Թատերական նոր սերունդ
Թատերական նոր սերունդ
Արցախյան օրհասական գոտեմարտի հակամշակութային օրերին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի խենթ նվիրումով իր ծնունդն ավետեց Համազգային թատրոնը։ Առաջին ներկայացումները փայլուն խաղարկեց պատերազմական գոտում, «Գրադե կայանքի հուժկու հարվածների տակ։ Թվում էր, թե այլևս երբեք ոչինչ, վերահաս ոչ մի փորձություն չի կարող սասանել այսպիսի մահագույժ գրոհներ դիմագրաված թատերակառույցը։ Թվացյալ անխոցելիությունը, սակայն, անհերքելի դարձավ, երբ տասնամյակը չբոլորած Համազգայինից ցիրուցան հեռացան գրեթե բոլոր կարող ուժերը։ Ցավալիորեն կփլուզվեր շատերի համար ստեղծագործական թռիչքահարթակ դարձած թատրոնը, եթե արդի հայ թատրոնի թևաթափ «Նահապետինե, որպես տնօրեն ու խիզախ զինակից նեցուկ չլիներ հրաշալի մանկավարժ, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը։ Վերջինիս եռանդուն գործունեությամբ էր, որ «Պապիե ԵԹԿՊԻ արվեստանոցում 1999-ին հուսալի հերթափոխ կոփվեց, և Համազգայինը շուտով պետականի կարգավիճակ ստացավ։ Հիշարժան այդ կուրսի 20 երիտասարդներից 10-ը այժմ անվերապահորեն նվաճել են բեմ բարձրանալու իրենց իրավունքը։ Ամենևին էլ չափազանցրած չենք լինի, եթե բարձրաձայնենք, որ Համազգայինի վերածնունդի մունետիկներից է Տաթև ՂԱԶԱՐՅԱՆԸ։
«Փոքրամարմին հրաշք մըե
Իր 2 դուստրերին՝ Շուշանին ու Տաթևին, չէր էլ երազում մեծ բեմում տեսնել «Ավանգարդի համակրանքըե վաղուց ի վեր շահած «Հումորիկներիե թատերամայրը։ Պարզապես նրանք Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի (ԵՊՀԹ) կուլիսներում մեծացան։ Կլանեցին բեմում ցուցադրվող գունագեղ ներկայացումները՝ «Հազարան հավքըե, «Կոշկավոր կատունե, «Դպրոցական կատակերգությունե, «Այրվող տախտակամածինե, «Աղջիկը, Ծիպիլին և Տիմբականե... Կամա-ակամա, համակվեցին կենդանի արվեստի կախարդանքով և մանուկ հոգիներում ծլարձակեցին ԵՊՀԹ հիմնասյուն պապից՝ ՀՀ ժողովրդական արտիստ Պարույր Սանթրոսյանից ժառանգած թատերասերմերը։
- Իմ հեքիաթային դերակատարումներից նրանց ամենից շատ տպավորվել էին «Ձյունեփայլը և 7 թզուկներըե հանդիսախաղի Ագռավս, «Արեգնազանիե Չար կախարդը։ Զարմանալիորեն տարբեր էին 2 քույրերի խառնվածքները, «խաղահրապարակներըե, - պատմում է ԵՊՀԹ դերասանուհի Արև Սանթրոսյանը։ - Դիտած ներկայացումներն ամեն մեկն իր բակային ընկերներով «վերաբեմադրելովե՝ իրենց առանձին թատերախմբերն էին կարծես ձևավորում։ Շուշանս դպրոցական տարիներին էլ ուշագրավ բեմադրություններ էր անում։ Տաթևն էլ աներևակայելի խորությամբ ընկալում-մտապահում էր բոլոր ներկայացումները, սկզբից մինչև վերջ բոլոր կերպարներով խաղում։ Մի անգամ, երբ նրան մանկապարտեզից տուն էի բերում, դաստիարակչուհին նրա պոեզիայի իմացությունը և արտասանությունը գնահատող խոսքեր չէր գտնում։ Ապշել էի՝ ուրեմն ես Շուշանի հետ պատրաստել եմ Սևակի «Անլռելի զանգակատանե «Ղողանջ որբությանըե, Տաթևիկը, ըստ մեզ, իր խաղով միայն տարված, ծայրից ծայր անգիր է արել... Եթե Շուշանը պարի ու լողի, գեղարվեստական մարմնամարզության գնաց, նրանից 5 տարով փոքր Տաթևիս համար հակամշակութային ժամանակներն էին։ 88-ի երկրաշարժին հաջորդած մութ ու ցուրտ տարիներին ազգովի մտազբաղ էինք հանապազօր հացով։ ։ Շատ լավ երգում էր, բակային համերգներ կազմակերպում իր «գլխավոր դերակատարությամբե։ Որոշ ժամանակ դաշնամուրի տարա, չսիրեց։ Չստիպեցի, քանի որ մեր տնանկացած ընտանիքի դեգերուն կենցաղն էլ, մեղմ ասած, խիստ անբարեհաճ էր նրա 4-րդ դասարանից մինչև ինստիտուտ ընդունվելը...
Հասկանար-չհասկանար, Տաթևիկը տարերայնորեն կարդում էր մեծ քրոջ ձեռքի բոլոր գրքերը։ Հիմա էլ մի նվիրական ջերմությամբ է մտաբերում 4-րդ դասարանում իրեն այնքան հարազատացած «Ջեյն Էյրըե։ 90-ականների «հովհարային անջատումներիե համատարած խավարը նրա համար հեքիաթների լույսով և զրնգուն ծիծաղով լցվեց կենսախինդ մոր, ապա ռեժիսորական կամային հատկություններ դրսևորող քրոջ պատմություններով։ Համակ ուշադրությամբ մտապահում էր ոչ միայն նրանց պարապմունքները, այլև կյանքի կնճռոտ ոլորանների շուրջ ծավալած խոսքուզրույցը։ Հաջողություններից փայլատակում էր անթաքույց, տառապանքները ներքուստ վերապրում անպատմելի խորությամբ։ Ի տարբերություն Շուշանի, երբևէ չընկրկեց, միմիայն դերասանուհի դառնալ երազեց ու կամեցավ։ Վստահություն էին ներշնչում փայլուն հիշողությունը, հուզառատ ու տրամաբանված ասմունքը, իմպրովիզի բնատուր ունակությունը, անսանձելի երևակայությունը և նախանձելի աշխատասիրությունը։
-Կեցության մռայլը ինձ ու քույրիկիս, մի տեսակ շրջանցում էր հենց հեքիաթներով, որոնցով մայրս ստվերում էր կյանքի դժվարին, մեզ ոչ ամբողջ խորքով ըմբռնելի փորձությունները, -վերհուշի թևերին դեպի մանկություն է թռչում զվարթ անմիջականությամբ կյանքի երրորդ տասնամյակում էլ շատերից տարանջատվող Տաթև Ղազարյանը։- Համատարած մթի մեջ ծվարած երբ մուրաբա էինք ուտում, մեզ փոխանցված պայծառ հումորով ձայնում էինք. «Նանի, նանի, հա՜ց ենք ուզում...ե։ Մայրս ուրախ արձագանքում էր. «Երեխեք ջան, քի՜չ էլ կացեք, ապին գնաց հաց բերիե: