ԱՆՈՒՐԱԽ ՏԱՐԵԼԻՑ


ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ Այս օրերին մենք ոգեկոչում ենք արհավիրքին զոհ գնացած մեր եղբայրների ու քույրերի հիշատակը, սփոփանքի ու քաջալերանքի խոսք ենք ուղղում բոլորին, ովքեր վերապրել են 1988 թվականի դեկտեմբերյան օրերը, ում հարազատների ու մերձավորների կյանքն է խլել սարսափելի աղետը: Կրկնակի ողբերգություն է, երբ դժբախտությունը մենակ ես կրում: Սակայն ավերիչ երկրաշարժի առաջին իսկ օրվանից մեր ժողովուրդը զգաց մարդկային հոգու ջերմութ յունն ու բարեկամության շունչը: Աշխարհը միացավ մեր վշտին: …Եվ մենք այսօր բոլորին ասում ենք` շնորհակալություն£ Անցած տարիների ընթացքում մենք սերտում էինք ավերիչ երկրաշարժի դասերը: Կարողացանք նաեւ բազմաթիվ խնդիրներ լուծել… Հաշված տարիներ հետո կկարողանանք ամբողջովին հաղթահարել աղետի բոլոր հետեւանքները: Երբ ասում եմ ամբողջովին, նկատի ունեմ, որ երկրաշարժի հետեւանքով անօթեւան ընտանիքներ չեն լինելու, վերականգնվելու է բնականոն եւ օրեցօր բարելավվող կյանքը: Մենք սա խոստացել ենք եւ անելու ենք. չնայած գլոբալ տնտեսական ճգնաժամի իրողությանը, չնայած գոյություն ունեցող խոչընդոտներին, մենք սրան հասնելու ենք: