուրս եկա և ուզում էի ոտքով առաջանալ, սակայն բժիշկն աղերսեց, որ «գլխին չսարքեմ»£ Ստիպված վերադարձա զորամաս£ Ապրումներս ու ենթադրություններս աննկարագրելի էին£ Լույսը բացվեց£ Շտաբի պետը վերադարձավ և տառապալից գիշերից հետո «արձակուրդ» տվեց ինձ` բարձրանալ դիրքեր և տեսնել եղբորս£ Թեև հակագործողությունը մասամբ էր ստացվել, բայց ես ուրախ էի եղբորս, ոտքը կոտրած կապավորի, խրամատներում կանգնած զինվորների, շտաբի պետի համար, ով ինձ թույլ չտվեց, բայց ինքը գնաց... Իսկ ի՞նչ էր կատարվել գիշերը. եղբայրս կապի N հենակետից 150-200 մետր հեռավորության վրա վերականգնելիս է եղել մարտական հենակետի հետ կապի կտրված լարը£ Մթության մեջ նշմարում է ստվերներ, նշանաբառ է հարցնում և պատասխան չստանալով կրակահերթ է բացում£ Տնակում գտնվող զինվոր¬կապավորը լսելով կրակոցները` դուրս է գալիս և վազելու ընթացքում ընկնում է տանկային խրամատի մեջ ու կոտրում է ոտքը£ Շտաբի պետը հանդիպում է մեր հետախույզների հետ և զգալով, որ թշնամին շփման գիծն անցնելուց հետո ուղղությունը փոխել է` շտապում են կապի N հենակետ, գտնում են ոտքը ջարդված կապավորին և բուժօգնություն են պահանջում, սակայն հետո, հակագործողության իրավիճակից ելնելով, հետաձգում են «վիրավորի» տարհանումը£ Եղբայրս մոտակա մարտական N հենակետից օգնություն է խնդրում, և հակառակորդի հետախույզներին ստիպում են բացահայտվել ու փոխհրաձգության բռնվել£ Մեր հետախույզները մոտենում ու ուժեղացնում են կրակը£ Թշնամին պաշտպանվելով նահանջում է£ Վիրավոր հակառակորդը գերի է հանձնվում, սակայն վիրահատության ժամանակ մահանում է£ Ամեն ինչ լավ էր ավարտվել` շտաբի պետի գործողությունների շնորհիվ, որը ցավոք չեմ կարող նկարագրել£ Հ. Գ. Այս նյութը հրապարակելով` ուզում եմ հարգանքի հավաստիք հայտնել փոխգնդապետ Ժորա Ավետիսյանին, ով այն ժամանակ ուներ քառասուն տարիների սպայական փորձ և մասնագիտական բարձր հատկանիշներ£ Ընդամենը պետք է սրտացավ մոտեցում Վեհաշուք արտաքինով ու նրբագեղ կազմվածքով մի գեղեցկուհի, ով չնայած տարիների աննրբանկատությանն ու ժամանակի անողոքությանը, շարունակում է գերել անցորդներին…Ահա այսպես, Ստեփանակերտի կենտրոնում հաստատված մի շինություն, որի պատերը չնայած խամրել էին ջերմության կարոտից, որի դռների ճռռոցը կարծես թե աղաղակում էր անարժան վերաբերմունքի ցավից, շարունակում էր խորհդավոր մի ուժով դեպի իրեն ձգել հատուկենտ սիրահարներին` արվեստի սիրահարներին, քանի որ այստեղ է տեղակայված արվեստի դարբնոցը` մշակույթի տունը… 1938 թվականին Երևանից Ստեփանակերտ է հրավիրվում երիտասարդ բալետմայստեր Սերգեյ Խաչատրյանը:

10 տարի` 19-ամյա ռասիստին

Արկանզասցի Պոլ Շլեսելմանը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել` Բարաք Օբամայի դեմ մահափորձ նախապատրաստելու համար (տեղեկացրել է Associated Press¬ը)£ Իր ռասիստական հայացքներով հայտնի 19-ամյա պատանին նախկինում իրեն մեղավոր է ճանաչել` սպանություն կատարելու նպատակով ապօրինի զենք ձեռք բերելու գործով£ Շլեսելմանն ու նրա 21 տարեկան հանցակից Դենիել Կովարտը Թենեսիից, ծրագրել էին սպանել 88 և գլխատել 14 սևամորթ ամերիկացիների, դրանից հետո էլ` վերացնել այն ժամանակ դեռևս ԱՄՆ¬ի նախագահի թեկնածու Օբամային£ Նրանց այդ ծրագիրը 2008¬ի հոկտեմբերին խափանել է ոստիկանությունը` ձերբակալելով նրանց£ Արդեն ներկայացվել է մեղադրանք. հանցանք գործելու մտադրութ յունն առաջինը խոստովանել է Պոլը, հետո` նաև Դենիելը£ 5,5 միլիոն` 2009¬ին Ինչպես անցյալ շաբաթ` հարկային հայտարարագրերի ներկայացման օրը, հաղորդել է Սպիտակ տան մամլո ծառայությունը` Բարաք և Միշել Օբամաներն անցյալ տարի վաստակել են 5,5 միլիոն դոլար£ - Նախագահը և առաջին տիկինը միասնական հայտարարագիր են ներկայացրել ու տեղեկացրել են, որ իրենց եկամուտները 2009¬ին կազմել են 5 միլիոն 505 հազար 409 ԱՄՆ դոլար£ Եկամուտների մեծ մասը ստացվել է Նախագահի գրքերի վաճառքից£ Ընտանիքը վճարել է 1 միլիոն 792 հազար 414 դոլար եկամտահարկ,¬ նշվել է հաղորդագրության մեջ£ Օբամաներն ասել են, որ 329 հազար 100 դոլար տրամադրել են բարեգործական 40 կազմակերպությունների£ Փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի և նրա կնոջ` Ջիլլի եկամուտները զգալիորեն զիջում են երկրի թիվ 1 զույգի եկամուտներին. - 2009¬ին նրանց համատեղ հասույթը կազմել է 333 հազար 182 դոլար£ Բայդենները 71 հազար 147 դոլար եկամտահարկ են վճարել£ Բարեգործություններին նրանք նվիրաբերել են 4 հազար 820 դոլար,¬ նշված է փաստաթղթում£ Կաշխատեն միայն ծխողները Շվեդական Մալմե քաղաքի ինժեներական գրասենյակի 7 աշխատակիցներ հեռացվել են աշխատանքից` չծխելու պատճառով£ Ընկերության տերը` Յոն Ալեքսանդեր սոնը, մոլի ծխող է£ Եվ երբ ենթակաների մի մասը պահանջել է ծխելն արգելել գրասենյակում, Յոնը որոշել է հրաժեշտ տալ ոչ թե սիգարետներին, այլ դրանք չսիրող աշխատակիցներին£ Վճռական շվեդը հայտարարել է, որ հոգնել է այն մարդկանցից, ովքեր առաջնորդվելով «առողջ կենսակերպ» նորաձևությունից, կարգին մարդկանց ստիպում են հրաժարվել իրենց սովորույթներից£ Յոնի կարծիքով` չծխողներն ավելի վատ են աշխատել ու ավելի հաճախ են արժանացել այցելուների կշտամբանքին, քան ծխողները£ Գործից հեռացվածները դատարան են դիմել, բայց բոլոր ծխող շվեդները ստորագրություններ են հավաքում` ի պաշտպանություն Յոնի£ :

Մշակութային «արևահարում»

Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանի մատույցներում վաղուց չէր տեսնվել մտավորականների այսպիսի հոծ բազմություն£ Վերջին տարիներին մշակութային առօրյայի աշխուժացման կերպարվեստային պարբերական լիցքերի ցայտում¬ընթացիկ ցուցահանդեսների «բնօրրան» դարձած Ազգային պատկերասրահում, ապա վերաբացված Նկարչի տանն էին միայն կայանում հրապարակային հանդիպումները անհատ ստեղծագործողների և կերպարվեստասեր հասարակայնության£ Վաղուց իրենց արվեստանոցների մեծածավալ բովանդակությամբ չէին ներկայացվել անցյալ դարի 60-ականներին խրուշչովյան «ձնհալից» սկիզբ առած ապագաղափարախոսական այլախոհական գեղագիտական շարժման այս 3 հավատավորները` այժմ ժողովրդական նկարիչներ Ռոբերտ Էլիբեկյանն ու Արա Շիրազը, կերպարվեստագետ¬մանկավարժ Էդուարդ Խարազյանը£ Սրված հետաքրքությունը «60-ականների» յուրատիպ եռանկարի ցուցադրության նկատմամբ պայմանավորված էր մի կարևոր հանգամանքով ևս. հարգանքի տուրք էր մատուցվում երջանկահիշատակ արվեստագետ Հենրիկ Իգիթյանի պատկառելի վաստակին արդի հայ մշակույթի կապանքազերծված զարգացման մեջ£ Հայաստանի և սփյուռքի անվանի կերպարվեստագետներին մի հարկի տակ մեկտեղելու նրա ջանադրությամբ է 1972¬ին (փաստորեն, «բռնապետության» օրոք) հիմնադրվել Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը` միակը հնարամտորեն փլուզված Խորհրդային Միության ամբողջ տարածքում£ Կազմակերպչական անհեռատեսությամբ հաճախ միախառնվելով` մշակութային բազում միջոցառումներ, «ակամա», հարկավոր հարգանքի և ուշադրության չեն արժանանում. անհնար է միաժամանակյա ներկայությունը զուգահեռ իրագործվող նույնիսկ ամենակարևոր նախաձեռնություններին, առավել ևս` դրանց պատշաճ լուսաբանումն ու արժևորումը£ Բացման արարողության անիմաստ երկարաձգմամբ հանդիսավորության իսպառ բացառումը, սակայն, արևահարվող ներկաներից ոչ ոք չէր ակնկալում£ Նախատեսված բարձրամեծար շուքից բնականոն զրկված (ՀՀ վարչապետն ու մշակույթի նախարարը, ինչ խոսք, ի զորու չէին իրենց անմիջական մասնակցությամբ պատվել միևնույն ժամին Ազգային պատկերասրահում և այստեղ բացվող պատկերահանդեսները) կերպարվեստատոնին հրավիրվածները, ի վերջո, խուռներամ ներխուժում են թանգարան£ Մի պահ հապաղում են նեղլիկ նախասրահում վաճառվող կատալոգի մոտ, սեղանիկից որպես հուշ վերցնում համատեղված ցուցահանդեսի բացման հրավիրատոմսը (չնկատեցի, որ մեկնումեկը 8 հազար դրամով ձեռք բերեր պետպատվերով հրատարակված կատալոգը) և փորձում բազմամարդ սեղմօղակում հնարավո րինս տպավորվել 1970¬ից Հայաստանի Նկարիչների միությանն անդամագրված ու պատկառելի ստեղծագործական ճանապարհ անցած արվեստագետների ցուցադրած աշխատանքներով (կրկնայցը, որպես կանոն, անխուսափելի է, եթե մտադիր ես լիարժեք գաղափար կազմել)£ :

Հոգեվիճակների վրձնաբեմադրություն

Կենսական որոշ հանգամանքների բերումով Ռոբերտ Էլիբեկյանին կարելի է Էդուարդ Խարազյանի բախտակիցը համարել£ Ծննդավայր Թբիլիսիից տեղափոխվել է Երևան, մասնագիտացել գեղարվեստաթատերականում (ճիշտ է, ոչ քանդակի, այլ գեղանկարչության բաժնում), մասնակցել բազմաթիվ հանրապետական, միութենական ու միջազգային ցուցահանդեսների, ձևավորել մի շարք կինոնկարներ ու թատերական ներկայացումներ, միևնույն ժամանակ ՀՆՄ քարտուղար ընտրվել... Ի տարբերություն Խարազյանի, ով միայն 1 պարգևատրում է արձանագրել երկարամյա տարեգրության մեջ` Իրանի թատերական միջազգային փառատոնի (2004 թ.) ոսկե մեդալը, Էլիբեկյանը արժանացվել է պետական մրցանակի (1981 թ.), «Մովսես Խորենացի» շքանշանի (2001 թ.), Հայաստանի ժողովրդական նկարչի պատվավոր կոչման, ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակի (Աղասի Այվազյանի «Չարենցի ուղղիչ տունը» պիեսի բեմադրության և զգեստների ձևավորման համար - 2005 թ.)£ Նրա մուտքը արդի հայ կերպարվեստ 1966¬ին Երևանի Ճարտարապետի տանը բացված առաջին անհատական (Սեյրան Խաթլամաջյանի հետ միասին) ցուցահանդեսի բացմանը ազդարարել է Մարտիրոս Սարյանը£ Ծանոթ լինելով հայտնի թատերագործիչ Վաղարշակ Էլիբեկյանի որդու` Ռոբերտի բեմանկարչական տասնյակից ավելի աշխատանքներից շատերին` թիֆլիսահայի արտիստիկ խառնվածքով ակնառու «Երկու կերպար ինտերիերում», «Թռչունով պարմանուհի», «Դերասանուհի», «Կիսադեմ» կտավների ինքնատիպ արտահայտչականութ յամբ եմ առավել հրապուրվում£ Հյութեղ գույների խառնիճաղանջում այլ գործերի («Միստերիա», «Մարի», «Երաժշտական տեսիլք», «Միրաժ», «Իրան») խճողված ինչ¬ինչ պատկերներ եմ գտնում` դժվարանալով երբեմն կապակցել միմյանց ընդհանուրի համատեքստում£ Ինչպես, ասենք, «Պատուհանի մոտ», «Մարմնաձևեր տարածության մեջ», «Ճիչ` Ջուղա», «Ողբ» 1 և 2, «Կրկես», «Ռեքվիեմ...» նկարներում£ Այդուհանդերձ, ընդհանուր տպավորությամբ, Էլիբեկյանի թանձրացայտ, միտումնավոր խճողված գունապատկերներում տարբեր հոգեվիճակների վրձնաբեմադրությունն է որոշակիանում, երբ որսում ես շահեկան դիտանկյունը դրանց կերպավորման ընկալման£ ...Առանձնապես շենշող նորահայտնություններ չգտած այցելուների շուտով հեռանալուց հետո, սկսնակ արվեստագետների փոքրիկ խմբով կրկին շրջելով ժամանակակից արվեստի թանգարանի ցուցասրահներում` համոզվում ենք մի պարզ ու անհերքելի ճշմարտության մեջ£ Անսահմանափակ ազատությունը, որի իրավունքը նվաճելու համար հախուռն համառությամբ ընդվզում էին «60-ականները», կերպարվեստի անգերազանցելի բարձր նվաճումների ակնկալվող համաստեղությունը այդպես էլ չձևավոր եց£ Հատուկենտ գեղաշնորհ դրսևորումները (շատերը փոշիացրին իրենց բնատուր շնորհները հենց գաղափարական ապակողմնորոշմամբ) ժամանակի ընթացքում կատարելության մի նոր նշաձող այդպես էլ չապահովեցին£ Հետխորհրդային «դեմոկրատական» համակարգի, իբր, ընձեռած բացարձակ ազատությունը հզոր աղբյուր չդարձավ տաղանդավոր ստեղծագործական երկունքի, որի արգասաբերությամբ իրականում կարելի կլիներ կայուն լծակներ ստեղծել համընդհանուր հոգևոր-մշակութային, սոցիալ-տնտեսական հետընթացը կասեցնելու£ «Մասսայական արվեստի» անարգել ծաղկունքը դեռ երկար պարարտ հող կգտնի մեզանում£ Ապավինենք ժամանակի անվրեպ «գրաքննությանը». որքա¯ն կուռքեր են վայր իջել փառքի պատվանդաններից, որքա¯ն գլուխկոտրուկներ շուտով կորցրել գլուխգործոցի սին ու փքուն համարումը... :

Ինքնարտահայտման այլազան դրսևորումներ

Հայացք նետելով աջ անկյունում տեղադրված «Նամակ Օննիկին» հորինվածքին` այցելուները խորհրդանշական իմաստավորումն են զուգահեռում մտապատկերում դաջված «ցանկությունների իրականացման» թփերի հետ, որոնց կարելի է հանդիպել եկեղեցամերձ տարածքներում հայկական մարզերի£ Արա Շիրազի կերտած մի շարք հուշարձաններով (Զորավար Անդրանիկ, Ալեքսանդր Մյասնիկյան, Տիգրան Պետրոսյան) ու մահարձաններով (Սարոյան, Փարաջանով, Շիրազ, Կապուտիկյան) արձանագոր ծի նրա անզուգական վարպետությամբ հմայվածները, ովքեր կարոտ էին ստեղծագործության հետ հավաքական այս հաղորդակցությանը, դժվարանում են «քանդակ» որակումը տալ այս կարգի մոդեռն ոճավորմամբ հորինվածքներին («Ռելիեֆներ», «Ինֆարկտուս», «Երեք գամ», «Արքայազն», «Արքա»)£ Այդուհանդերձ, խորապես զգացվում են վաղամեռիկ եղբոր` Սիփանի կորստյան ցավը զուսպ արտահայտող մի քանիսից (հատկապես` «Ռեքվիեմ…»¬ից)£ Բանաստեղծների ընտանիքում, 1915¬ի մեծ կոտորածի մասին տատի պատմություններով աշխարհընկալման հիմքերը դրած արվեստագետի ներաշխարհում պետք է, որ խորն արմատներ ձգեին հայի ճակատագրի գենետիկ դառնությունները` հասունանալուն համընթաց վերապրվելով` ինքնարտահայտման ուրույն դրսևորումներ ի հայտ բերեին£ Ռոբերտ Էլիբեկյանի, Երվանդ Քոչարի, Վիլյամ Սարոյանի, Էդուարդ Խարազյանի, Պաբլո Պիկասոյի դիմաքանդակների նրբահմուտ, կենդանի բնութագրականությամբ շրջանցում են «իրանների» («Իրան», «Ստատիկ իրան», «Թեք իրան») անհրապույր աղճատումները£ «Թագավորի մահը», «Աստծո ձեռք», «Պանդուխտ» տարանյութ կերտվածքներում որոշակի խորհրդապաշտական բովանդակային ընդհանրացումներ որսում£ Տարբեր «իզմ»¬երի խաչաձևումները Արա Շիրազին ներկայացնող 2 տասնյակից ավելի տարարվեստ գործերում, կարծում եմ, կոնկրետ արգասիքն են «60-ականների» մշակութային սերնդի հախուռն ձգտման` ճեղքելու սոցիալիստական ռեալիզմի հաստատած ստեղծագործական հիմնապատնեշը£ Իրականում այն օրինաչափորեն երևան է գալիս բոլոր ժամանակներում, արարչական ասպարեզում նոր հերթափոխի հայտնվելով, կարծրացած արտահայտչամիջոցները գունեղացնելու, հեղափոխելու հոգևոր պահանջով£ Երկար սպասված հրապարակային այս հանդիպմանը, ծննդյան 70-ամյակի նախօրեին, «Հայաստան հեքիաթ-կղզում» ապրած կյանքի առեղծվածների գաղտնազերծման, իրենում կուտակված ասելիքի, ինքնարտահայտման այլազան դրևսորումներով է ներկայանում Արա Շիրազը£ Ոչ` քանդակագործի բրիչի փորձահմուտ կատարելությամբ... :

Ա՞յս «նկարչությունը կյանք դարձավ»

Երբևէ մերժված, թույլ արգելված ոճամտածողությանը հետահայաց սիրահարվածության ամենացայտուն հավաստիքը այս ցուցահանդեսում Էդուարդ Խարազյանի նկարաշարն է£ «Կոնտրաժուր»¬ից, «Արտացոլում»¬ից, «Պատուհան»¬ից, «Ձորաղբյուր»¬ներից ու մոտ երկտասնյակ մյուս բոլոր գործերից ինքնաբուխ հորդող ցածրարվեստ պարզունակությունը հեռավոր աղերս իսկ չունի վերացարկված գունախաղերի հետ հանրահռչակ Կանդինսկու£ Եվ, Մալևիչի «չարաբաստիկ» «Սև քառակուսու» պաշտամունքին նվիրվածությունից զատ, որևէ ցցուն, ուշագրավ արժեք ըստ էության չի ներկայացնում£ Կինո («Աշնան արև», «Մի կաթիլ մեղր», «Լենինն ու Ալին» և այլն) և բեմանկարչության (8 տարազգի թատրոնների բեմադրող¬նկարիչն է եղել) ոլորտներում բավականաչափ ավանդ ունեցող արվեստագետը, ով տասնյակ տարիներ մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակությամբ է զուգահեռ զբաղվել, իր ապրած կյանքը գոհունակությամբ է հանրագումարում. «Իմ բաժին ժամանակն էնպես ապրեցի, որ նկարչությունը կյանք դարձավ, ու կյանքը` նկարչություն... Փառք Աստծո, նկարչությունը բերեց¬¬բերեց ու ինձ հայ դարձրեց£ Հայ եղա` նկարչություն եղավ»£ Չնայած նրա գործերում, նույնիսկ ամենաբարեխնամ մտասևեռմամբ, նշույլ իսկ չես գտնում անցկացրած բազմազբաղ (1987-92 թթ. ՀՆՄ քարտուղար է եղել) կենսական առօրյայից քաղած կոնկրետ տպավորությունների, ժամանակի իրադարձային երևույթների հանդեպ ունեցած վերաբերմունքի£ Գուցե Խարազյանի ստեղծագործական որոնումները դեռ չե՞ն հստակվել, դեռ պիտի խմորվի՞ քաղաքացի արվեստագետի ասելիքը իր ժամանակի մասին£ Գունագծային կամայական, «ներկարարական» այս աճպարարություննե րում, համենայն դեպս, «ժամանակակիցդ» լինելը ոչ մի կերպ չես տեսնում£ Ոչ էլ որևէ կոնկրետ հոգեվիճակ, մարդկային զգացողություն գտնում£ Սրանք հավասարապես կարող են վերագրվել թե° նախնադարին, թե° XXII դարին£ Ավելի ստույգ` ոչ մեկին, ոչ էլ` մյուսին£ :