ԱՌԱՋԱԴՐՎԵԼԸ ԴԵՌ ԵՐԱՇԽԻՔ ՉԷ

Նախորդ շաբաթ արդեն հստակեցվեցին համամասնական և մեծամասնական կարգով պատգամավորության թեկնածու առաջադրվածների անունները: Ինչպես և սպասվում էր, առաջադրումների փուլում մեծ անակնկալներ չարձանագրվեցին:

Թռիչքներ` պատրանքներից իրականություն և հակառակը

Այն, ինչ կատարվեց և կատարվում է հայաստանյան ընդդիմության հետ, իսկապես տխուր է: Տխուր է ոչ այն պատճառով, որ, համախմբվելով և իշխանության գալով, ընդդիմությունն ի զորու էր լինելու Հայաստան պետության համար անել ավելին, քան գործող իշխանությունները:

Խաղում ենք... քաղաքականություն

Տարիներ առաջ էր: 1946 թ. Պարսկաստանից ներգաղթած մեր հարևան Շերամ դային «կոմունիզմի կառուցման վեհ գործին մասնակցելու» համար դիմում է ներկայացնում սկզբնական կուսկազմակերպություն:

Դրսևորեցին հենց այն, ինչը վերագրում էին իշխանություններին

Վերջին ամիսների իրողությունները փաստեցին, որ հայրենի արմատական ընդդիմադիրները այնքան մեծ հակակրանք չունեն իշխանությունների հանդեպ, որքան փորձում են հանրությանը հրապարակավ ներկայացնել: Իրոք լիներ այդչափ ատելության պարագայում կուրացուցիչ զգացումի հզոր ազդեցությունը կստիպեր վերջիններիս մի կողմ դնել հավակնոտությունը և միավորվել:

Ընդդիմադիր խորհրդականը

Երևի թե շատերի զարմանքն է հարուցել Շ. Քոչարյանի ղեկավարած ԱԺԿ համամասնական ցուցակի առաջին եռյակում ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերով խորհրդական Հրանուշ Խառատյանի հայտնվելը:

Մարտադաշտում մեկն էլ զինվոր է

- Ես օլիմպիական հանգստությամբ եմ վերաբերվում այն ամենին, ինչ տեղի է ունենում Հայաստանում, որովհետև լավ գիտեմ, թե որն է դրա վերջը: Վերջը իշխանափո խությունն է,- այս պնդման հեղինակը, այսպես կոչված, իշխանափոխական ռոմանտիզմի նվիրյալ, ՆԺ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն է:

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

«Գունավորող» քավորի կենացը Վերջերս Թբիլիսի այցելած Յուշչենկոն Սահակաշվիլու հետ խմել է Քավոր Սեմի «թանկագին» կենացը և մաղթել նրան բազմաթիվ նոր սանիկներ` հանձին ԱՊՀ երկրների: Մարսելու բան չի Ասում են` ժողովուրդը ընտրակաշառքը «ուտում» է համամասնորեն, բայց «մեծամասնորեն» չի մարսում:

ՀՀՇ-ն վերադառնում է

Մայիսի 12-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև ՀՀՇ-ն: Այս փաստը վկայում է, որ բազում քաղաքական ուժերի հաշվարկը հիմնված է ժողովրդի քաղաքական վատ հիշողության, անհիշաչարության և պոպուլիստական աղմկարարության վրա:

Ինքնակամներն ինքնածին գնացի¯ն... գնացի՞ն

Մենք չգիտենք` ովքեր են տերերը Դեռ նախորդ տարիներից ինքնակամ շինարարության դեմ արշավի ելած քաղաքային իշխանությունը այսօր խոսում է այդ պայքարի արդյունավետության մասին: Պայքարեցին-պայքարեցին ու 500 ինքնակամ կառույց շարքից հանեցին:

Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա

Ս.թ. մարտի 4—ին ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Պաշտպանության նախարար, ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակ ցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա` մասնակցելու ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հերթական նիստին:

ՄԱՐՏԻ 5-ին ԴՈՒ 48 ՏԱՐԵԿԱՆ ԴԱՐՁԱՐ, ՍՊԱՐԱՊԵՏ

Հարգանքի տուրք` Վազգեն Սարգսյանի հիշատակին Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմը` պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանի գլխավորությամբ, այցելեց «Եռաբլուր» պանթեոն, ծաղկեպսակ դրեց Սպարապետի շիրիմին:

Երկրապահ բժշկուհին

«Եթե փորձեմ բնութագրել անցած կյանքս և հատկապես այն տարիները, երբ ծառայել եմ որպես ռազմական բժիշկ, ապա հպարտությամբ պիտի ասեմ, որ ես երկիր եմ պահել,- ասում է բժշկուհի Ռիմա ՇԱԲՈՅԱՆԸ,- այնքան վեհություն, խորհուրդ և գնահատանք կա այդ մեկ հատիկ բառի մեջ` երկրապահ:

«Գարունը այնքա՜ն ծաղիկ է վառել»...

Նրա վստահության քվեն հենց իր գործունեությունն է, այլ ոչ ընտրությունների նախաշեմին խոստումներ շռայլելը: Ի դեպ, հատկանշական է, որ հայ կնոջ բարօրությամբ, նրա դերի ու կենսամակարդակի բարձրացման խնդիրներով մտահոգ քաղաքական գործիչը` Հրանուշ Հակոբյանն է Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածում համամասնական ցուցակներում կանանց թիվը եռապատկելու մասին առաջարկի հեղինակը:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանի ազգայնական ուժերի

Հայաստանի Հանրապետության վերաանկախացումից սկսյալ հայ ազգայնական ուժերը հայտնվել են դժվարին եւ բարդ իրավիճակում, նաեւ այն պատճառով, որ ՀՀ նախկին ու ներկա իշխանությունները, լծվելով եվրաարժեհամակարգի ներդրման «սուրբ» գործին, եվրադրամաշնորհներից «արբեցած» աշխարհաքաղաքացիական, ժողովրդավարական անդեմ Հայաստան են կերտում… Հատկապես այս արհեստական ու հակազգային միջավայրի առկայությամբ հայ ազգայնականներն արդեն ավելի քան 15 տարի պայքարում են ՀՀ հասարակական-քաղա քական ոլորտում իրենց ուրույն տեղն ու դերն ունենալու, հայոց հայրենիքը հայացնելու համար:

»Մանկավարժությունն իմ ճակատագիրն է«

Էջմիածնի Գորկու անվան թիվ 5 դպրոցի տնօրեն Գայանե ՍԱՖԱՐՅԱՆԻ հետ մեր զրույցը շատ արագ գտավ իր հունը: Այսպես լինում է, երբ մարդն ասելիք ունի, երբ մասնագիտական դիտարկումներն ընթանում են ընկալումների համախոհության հենքով, և լրագրողական զրույցի կանոնիկությունը անտես-աննկատ տեղի է տալիս հոգևորի վարարումներին:

«Քեզմե վերին չնայես, որ հանգիստ ապրես...»

- Արդի թատերարվեստի, առհասարակ մշակութային երևույթների շուրջ ունեցած մեր զրույցը թողնելով «Ավանգարդ»-ի հաջորդ համարին` կխնդրեի գրականագիտական բարձր գնահատականի արժանացած «Իմ կյանքի հեքիաթը» ինքնակենսագրական գրքին անծանոթ Ձեր արվեստի երկրպագուներին Կանանց միջազգային տոնի նախօրեին փոքրիշատե ճանաչելի դարձնեք հարյուրից ավելի տարատեսակ կանանց բեմի վրա կենդանություն պարգևած ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, բազում մրցանակների դափնեկիր Վարդուհի ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԻ կյանքային նկարագիրը:

Երկխոսության հրավեր

Հրապարակելով ՀՀ ժողովրդական արտիստ Վահե ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ և թատերագետ-գրականագետ Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆԻ երկխոսությունը` լիահույս ենք, որ նրանց արծարծած մտքերը կհուզեն արդի հայ թատերարվեստի ճակատագրով անկեղծորեն մտահոգված թատերասեր հասարակայնությանը, բեմի նվիրյալներին` հարուցելով մասսայական լրջմիտ քննարկումների անհրաժեշտության ակտիվ գիտակցություն` ի շահ մեր հնամյա թատերարվեստի արժանավայել ապագայի անսխալ կանխորոշման: :

2. Թատրոնը կյանքի փոքր մոդելն է

(Սկիզբը` թիվ 5-ում) - Արվեստում բնականոն ընթացքով սերնդափոխություն է տեղի ունենում: Դուք էլ` հայր և որդի, թատերական տարբեր դավանանքների հետևորդներ եք:

Միջազգային «Կին» կինոփառատոնի տնօրինուհի

Հպանցիկ հետադարձ հայացքով փորձում ես ընդգրկել մարդկային հասարակական կացութաձևի զարգացման համապատկերը մայրիշխանության հեռավոր ժամանակներից մինչև XXI դարասկիզբ: Մտովի խորամուխ ես լինում դարակազմիկ շրջադարձերի բազմաշերտ բովանդակության մեջ:

Պատրաստ լինել` դիմագրավելու աղետը

Մարտի 1-ը քաղաքացիական պաշտպանության միջազգային օրն է, ինչը յուրովի նշվեց Լ. Արիսյանի անվան թիվ 127 դպրոցում` Երևան քաղաքի փրկարարական վարչության Քանաքեռ-Զեյթուն համայնքային բաժնի հետ համագործակցության շրջանակներում:

Ներկայացնում է «Ֆեմիդան»

«Քրեական գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելը» թեմայի քննարկմամբ նաև համանուն գրքի շնորհանդես էր կազմակերպել «Ֆեմիդա» հասարակական կազմակերպությունը: