ՔԱՅԼԵՐ ԵՆ ՁԵՌՆԱՐԿՎՈՒՄ


 

Ազգային ժողովում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ արտագաղթի կանխման լավագույն միջոցն աշխատատեղերի ստեղծումն է: Վարչապետը մեծագույն հայտնագործություն չի արել, ասել է այն, ինչն արդեն մոտ քսան տարի ասում է հանրապետության ամեն մի բնակիչ: Սակայն վարչապետի խոսքը մյուսներից տարբերվում է նրանով, որ այն հնչում է կառավարության ղեկավարի շուրթերից և դառնում է խոստման նման մի բան: Մնում է` հանրապետությունից դուրս իրենց բիզնեսը զարգացնող, իսկ Հայաստանում էլ միայն էլիտար տներ ու հյուրանոցներ կառուցող մեր գործարարները վերջապես հասկանան, որ ունենք մոտ երկու հարյուր ձեռնարկություն, որոնք շատ վաղուց չեն գործում, թեև ամենամեծ եկամուտներ ապահովողները դրանք կլինեն: Դրանց վերականգնմամբ հնարավոր կլինի գումարներ աշխատել ոչ թե մարդկանց գրպանները մտնելով, այլ արտահանում ների ծավալը մեծացնելով: