ԹԱՓԱՌՈՂ ՄՏՔԵՐ


 

*Մրջյունների աշխատասիրության փառաբանությունը, բարեբախտաբար, դեռ չի հասել իրենց` մրջյուններին:

*Կմախքի տեսանկյունից` մարդն ամբողջապես ավելորդություն է:

*Ես ձեր օգնության կարիքը չունեմ. բայց եթե լինի, չի խանգարի:

*Եթե աշխատավարձդ չեն բարձրացնում, բարձրացիր հոգեպես:

*Երբ շատ ունես, քչով էլ կարող ես բավարարվել:

*Հասունությունն այն հասակն է, երբ ձեռք բերած իմաստությունը գերակշռում է ի ծնե հիմարությանը:

*Կարծում եմ` չեմ սխալվի, եթե ոչինչ չասեմ:

*Լավ չէ, երբ բոլորը խելոք են քեզնից. մեկը չկա, որի հետ կիսվես:

*Որդը կարծում է, թե ինքը խնձորի գերին է:

*Լավ գրել կարողանալու համար հարկավոր է գերազանց կարդալ կարողանալ:

*Երբեմն մեկի համեստությունը մեկ ուրիշի է զարդարում:

*Դուք կարծում եք հե՞շտ է միշտ ձեր մասին ճշմարտություն լսելը:

*Միևնույն լեզվով խոսողներն էլ հաճախ կարիք ունեն թարգմանչի:

*Ազնվությունն այն է, երբ գիտես, թե ինչ պետք է ասես, բայց ասում ես ճշմարտությունը:

*Հիշիր. լիցքավորում պետք է ոչ միայն մարտկոցներին:

*Սերը հետադարձ ուժ չունի:

*Ծերություն. սա մի՞թե նորի զգացում չէ:

*Առաջ ես մտածում էի միայն սիրո մասին: Այժմ միայն մտածում եմ:

*Սրամտությունը ծիծաղում է: Հումորը` ժպտում: Երգիծանքը կատակ չի հասկանում:

*Ոտքերը մարդուն տրված են, որ նա բարձրանա պաշտոնեական աստիճաններով, մարմինը, որ ծռվի, խոնարհվի, գլուխը, որ այդ բաներից խուսափի:

Պատրաստեց Նիկոլայ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ