Փոքրիկ գյուտարարը


 

Կանզաս քաղաքում 5-րդ դասարանի աշակերտուհին անսպասելի նոր քիմիական բաղադրություն է հայտնաբերել: Կլարա Լեյզենը ուսուցչուհու հանձնարարությամբ հատուկ գնդիկների և փայտիկների օգնությամբ մոլեկուլի մոդել է պատրաստել, երևակայական ազոտի, թթվածնի և ածխածնի խառնուրդով:

Այն անմիջապես գրավել է ուսուցչուհու ուշադրությունը, քանի որ ճիշտ էր կառուցված և նախկինում երբեք չէր հանդիպել:

Նոր խառնուրդը պարունակում է նաև նիտրոգլիցերին: Հնարավոր է, որ փոքրիկ գյուտարարը պայթուցիկ նյութի հեղինակ է դարձել: